Posted in Հայոց լեզվի ֆլեշմոբ

Մայրենիի դեկտեմբերյան ֆլեշմոբ

(Մասնակցել է 19 սովորող)

Նատալի Եդիգարյան

Ձյունը ճերմակ է և փափուկ։ Ձյունը երկնկից է թափվում ցած։ Ձյունից պատրաստում են  ձնագնդիկ, ձնեմարդ։ Ձյան փաթիլները ունենում են տարբեր նախշեր։Ձյունը շատ գեղեցիկ է։

Ճերմակ եմ, սառն եմ, երեխաների սիրելին եմ։

Նոր տարվա մի պատմություն

Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում ։ Որոշում է ման գալ բալիկներին որպեսզի նվերները բաժանի,բայց նա ոչ մեկին չի գտնում ու որոշում է մեկնել այլ մոլորակ,որտեղ նա կգտնի շատ բաիկների և կկատարի նրանց բոլորի երազանքները:

Կատրինա Լալայան

Ձյունը թափում է վերևից, այն շատ սառն է, սպիտակ է, նա կազմված է փաթիլներից:

Տարվա ամենացուրտ և սպիտակ եղանակը, Որի ժամանակ այցելում է Ձմեռ պապը:

Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում ․․Այնտեղ նա ծանոթացավ այլմոլորակայինների և նրանց բալիկների հետ: Ձմեռ պապիկը շատ զարմացավ, որ այդ մոլորակում ընդհանրապես չգիտեն Ամանորի մասին: Նա պատմեց, թե ոնց են Ամանորը նշում երկիր մոլորակում: Ձմեռ պապիկը իր մոտ գտնվող նվերները նվիրեց փոքրիկ այլմոլորակայիններին: Նա համոզված էր, որ իր օգնական էլֆերը երկիր-մոլորակի բալիկների համար կհասցնեն նոր նվերներ պատրաստել: Այլմոլորակայինները շնորհակալ լինելով ձմեռ պապիկից նրանց օգնեցին սարքել իր սահնակը և նա կարողացավ վերադառնալ իր մոլորակ:

Լիլի Թորոսյան

Ձյունը փափուկ է,սառած ջուր է, որով կարելի է պատրաստել ինչ-որ բաներ։ օրինակ՝ ձյունից մարդ։

Երեխաներին շատ սիրելի Ու բարի ծերուկ է նա, Տարին մեկ է այցելում Ու նվերներ բերում։(Ձմեռ Պապիկ)

Մոլորված Ձմեռ պապը

Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում։Այնտեղ նա հանդիպեց այլ մոլորակայիններին։Նրանք ընկերացան և որոշեցին արտասանել Ձմեռ պապի համար։Նրանք արտասանեցին և Ձմեռ պապին այնքան դուր եկավ նրանց արտասանությունը ,որ նրանց նվիրեց Երկիր մոլորակի երեխաների համար պատրաստած նվերները։Հետո այլմոլորակայինները օգնեցին Ձմեռ պապին վերադառնալ Երկիր մոլորակ,որպեսզի այդտեղի երեխաներն էլ ստանային Ձմեռ պապիկի կողմից այդքան սպասված նվերները։

Մարիամ Դանղյան

Դրսում ցուրտ է և քամի Հենց որ մրսես ներս արի, Ձյուն է գալիս շատ ուժեղ։

Ձյունը սպիտակ է և շատ փափուկ, նա լինում է ձմռանը։

Ձմեռ պապը

Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում ․․Վեներա մոլորակում Նա հայտնվեց Վեներա մոլորակում։ Սկզբում Ձմեռ պապը շատ տխրեց, քանի որ երեխաները առանց նվեր կմնային։ Այնտեղ նա հանդիպեց ուրիշ երեխաների։ Երեխաները շատ ուրախացան և խնդրեցին իրենց նվերներ տա պապիկը։ Ձմեռ պապը նրանց նույնպես նվերներ տվեց և ճանապարհվեց Երկիր մոլորակ

Էդուարդ Միքայելյան

Ես մի մարդուկ եմ սառը փափուկ եմ, ինձ պատրաստում են մարդիկ։ Ներքևը մեծ ձնագնդիկ մեջտեղը ավելի փոքր ամենավերևինը ամենափոքրը։ Իմ քիթը գազարից է աչքս և քիթս քարից է։ Դե գուշակ եք, թե ով եմ ես։ (Ձնեմարդ)

Այդ ժամանակ նա չէր հասկանում ուր էր։ Եվ նա շարունակեց այն ճանապարհով, որով գնում էր։ Նա գնաց գնաց, բայց ոչ մի տուն չգտավ։ Նա երկար աայլեց և տեսավ մի տուն, որը շա՜տ մեծ էր։ Այն տեղից դուրս եկան այլմոլորակայինները, որոնք ասեցին հետ գալու ճանապարհը։ Ձմեռ Պապը ասաց. — Ինչու դուք չեք գնում Երկիր մոլորակ, եթե գիտեք ճանապարհը։ Նրանք ասացին. — Մենք շատ ենք փորձել, բայց մարդիկ մեզ չեն ընդունում։ Նրանք մարդիկ են իսկ մենք այստեղից ենք։ Ու անմարդկային տեսք ունենք։ Բայց մեզ դուր է գալիս այստեղ, քանի, որ գնանք ուրիշ տեղ մենա կմոլորվենք ու կբաժանվենք իրարից, իսկ այստեղ մենք ուրախանում ենք, որովհետև ընկերների հետ ենք։

Էմիլի Շահվերդյան

Դույլը նրա գլխարկն է, Իսկ քիթը գազարից է, Մարմինը սպիտակ է ՝ Երեք չափի գնդակ է։

Ձմեռ պապիկի արկածը

Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում։Այդ մոլորակի անունը «Սուրբ Ծնունդ» էր։ Այնտեղ Ձմեռ պապիկը մեկին ասաց․ -Ուղջյու՜ն, դու ո՞վ էս։ -Ես «Էլֆն» եմ։ -Իսկ դու ի՞նչ էս անում։ — Ես պատրաստում եմ նվերներ։ Քանի որ մեր մոլորակի անունը «Սուրբ Ծնունդ» է, մենք միշտ երեխաներին նվերներ ենք տանում, իսկ նրանք մեզ են տալիս թխվածքաբլիթներ։ Դրանք այնքա՜ն համեղ են։ -Շատ հետաքրքիր է, իսկ ես պետք է գնամ «Երկիր» մոլորակ։ Խնդրում եմ ինձ ճանապարհը ցույց տաք։ -Այո՛, մենք քեզ ցույց կտանք ճանապարհը դեպի Երկիր։ -Շնորհակալություն։Դուք շատ լավն եք, ես էլ գնամ հասնեմ իմ երեխաներին, որ նվերներ տամ։ -Լա՛վ, դու գնա, մենք գնանք մեր նվերները նվիրենք։Ցտեսություն։ Եվ նրանք գնացին նվերներ բաժանելու։

Սիլվի Թոփիկյան

Ձյան մի փոքրիկ մասնիկ է,

Սպիտակ ու փոքրիկ ձյունիկ է,

Զարդարվում է Նոր տարուն

, Ի՞նչն է այդքան սպիտակ լինում։

Ձմեռ պապիկը մի օր մոլորվում է, հասնում մի երկիր այնտեղ տեսնում է շատ երեխաներ ։Այնտեղ ձմեռ պապիկը բոլորին իր նվերներից բաժանեց և այնտեղի երեխաները շատ ուրախացան։

Էլանա Շահվերդյան

Ցուրտ է ամենուր։

Սպիտակ գորգ է։

Ճնճղուկն է մրսում։

Այդ ե՞րբ է լինում։

Ձմեռ պապիկի ճամփորդությունը

Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում։ Այդ մոլորակի անունը Երկիր մոլորակ էր։ Եվ քանի, որ Ձմեռ պապիկը չգիտեր թե որ մոլորակն է, չէր ճանաչում այդ մոլորակի բնակիչներին։ Տեսավ փոքրիկ մարդուկների, մարդուկներին անվանեց Էլֆեր։ Հարցրեց փոքրիկ Էլֆերին․ — Էլֆե՛ր, դուք ինձ կպատմեք սա որ երկիրն է։ Ես չգիտեմ որտեղ եմ ։ Էլֆերը պատմեցին Ձմեռ պապիկին , և Ձմեռ պապիկը հասկացավ, որ դա Երկիր մոլորակն է։ Դրանից հետո նա սովորեց այդ երկրի ճանապարհը և այդ երկրի երեխաներին միշտ նվերներ էր բերում։

Վարդան Պողոսյան

Ես սպիտակ եմ , գալիս եմ , ինձ հետ բերում եմ ձյուն ու մարդկանց ուրախացնում։

Հեռավոր Լապլանդիայից գալիս է Ձմեռ պապը,  մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում  և տեսավ որ այնտեղ նոր տարի չեն նշում։ Նա հարցրեց. —Դուք գիտեք՝ Նոր տարին ի՞նչ է ։

—Նոր տարի՞ :

—Այո՛:

—Ո՛չ:

—Իսկ դուք ո՞վ եք:

—Ես Ձմեռ Պապիկն եմ, Նոր տարուն ես երեխաներին նվերներ եմ բաժանում և դուք էլ կարող եք նշել Նոր տարի, և ես ձեզ էլ կբերեմ : Եվ հաջորդ Նոր տարուն նրանք էլ

Վարդան Մարտիրոսյան

Ձյունը ճերմակ է ու փափուկ։ Երբ դիպչում ես նրան, այն հալչում և դառնում է ջուր։ Ես շատ եմ սիրում ձյունը, քանի որ ձնագնդիկ և ձնեմարդ եմ պատրաստում։

Մենք սպասում ենք անհամբեր, Մեզ ձյուն ու ձնեմարդ բեր։ Դիմավորենք նոր տարին, Հյուր գա մեզ Ձմեռ պապին։

Գոռ Սմսարյան

Պարկը ձեռքը գալիս է տուն, նվեր դնում թաքուն,գնում։

Նա տվեց նվերները այլմոլորակայիններին, իսկ նրանք տվեցին շատ ռոբոտ խաղալիքներ որ Ձմեռ Պապիկը տա Երկրի երեխաներին:

Յուրի Ալանդարով

Սպիտակ փափուկ ձյունից է ծնված,

Երեք  գնդակ է իրար վրա դրված։

Վերջապես Էլֆերը գտան և թռչող եղնիկների օգնությամբ ետ վերադարձրեցին սիրելի Ձմեռ Պապիկին։

Նարեկ Քեշիշյան

Աշնանից հետո է,

Սառն է փափուկ է։

Մոլորված Ձմեռ պապը

Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում ։ Բայց նա պետք էր նվերները տար երեխաներին։ Բայց ինչպե՞ս տա, եթե նա մոլորվել է։ Նա շատ է թափառում այդ մոլորակում և գտնում է այդ մոլորակի բնակիչներին։ Նրանք չգիտեին թե ինչ էր Աամանորը, տոնածառը և ձնեմարդը։ Ձմեռ պապը պատմում է այդ ամենի մասին և խնդրում է այլմոլորակայիններին օգնել իրեն՝ նվերները հասցնել երեխաներին։ Նրանք համաձայնվում են և բոլոր երեխաները ժամանակին ստանում են իրենց նվերները ։ Այդ օրվանից նրանք էլ սկսեցին տոնել Ամանորը և չէին մոռանում նվերներ ուղարկել Ձմեռ պապին։

Արեգ Գասպարյան

Սկիզբ է առնում դեկտեմբերից,

Ու տևում է երեք ամիս։

Սպիտակ գույն է նա ունենում,

Ուրախ օրեր մեզ պարգևում։

Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում ․․․հենց Ձմեռ պապը հայտնվեց այդ մոլորակում բոլոր բնակիչիները վազեցին Ձմեռ պապիկի մոտ, որոհետև նրանք իրենց կյանքում ո՛չ Ձմեռ պապ էին տեսել ո՛չ էլ նվերներ էին ստացել։ Ձմեռ պապը այնքան բարի էր , որ նրանց խղճաց և իր մոտի բոլոր նվերները տվեց ։ Այդ մոլորակի բնակիչներն և երեխաներն անքան շնորակալություն հայտնեցի, որ Ձմեռ պապը շատ ուրախացավ ։ Եվ Ձմեռ պապիկը վերադարձավ իր քաղաք ։

Դավիթ Մակարյան

Երբ ջրի կաթիլներ բարձանում են երկինք և ոդի ջերմաստիճան ցածր է լինում, այն թափվում է ցած մանր բյուրեղիկների նման։Ձյունը սպիտակ ու փափուկ է բայց շատ սառնէ։

Տարվա մեջ վերջին եղանակն եմ ես ,

Իմ գալուստի հետ ձյուն եմ բերում ձեզ։

Լուսե Բաղդասարյան

Ձմռանը ամեն տեղ եմ,

Սպիտակ եմ, ալեհեր եմ,

Մեծերի համար սառն եմ,

Մանուկների համար խաղ եմ:

Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում, որտեղ մարդիկ կանաչ գույնի էին ու խոսում էին անծանոթ լեզվով: Ձմեռ պապիկը նրանց հարցուփորձ արեց, բայց նրանք չէին հասկանում նրան: Ձմեռ պապիկը որոշեց այդ տարվա նվերները հանձնել կանաչ մարդկանց բալիկներին ու եղնիկների հետ վերադարձավ Լապլանդիա:

Էդգար Մուրադյան

Կարմիր շորով է գալիս,

Մեզ նվերներ է տալիս,

Ձեռքին մի մեծ փայտ ունի

Ինչ ցանկանաս կբերի։ ( Ձմեռ Պապիկ)

Նա տեսնում է մի երեխայի։ Նրա անունը Աշոտ էր ։ — Ձմեռ Պապիիկ դու ի՞նչ ես անում հիմա մեր մոտ, հիմա Նոր Տարի չէ, — զարմացած հարցնում է Աշոտը։ — Ես միայն հիշում եմ, որ մի երեխայի նամակ ուշ էր հասել ինձ , և ցանկացա կարդալ,- պատասխանեց Պապիկը։ Հանկարծ Աշոտը նկատեց նամակը Ձմեռ Պապիկի ձեռքին։ — Դա իմ նամակն է , ես միշտ ցանկացել եմ, որ դու մի օրով ինձ հյուր գաս։ Ձմեռ Պապիկը ժպտաց և բռնեց երեխայի ձեռքը։ — Ես կատարում եմ բոլորի ցանկությունները, շտապի’ր, մենք շատ քիչ ժամանակ ունենք։

Ինեսա Թորոսյան

Մոլորված պապը

Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում։Այդ նոր մոլորակում ձմեռ պապը հանդիպեց շատ երեխաների ,որոնք չեն լսել ամանորի հրաշքի մասին ։ Ձմեռ պապը պատմեց նրանց այդ տոնի մասին և շատ նվերներ բաժանեց ։

Ալֆրեդ Հարությունյան

Սպիտակ եմ և փափուկ, Ինձ բռնես իսկույն կհալչեմ։

Ձմեռ Պապիկի արկածները

Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց թզուկների մոլորակում։ Թզուկները առաջին անգամ էին տեսնում ալեհեր ծերունուն։Զարմացած մոտեցան Ձմեռ Պապիկին և հարցրեցին․ -Ո՞վ էք դուք,որտեղի՞ց էք եկել։ -Ես Ձմեռ Պապն եմ,եկել եմ հեռավոր Լապլանդիայից,գնում եմ երեխաներին նվերներ բաժանեմ։Ամանորի գիշերին շատ քիչ ժամանակ է մնացել,իսկ ես մոլորվել եմ։Որտե՞ղ եմ ես։ -Դուք թզուկների մոլորակում էք,իսկ ի՞նչ է ամանորը։ -Ամանորը դա երեխաների ամենասիրելի տոնն է։Ամանորի գիշերը բոլոր երազանքները իրականանում են։Այ դուք ել երազանք պահեք ,հաստատ կիրականանա։Նվիրում եմ դեզ այս հետաքրքիր կախարդական փայտիկը։Դե’ ինչ ,կհանդիպենք ամանորի գիշերը։

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s