Ուսումնական նախագծեր՝
«Ուրախ արևներ» ռադիո․ շուրջտարյա նախագիծ, նոր եթերաշրջան
Ընթերցանության նյութ՝ Հ․ Սահյան «Եղևնին» / կարդում ենք Սուրբ Ծննդյան մասին
Լեզվագործունեություն՝ Հայոց լեզվի գիրք — տետր, էջ՝ 38-40
Ընտրությամբ գործունեություն՝ Բանավոր մաթեմատիկա․ դեկտեմբեր
Մաթեմատիկա՝ 13.12.2021, 14.12.2021, 15.11.2021, 16.12.2021
Ես և շրջակա աշխարհ` Սուրբ Ծնունդ, երբ և ինչպե՞ս են տոնում։
Տեխնոլոգիա՝ պատրաստի՛ր ամանորյա ինքնաշեն խաղալիքներ, ամանորյա մոմակալներ։
Քրիստոս ծնավ և հայտնեցավ
Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:
Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:
Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս: