Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական նախագծեր 2021-2022

«Ամանոր» ուսումնական նախագիծ

«Լույսեր, գույներ, ղողանջներ, ազդեցություններ». կրթահամալիրում արդեն սկսել է հնչել Ամանորյա ղողանջները, ձմռան առաջին օրվանից Ամանորյա գույներն ու ազդեցությունները ուղեկցում են բոլորիս:

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ դեկտեմբեր

Նպատակը՝ Նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը

  • Ծանոթանալ տարբեր երկրների ամանորյա ավանդույթներին
  • Ուսումնասիրել տոնին ծառ զարդարելու սովորության առաջացման աղբյուրները
  • Իմանալ, թե երբ է աշխարհում և Հայաստանում ստեղծվել այդ սովորույթը
  • Պարզաբանել, թե նախկինում ինչպես են զարդարել տոնի ծառը
  • Ուսումնասիրել տոնական խոհանոցը, գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր
  • Զարգացնել որոնողական կայքերից ճիշտ օգտվելու հմտությունները
  • Ամրապնդել հարցազրույցներ վարելու, տեղեկատվական նյութեր պատրաստելու կարողություններն ու հմտությունները
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ:

Հետազոտության, ուսումնասիրության թեմաները՝

  • Ամանորը տարբեր երկրներում
  • Տոնական խոհանոց
  • Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
  • Ամանորյա ավանդույթները Հայաստանում
  • Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգերի ընտրանի
  • Տոնի խորհուրդը:

Ընթերցանության համար նախատեսվող նյութեր

Սուրբ ծննդյան հեքիա սրինգ նվագող աղջկա մասին

Փշատերեև ծառը

Երգուսուցում՝

Կձայանագրենք մեր հեղինակային երգը՝ գրված Գեղամ Սարյանի «Ձյուն» բանաստեղծության բառերի հիման վրա։

Կսովորենք ամանորյա նոր երգեր։

Նախագծի ընթացքը՝ Սովորողների հետ տեղեկություններ ենք հավաքում տարբեր երկրներում տոնի անցկացման մասին: Ի մի ենք բերում հավաքած տեղեկությունները, վերլուծում, ընտրում  ամենահետաքրքիր ու ներկայանալի մասերը։ Ուսումնասիրում ենք Հայաստանում տոնի անցկացման առանձնահատկությունները, սովորությունները ու ավանդույթները։

Տեխնոլոգիական աշխատանք՝ սովորողների հետ կպատրաստենք ինքնաշեն խաղալիքներ՝ ձեռքի տակ եղած տարբեր նյութերով: , տոնական ծառ

Ամանորյա մեդիաբացիկներ՝ սովորողներ կստեղծեն ամանորյա մեդիաբացիկներ, կհրապարակեն իրենց բլոգներում։ Նամակ կգրենք Ձմեռ պապիկին, ձմռանը, կհրապարակենք բլոգում։

Խոհանոցային գործունեություն՝ սովորողների հետ միասին պատրաստելու ենք ամանորյա ուտեստներ։ Սովորողները ներկայացնելու են նաև իրենց ընտնեկան ամանորյա խոհանոցը։ Պատրաստելու են իրեն ծնողների հետ, տեսագրեն և հրապարակեն բլոգներում։

Նախագիծը կամփոփենք Ամանորյա տոնախմբությանը մասնակցելով։

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական նախագծեր՝

Ամանորյա ուսումնական նախագիծ

Բլոգուսուցում

«Ուրախ արևներ» ռադիո․ շուրջտարյա նախագիծ, նոր եթերաշրջան

Հեռավար ուսուցում՝ Նատալի Եդիգարյան

Ուսումնական ճամփորդություն՝ «Մաուգլի» մյուզիքլի դիտում Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում

Ուսումնական առաջին շրջանը ամփոփում են սովորողները

Նամակ Ձմեռ պապիկին

«Չարաճճի եղևնին»․ հորինուկ

Հանելուկ ձմռան մասին

Ամանորյա մեդիաբացիկներ

Ամանորյա խաղալիքներ, տոնական ծառ՝ մեր ձեռքերով

Մեր ամանորյա հեքիաթից մի հատված

Ամանորյա տոնախմբություն

Պատրաստում ենք ամանորյա տարեգաթա

Ռադիոնյութեր

Հեծանվավարություն

Մայրենիի դեկտեմբերյան ֆլեշմոբ

«Ուսումնական ձմեռ» նախագիծ

Աշխատանքաjին նախագծեր՝

Աշխատանքային նախագիծ՝ 29.11-03.12.2021

Աշխատանքային նախագիծ` 06.12-10.12.2021

Աշխատանքային նախագիծ`13.12-17.12.2021

Աշխատանքային նախագիծ՝ 20.12-24.12.2021

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s