Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի և Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ
Ժամկետը ՝ Նոյեմբերի՝ 11-ին, ժամը՝ 11:00-ին
Վայրը՝ Մայր դպրոցի մարզադաշտ
Նպատակը՝ Մարզական կարողությունների և հմտությունների ցուցադրում, զարգացում փոխանցում։
Խնդիրները՝
- Ուսումնական քայլքի կազմակերպում, իրականացում,
- ճանապարհային կանոնների կիրառում,
- որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
- թիմով ընդհանուր խաղեր խաղալու կարողությունների զարգացում
- սովորողների ֆիզիկական զարգացում
Անհրաժեշտ մարզական իրեր՝
Գնդակ, օղակ, պարան, փայտ, բուլվարներ
Նկարագրությունըև ընթացքը՝ Հարավային դպրոցի 3.2 դասարանի սովորողները քայլքով, ինքնագլորներով կգնան Մայր դպրոցի մարզադաշտ, որտեղ կհանդիպենք Հյուսիսային դպրոցի 3․2 դասարանի սովորողներին։ Միասին կխաղանք ուժային, ազգային խաղեր՝ պարան ձգել, փայտով հրել իրար, աքլորախաղ, էստաֆետային խաղեր։
Ազատ վարժություններ` շարք, վազք, նախավարժանք
Մարզական խաղեր`
Մասնակիցը գնդակը ձեռքին վազքով անցնում է բուլավաների արանքներով, գնդակը դնում է օղակի մեջ և վերադառնում: Մյուս մասնակիցը վազքով բուլավաների արանքով գնում է գնդակը բերում է: Ձեռքով հարվածում է ընկերոջ ձեռքին , կանգնում վերջում: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:
Գնդակը ոտքերի մեջտեղում դրած ցատկերով հասնում են կանգնակին, շրջանցում են և գնդակը բռնած ձեռքը վերադառնում, շարքի ետևից վերևով գնդակը փոխանցում առաջին կանգնածին: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:
Ազգային ուժային խաղեր՝
Աքլորակռիվ-գոմշակռիվ ՝ սովորողները մեկ ոտքի վրա փորձում են նշված սահմանից՝ շրջանից, ուսերի հարվածով դուրս հանել մյուսին։ Ով կարողանում է ուժեղ հրել, մի ոտքի վրա կանգնելով, և շրջանից դուրս հանել մյուսին կամ այնպես անել, որ խաղընկերը կանգնի երկու ոտքի վար, հաղթում է։ Գոմշակռիվը խաղում են զույգերով, կանգնում են դեմ դիմաց՝ գլուխ գլխի։ Ձեռքերով և գլխով փորձում են իրարա հրել, ով կարողանում է առաջինը խաղընկերոջը հրելով դուրս հանել նշված շրջանից, նա էլ հաղթում է։
Պարան ձգել՝ սովորողները բաժանվում են երկու թիմի, սկսում են ձգել պարանը։ Այն թիմը, ով կարողանա դեպի իրեն ձգել պարնը , նա էլ կհաղթի։
Արդյունքների ամփոփում՝