Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ
Ժամկետը՝ Նոյեմբեր
Նպատակը՝ Սովորել, ծանոթանալ կրթահամալիրի ծեսերին, իրականացնել, տարածել, սովորողներին մասնակից դարձնել ծեսերի, ազգային մշակույթի տարածմանը, պահպանմանը:
Սեբաստածու օրերին իրականացվող ծեսեր՝
Համագործակցային նախագծեր
Ուսումնական այց, ձիավարություն Ագարակում
Շրջիկ թատերախաղի ներկայացում պարտեզներում, կրտսեր սեբաստացիներին
Խնդիրները՝
- Մեդիահմտությունների զարգացում
- Բանավոր խոսքի զարգացում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
- Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում
Ընթացքը՝
Մայրենի + մեդիահմտություն՝ Սովորողներից յուրաքանչյուրը հարցազրույցի, պատմումի միջոցով պատմում է կրթահամալիրի մասին, հրապարակում իր բլոգում։
- Պատմի՛ր կրթահամալիրի, քո դպրոցի մասին:
- Ինչո՞վ է տարբերվոմ քեզ ծանոթ մյուս դպրոցներից:
- Քո շրջապատոմ կան մարդիկ, ովքեր գիտեն կրթահամալիրի մասին, հարցազրույց վերցրու, եթե չգիտեն , ինքդ պատմի՛ր: Հարցազրույց վերցրու քո ծնողներից, փորձի՛ր համեմատել քո և քո ծնողների դպրոցը, գտնել նմանություններն ու տարբերություները։
- Հորինի՛ր պատմություն Սեբաստացիները կամ այլ վերնագրով:
Մաթեմատիկա + մեդիահմտություն + խոհանոցային գործունեություն՝ հորինում ենք խնդիրներ Շարոցթաթխիկի ծեսին մեր կատարած գնումների հիման վրա։ Որքա՞ն արժե ընկույզի 1 կգ-ը, քանի՞ օրում քանի շար կարողացանք պատրաստել, շարոցներից յուրաքանչյուրը քանի՞ մետր է։ Ստեղծում ենք խնդրագիրք նկարում ենք և հորինում խնդիրներ, ներկայացնում Power Point ծրագրով։
Ես և շրջակա աշխարհ՝ համացանցից տեղեկություն ենք գտնում աշնանային մրգերի, ծառերի մասին։ Ո՞ր ծառերն են պտուղ տալիս աշնանաը, ի՞նչ պայմաներում են աճում։ Աշնանա մրգերը ի՞նչ առանձնահատկություն ունեն։
Մեդիագրագիտություն + բլոգուսուցում՝ նյութերը սովորողները կհրապարակեն իրենց բլոգներում, կսովորեն նոր հմտություններ։
Արդյունքների ամփոփում՝՝
Սեբաստացիների ուրախ շարոցթաթխիկը
Ձիավարություն ուսումնական Ագարակում
«Ճամփորդ սեբաստացիները»․ միասնակն հորինուկ
«Արևորդի» փառատոն․ բնապահպանական ֆիլմի դիտում-քննարկում
«Լիսիցյանական» օրեր ազգագրական պարերգերի ներկայացում