Մասնակիցներ՝3.2 դասաանի սովորողներ, ընտանիքի անդամներ
Ժամկետ՝ Նոյեմբեր ամիս
Նպատակը՝ անհատական և խմբային՝ լեզվական, մաթեմատիկական, բնագիտական, երաժշտական, տեխնոլոգիական գործունեությունների միջոցով նախապատրաստել և իրականացնել Շարոցթաթխիկի ծեսը, պատրաստել մրգաչրեր։
Խնդիրներ՝
- Հարցազրույցի միջոցով գրի առնել շարոցի բաղադրատոմսը, գրի առնել այլ ավանդական քաղցրավենիքի պատրաստման եղանակ։
- Ընտանիքի անդամներին ներգրավվել ուսումնական պարապմունքի կազմակերպանը։
- Տատիկներից իմանալ՝ ի՞նչ է շարոցը, ինչպե՞ս են պատրաստում, ինչպե՞ս են թաթխում, ինչի մեջ, էլ ինչ անունով է այն հայտնի: Սովորել ի՞նչ է մրգաչիրը, ինչպես են պատրաստում։
Շարոցթաթխիկի ծեսի և մրգաչիրի պատրաստման նկարագրությունը՝
Սովորողները տանը տատիկներից հարցազրույցի միջոցով տեղեկություններ են հավաքում շարոցի մասին, պատրատսման եղանակի մասին, ինչպես նաև մրգաչրերի՝ ո՞ր մրգերից են պատրաստում չրեր, ի՞նչ եղանակներ կան։ Միասին գնում են անհրաժեշտ բաղադրիչները՝ ընկույզը, մրգեր, շաքարավազ։ Թաթխիկը պատրաստում ենք 3.2 դասարանի սովորող Նարեկ Քեշիշյանի տատիկի հետ։
Մաթեմատիկա՝ գնումներից հետո հորինում ենք խնդիրներ մեր գնած ընկույզի, մրգերի մասին, հրապարակում բլոգում, ներկայացնում Power Point ծրագրով։
Մայրենի՝ հորինում ենք հանելուկներ, պատմություներ։
Տեխնոլոգիա՝ ընկույզների կեղևը օգտագործում ենք շրխկաններ և խաղալիքներ պատրաստելու համար։
Արդյունքների ամփոփում՝
Սեբաստացիների ուրախ շարոցթաթխիկը