Posted in Հայոց լեզվի ֆլեշմոբ

Մայրենիի հոկտեմբերյան ֆլեշմոբ

Հանելուկ-հորինուկներ

Արեգ Գասպարյան

Կարծես երկրորդ տուն լինի
Գիտելիքի բույն լինի
Առավոտյան շուտ գալիս
Կրթվում ենք, հետ գալիս։

Լիլի Թորոսյան

Փոքրիկ կենդանի մոխրագույն,
Շատ ճարպիկ և հնարամիտ,
Նրանցից վախենում են փղերը,
Բայց սիրում են կատուները:

Պատ.՝ Մուկ

Էդգար Մուրադյան

Այն ի՞նչն է,ի՞նչը,
Տարբեր գույների է լինում,
Ծառերի վրա է աճում,
Երբ լինում է քամի ,
Ընկնում է և պարում։

Նարեկ Քեշիշյան

Ի՞նչն է գարնանն հագնում ծաղիկ,
Իսկ ամռանը շորեր կանաչ,
Աշնանը՝ վառ կարմիր, դեղին,
Իսկ ձմռանը քնում ձյան տակ։ (Ծառը)

Ալֆրեդ Հարությունյան

Այն ինչն է,
Գարնանը ծաղկում է,
Ամռանը կանաչում,
Աշնանը դեղնում։-ծառ

Էմիլի Շահվերդյան

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Ունի կարմիր հատիկներ,
Գլխին թագ ունի փոքրիկ
Հատիկները թե հաշվես, մի տարի կկորցնես։
Նուռ

Էլանա Շահվերդյան

Այն ի՞նչն է, ինչը,
Ունի դեղին միջուկ,
Սպիտակ ամպի մեջ։
Կեղև ունի իր վրա,
Հարվածին չի դիմանա։

Ձու

Էդուարդ Միքայելյան

Այն ի՞նչն է, ի՞նչը, փափուկ է և գլխի տակ ենք դնում։

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s