«Տիեզերք» ուսումնական նախագծի շրջանակում 3.2 դասարանի սովորողները այցելեցին Պլանետարիում՝ տեսնելու, ուսումնասիրելու, բացահայտելու տիեզերական առեղծվածները։ Միասին դիտեցինք Արեգակնային համակարգի, մոլորակների , տիեզերանավերի մասին ֆիլմը, իմացանք՝ ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել երկիրը, ի՞նչ վտանգներ է սպառնում Երկիր մոլորակին, ովքե՞ր են առաջին անգամ Տիեզերք գնացել, ինչչպիսի՞ արհեստական արբանյակներ են ստեղծվել և ստեղծվում։ Իմացանք շատ հետաքրքիր փաստեր տիեզերքի մասին։ Մեր հետաքրքիր այցը ամփոփեցին Անգլիական այգում՝ Կոմտիտասյան օրերին ընդառաջ կատարելով կոմիտասյան երգերի ֆլեշմոբ, աշնանային լուսանկարչկան պլեներ։
Ճամփորդպատում՝