3.2 դասարանի սովորողների հետ հաղթհարեցինք Արա լեռան բարձունքը` ուխտելով հասնել Ծաղկեվանք։ Մեզ համար իրական դժվարություն էր, որ հաղթահարեցինք մեծ սիրով, բավականությամբ, իրար օգնելով, ճանապարհին հոգնելով, հիանալով, ընկնելով, հողը , լեռները, մեր բնությունը զգալով ու շնչելով։ Սովորեցինք միասնական լինել, տեսնել ու կարևորել գեղեցիկը, և, ամենակարևորը, մաքուր պահել։ Մեր հայրենագիտական, ճանաչողական ճամփորդությունը հասավ իր նպատակին․ սովորողները մեծ ուրախությամբ ու հաղթանակած արդեն Ծաղեվանքի բարձունքից ձայնեցին իր լուր բոլորի․
-Արա լեռան բարձունքը հաղթահարված է, ջա՜ն։
Սովորողների ճամփորդապատումները՝
Էմիլի Շահվերդյան՝ Ծաղկեվանքում․ ֆոտոպատում, Բարձունքի հաղթահարում
Էլանա Շահվերդյան՝ Արա Լեռան բարձունքը
Արեգ Գասպարյան-Ճամփորդության մասին
Կատրինա Լալայան- Մեր ճամփորդությունը դեպի Արա լեռ
Լուսե Բաղդասարյան-Ճամփորդություն դեպի Ծաղկեվանք