Posted in 2021-2022ուստարի, Ուսումնական ծրագրեր, Ընտրովի մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկայի ծրագիր․ 2021-2022ուստարի

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

1-3-րդ դասարաններ

2020-2021 ուսումնական տարի

Դասընթացի հիմնական նպատակն է.

Իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու երեխաներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են դասերի ժամանակ, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել, առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, սովորել հարցեր տալ:

Դասընթացի խնդիրներն են.

  • սովորողների մոտ զարգացնել կայուն հետաքրքրություն դեպի մաթեմատիկան զարգացնել սովորողների մաթեմատիկական ընդունակությունները և հետազոտական կարողությունները
    դաստիարակել սովորողների մոտ խմբային աշխատանքի զգացողություն և համատեղել
    անհատական աշխատանքը խմբի հետ զարգացնել սովորողների ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը, աշխատասիրությունը, հանդուրժողականությունը, նպատակասլացությունը, համբերությունը
  • սովորողների մոտ զարգացնել կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու
    կարողություն, ուսումնասիրությունների ընթացքում համակարգչային ծրագրեր օգտագործելու
    կարողություն

Ուսումնական միջավայրը՝

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում(դասարան-լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան միջավայր և այլն)՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ: Անհրաժեշտ  պարագաներ՝ համացանցին միացված անհատական ուսումնական գործիք՝ պլանշետ, հեռախոս, նեթբուք կամ նոթբուք:

Դասընթացի կազմակերպումը՝

Ուսումնական պարապմունքների կազմակերպումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև հեռավար, առցանց և տնային ուսուցման ձևերով։ 3-րդ դասարանների ուս պլանի համաձայն շաբաթական 2 դասաժամ՝խմբում առավելագույնը 12-22 սովորող։ Դասի կազմակերպման կարևոր բաղադրիչը բանավոր հաշվարկն է: Ուսումնական գործընթացի ընթացքում իրականացվում են նաև նախագծային, խմբային, ինքնուրույն աշխատանքներ, խնդիր-առաջադրանքների վերլուծություն, քննարկում, լուծում, լուծման տարբեր եղանակների բացահայտում:

Թեմաներ:

Ծրագիր 3-րդ դասարանի համար

1.Թվեր և գործողություններ դրանց հետ: Ուրախ հաշիվ
2.Գտնել օրինաչափությունները
3.Հեքիաթային բովանդակությամբ հետաքրքրաշարժ խնդիրներ
4.Խաղեր թվերով և առարկաներով
5..Սովորում ենք կռահել ռեբուսներ
6.Մոգական քառակուսիներ, ֆուբուկիներ
7.Առաջադրանքներ լուցկիներով
8.Երկրաչափական առաջադրանքներ
9.Հետաքրքրաշարժ խնդիրներ, բանաստեղծությունների տեսքով հետաքրքրաշարժ խնդիրների լուծում
10.Տրամաբանական խնդիրների լուծում
11.Առաջադրանքներ կշռման վերաբերյալ
13.ֆլեշմոբերի, Կենգուրուի խնդիրների լուծում

Ուսումնական ռեսուրսները Մանուշակ Աբրահամյանի և Լուսինե Գասպարյանի բլոգներից:

Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ՝

  1. Էմիլի Շահվերդյան
  2. Էլանա Շահվերդյան
  3. Մարիամ Դանղյան
  4. Լիլի Թորոսյան
  5. Կատրինա Լալայան
  6. Էդուարդ Միքայելյան
  7. Գևորգ Եղոյան
  8. Էդգար Մուրադյան
  9. Գոռ Սմսարյան
  10. Մենուա Հովասափյան
  11. Դավիթ Մակարյան
  12. Ալիկ Կարապետյան

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s