«Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբար օգոստոսի 25-ից 27-ը, ժամը՝ 10:00-13:00
Նախագիծ` «Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող նոր սովորողներից։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝2- 3-րդ դասարանի սովորողը, մասնակցում է 3-օրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։
Ուսումնական ճամբարի ուսումնական նախագծերը՝
Ընթերցում ենք և զարգացնում մեդիահմտությունները
Ճամբարի բովանդակությունը՝
- Առավոտյան ընդհանուր պարապմունք. երգ-պարերգ
- Շրջակա միջավայրի, պարտեզի խնամք, բնագիտական փորձ
- Հեծանվավարություն, լող, մարզական խաղեր
- Տեխնոլոգիա
- Կառուցողական խաղեր
- Խաղ-բեմադրություն
- Ճաշի ընդմիջում
Անհրաժեշտ միջոցներ՝ «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը պետք է իր հետ ունենա`
- մարզահագուստ
- լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, լողի գլխարկ, ջրային ակնոց, արևապաշտպան քսուկ
- ընդմիջում անելու համար սնունդ
- ջուր, ջրի շիշ
- բնագիտական փորձ կատարելու համար սոդա, քացախ, փուչիկ
- պաշտպանիչ բժշկական դիմակ, ախտահանիչ հեղուկներ
- ճամփորդական թեթև ուսապարկ/ճամփորդական պարագաներով/
- անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք
Հասցե՝ Իսակովի 52/6,
Հեռախոսահամարներ՝ 010 -73-61-00, 094211291, 077-02-96-77
Ճամբարի ղեկավար՝ Մարգարիտա Հովնանյան
Ծրագրում`
Չորեքշաբթի՝ 25.08.2021
10:00-10:30 Ճամբարականներին դիմավորում, ընդհանուր պարապմունք
10:30-11:00 Շրջայց դպրոցում, միջավայրի խնամք
11:00-12:00 Ընթերցում ենք և զարգացնում մեդիահմտությունները . սովորում ենք օգտվել էլհասցեից, ներբեռնել նյութը, ընթերցել, քննարկել բակում։ Նկարում ենք հեքիաթը Paint նկարչական ծրագրով։
12: 00 -12:20 Ընդմիջում
12:25-13:00 Հեծանվավարություն, լող
13:00 Ճամբարականների ճանապարհում, օրվա ամփոփում
Հինգշաբթի՝ 26.08.2021
09:00-09:30 ճամբարակնների դիմավորում, միջավայրի խնամք
10:00-12:00 Այց Ուսումնական ագարակ
12:00— Ընդմիջում Ուսումնական Ագարակում
12:30-13:00 Լող, հեծանվավարություն
13:00-14:00 Ճամբարականների ճանապարհում, օրվա ամփոփում
Ուրբաթ՝ 27.08.2021
10:00-10:15 Ճամբարականների դիմավորում, ընդհանուր պարապմունք
10:15; 11:00 Ճամբարակնների հետ իրենց շխատանքները հրապարակում ենք իրենց բլոգներում, սովորում ենք նյութ հրապարակել, թեմա ընտրել։
11:00-11:30Տեխնոլոգիական գործունեություն՝ Լողափին քանդակում ենք հերոսներին և կատարում բնագիտական փորձ՝ Փչվող փուչիկը
12:00 Ընդմիջում
12:20-13:00 Լող, հեծանվավարություն
13:00 Ճամբարականների ճանապարհում, օրվա ամփոփում
Արդյունքների ամփոփում՝