Posted in Հաշվետվություն, Մանկավարժական աշխատողների ճամբար

«Ուրախ արևներ» ռադիո շուրջատարյա ուսումնական նախագիծ

«Ուրախ արևներ» ռադիոն սկսել ենք թողարկել 2.2 դասարանի սովոորղների հետ  2020-2021 ուստարում։ Սովորողների հետ քննարկելուց հետո, որոշեցինք ունենալ դասարանական ռադիո։ Իրենց հետաքրքիր էր, միասին ընտրեցինք ռադիոյի անունը, որոշեցինք առաջին պատասխանատուներին, ովքեր պետք է պատրաստեին ռադիոնյութ։ Սկզբնական շրջանում, որպեսզի սովորողների համար էլ պարզ լիներ՝ ինչի՞ մասին պետք է խոսեն, ներկայացնեն, ընտրեցինք մի թեմա՝ «Ես և իմ մոլորակը», քանի որ բոլորը նախ ուզում էին ռադիոյի միջոցով պատմել իրենց մասին, կիսվել նախասիրություններով։ Սովորողները պատմում էին իրենց մասին՝ հարցազրույց վերցնելով ծնողներից, ընտանիքի անդամներից։ Այսպես նաև սովորողները իրենց ընտանիքի անդամներին ներգրավվում էին ուսումնական գործընթացին՝ դարձնելով նրանց մեր ռադիոյի պատասխանատուներ։

Ռադիոյի ստեղծման նպատակն էր զարգացնել սովորողների բանավոր խոսքը, հնարավորություն տալ ներկայանալու, ինքնաարտահայտվելու։ Սովորողները սովորեցին ինքնուրույն ձայնագրել։ Երկրորդ եթերաշրջանում սովորողները ավելի ոգևորված էին, հմուտ, անկաշկանդ հարցազրույց էին վերցնում բոլորից, մյուս սովորողներից, դասավանդողներից, ճամփորդության ընթացքում ՝ անցորդներից։ Իրենք էին առաջարկում թեման, մտածում հարցեր, նույնիսկ, մենք ունենք մեր եթերը սկսելու միայն մեզ բնորոշ երգը՝ «Ուրախ արևներ ռադիո», որը կրկին սովորողների միտքն էր։ Բոլորս այնքան էինք հավանել, որ ամեն ռադիոնյութ պատրաստելիս պետք է հնչեր երգը, հետո շարունակեինք։ Ուսումնական մառվա ընթացքում էլ շարունակում են սովոորղներ պատրաստել ռադիոնյութեր իրենց ամառվա, արկածային ճամփորդությունների մասին։ 2021-2022 ուստարում արդեն ռադիոյի թողարկմանը կմասնակցեն սովորողները, կսովորեն  ստեղծել ռադիոնյութ և հրապարակել բլոգում, կսովորեն օգտվել համապատասխան կայքերից, ծրագրերից, թվային այլ միջոցներից։ Նոր ուսումնական տարում Ուրախ արևներ ռադիոյիպատասխանատուները կպատրստեն հետաքրքիր, տեղեկատվական նյութեր՝ աշխարհի զարմնահրաշ կառույցների, շինությունների, թանգարանների մասին, տեսարժան վայրերի մասին, հետարքիր փաստերով։

Ուսումնական նախագիծը՝ 

«Ուրախ արևներ» ռադիո․ շուրջտարյա ուսումնական նախագիծ

Ռադիոնյութեր

Թողարկումները՝

«Ուրախ արևներ»ռադիո#1

«Ուրախ արևներ» ռադիո#2

«Ուրախ արևներ» ռադիո#3 

«Ուրախ արևներ» ռադիո#4

«Ուրախ արևներ» ռադիո#5

«Ուրախ արևներ» ռադիո#6

«Ուրախ արևներ» ռադիո#7

Ուրախ արևներ ռադիո #8

«Ուրախ արևներ» ռադիո#9

«Ուրախ արևներ» ռադիո#10

«Ուրախ արևներ» ռադիո#11

«Ուրախ արևներ» ռադիո#12

«Ուրախ արևներ» ռադիո#13

«Ուրախ արևներ» ռադիո#14

«Ուրախ արևներ» ռադիո#15

«Ուրախ արևներ» ռադիո#16

«Ուրախ արևներ» ռադիո#17

«Ուրախ արևներ» ռադիո#18

«Ուրախ արևներ» ռադիո#19

«Ուրախ արևներ» ռադիո#20

«Ուրախ արևներ» ռադիո#21

 

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s