Մասնակիցներ՝ 2․2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ
Նպատակը՝ Ամառային արձակուրդները անցկացնել հետաքրքիր և ուսումնական։ Զարգացնել և ամրապնդել կարդալու, մտածելու, ստեղծագործելու կարողությունները, ամառային ուսումնկան արձակուրդի ընթացքում վերհիշել սովորածը և ամրապնդել:
Ժամկետը՝ մինչև ամառային արձակուրդների ավարտը
Խնդիրները՝
- վերհիշել ուսումնասիրած ստեղծագործությունները,
- նոր գեղարվեստական գրքեր, հեքիաթներ կարադալ, գրի առնել հատվածներ, հրապարակել բլոգում,
- կարդացած նյութի վերաբերյալ կատարել վերլուծություն՝ եզրակացություն անել,
- պատմել նախասիրությունների մասին, ճիշտ կազմակերպել ազատ ժամանակը։
Ընթացքը և նկարգրությունը՝
Ուսումնական ճամփորդություն ընտանեկան դպրոցում՝ Սիրելի՛ սովորողներ, ամռան ընթացքում վստահ եմ, որ շատ եք ճամփորդելու ձեր ընտանիքի անդամների հետ։ Ձեր ճամփորդության մասին պատմե՛ք ձեր բլոգներում, կիսվե՛ք տեսանյութերով և լուսանկարներով։ Պատմեք՝ ի՞նչ սովորեցիք, ի՞նչ տեսաք, քարտեզի օգնությամբ որոշեք, թե քանի՞ կմ է, քանի՞ ժամ կտևի ճամփորդությունը։Հրապարակելուց հետո հղումն ինձ ուղարկե՛ք;
Սիրելի սովորողներ, առաջարկում եմ ամառային արձակուրդների ընթացքում ընթերցել ՝ օգտվելով հետևյալ ցանկից կամ կարող եք ձեր ցանկությամբ ընտրել որևէ ստեղծագործություն և ընթերցել։ Ընթերցելուց հետո ձեր բլոգներում կիսվեք ձեր տպավորություններով, առանձնացրե՛ք ձեզ դուր եկած հատվածները։ Paint նկարչական ծրագրով նկարե՛ք ձեր սիրելի հերոսին կամ հերոսներին, պատմեք հերոսի մասին, գրեք՝ ո՞ւմ կցանկանայինք նմանվել, ինչո՞ւ։ Նյութը հրապարակե՛ք ձեր բլոգներում, հղումը ուղարկե՛ք ինձ։
Ընթերցանության ցանկ՝
- Ղազարոս Աղայան- Հազարան Բլբուլ
- Խնկո Ապեր-Հազարան Բլբուլ
- Հազարան Բլբուլ կամ Ալո-Դինոյի նաղլը
- Երկարագուլպա Պեպին_Աստրիդ Լինդգրեն
- Ալիսը հրաշքների աշխարհում
- Պինոքիոյի արկածները_Կարլո Կոլլոդի
- Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում_Ջաննի Ռոդարի
- «Չարի վերջը_Հովհաննես Թումանյան
- «Կացին ախպերը» Հովհաննես Թումանյան
- «Անբան Հուռին» Հովհաննես Թումանյան
- «Կիկոսի մահը» Հովհաննես Թումանյան
- Ձեր ցանկությամբ հեքիաթ
Դիտեք հետևյալ մուլտֆիլմները։ Դիտելուց հետո ֆիլմի կամ մուլտֆիլմի մասին պատմեք, գրեք՝ ինչ սովորեցիք, Paint նկարչական ծրագրով նկարեք ձեր սիրելի հերոսին կամ հերոսներին, պատմեք հերոսի մասին, գրեք՝ կցանկանայինք նմանվել, ինչո՞ւ։ Նյութը հրապարե՛ք ձեր բլոգներում, հղումը ուղարկե՛ք ինձ։
Մուլտֆիլմեր և ֆիլմեր՝
- Կախարդական լավաշը
- Անահիտ Ղ․ Աղայան / մուլտֆիլմ
- Բրեմենյան երաժիշտները
- Մի կաթիլ մեղրը
- Տերն ու ծառան/ ֆիլմ
- Տերն ու ծառան/ մուլտֆիլմ
- Բուրատինոյի արկածները/ մուլտֆիլմ/
- Երեք ընկույզ Մոխրոտի համար
- Մանչուկն ու Կառլսոնը
Արդյունքներն անպայման հրապարակի՛ր քո բլոգում։
Էմիլի Շահվերդյան- «Պինոքյոյի արկածները» Վարդավառի ծեսը
Էլանա Շահվերդյան-«Երկարագուլպա Պիպին»
Լիլի Թորոսյան-Ղ․ Աղայան «Հազարան բլբուլ»
Էդուարդ Միքայելյան- «Սասունցի Դավիթ» մուլտֆիմի մասին
Ամառային ճամփորդություններ, այցեր՝
Արեգ Գասպարյան
Մարիամ Դանղյան— Այց ինժիներական դպրով, Համերգ Աղվերանում
Լիլի Թորոսյան
Էդգար Ճաղարյան— Իմ այցելած վայրերը
Էդուարդ Միքայելյան— Դեպի Սևանալիճ
Գևորգ Եղոյան— Այց Կասկադի այգի
Ամառային տոներն ու ծեսերը
Էմիլի Շահվերդյան-Վարդավառի ծեսը
Լիլի Թորոսյան- Վարդավառ
Էլանա Շահվերդյան-Ուրախ Վարդավառ
Սիրեյան Դավիթ- Վարդավառը Դիլիջանում
Կատրինա Լալայան-