«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում շփոթված արևնենր են։ Արևներից յուրաքանչյուրը հայտնվել էր իր պատկերացրած ռոդարիական աշխարհում, պատմել այդ մասին՝ Ռոդարիական-հորինուկներ։ Այնքան հետաքրքիր ռոդարիական պատմություններ ստացվեցին, որ ուրախ արևները շփոթված սկսեցին այդ պատմություներն էլ շիլաշփոթ դարձնել։ Արդյունքում ստացվեց ռոդարիական շիլաշփոթ, այս անգամ արևների հորինած հեքիաթներով։
Վիկտորիա Բադալյան -«Հայլիների երկիրը» և Լիլի Թորոսյանի «Երկիր, որտեղ բոլոր բառերը շրջված են» հեքիաթների շիլաշփոթ ՝
Շատ վաղուց կար մի քաղաք, բայց այն սովորական քաղաք չէր։ Մի աղջիկ է լինում շատէր սիրում ճամփորդել։ Մի օր նա որոշեց ճամփորդել: Նա շատ գնաց և հայտնվեց մի երկրում, որտեղ ամեն ինչ շրջված էր և այնտեղ շատ հայելիներ կային։ Սակայն անտեղի հայելիները տարբեր էին, մեկին չաղ էր ցույց տալիս, մեկին՝ կարճրահասակ, մեկին՝ շատ բարձրահասակ, մյուսին՝ նիհար և տգեղ։ Նա տեսավ մի գյուղացու,այդ գյուղացին մի կատու վերցրեց և ասաց.
-Տես հալիների մեջ բառերը թարս են գրված։ Օրինակ տեսնո՞ւմ ես սա ինչ է:
-Այո՛, սա կատու է:
-Ո՛չ, սա ուտակ է:
-Ուտա՜կ,իսկ ո՞նց եք արտասանում շուն:
-Նուշ-պատասխանեց գյուղացին:
-Իսկ ինչպե՞ս եք արտասանում վարդը :
-Դրավ,- պատասխանեց գյուղացին
Այնտեղի ապրողների համար արդեն վաղուց սովորական էր,իսկ հյուրերի և զբոսաշրջիկների համար շատ տարօրինակ և զվարճալի։
-Ինչ լավն է այս երկիրը, որտեղ կան այսպիսի հետաքրքիր հայելիներ և թարս բառեր։ Ես կուզեի այստեղ ապրել:
Արեգ Գասպարյան «Պաղպաղակե երկիրը» հեքիաթի և Էմիլի Շահվերդյանի «Երկիր, որտեղ ամեն ինչ սկսվում է թ տառով» հեքիաթի շիլաշփոթ՝
Կար չկար մի երկիր կար, այդ երկրում ամեն ինչ պաղպաղակից է ։Մի տղա հայտնվեց այդ երկրում և նա շատ զարմացավ, երբ տեսավ, որ ամեն ինչ սկսվում է <<թ>>ով, բոլոր մարդիկ ուտում էին պաղպաակ, երբ ուզեին։Գնաց այդ մարդկանց հարցնելու, թե ինչպե՞ս են ապրում պաղպաղակե տներում, ինչպե՞ս են մեքենաներով շրջում։Երբ մոտեցավ այդ մարդկանց պարզվեց, որ մադկանց անուններն էլ էին թ տառով սկսվում։ Նա զարմանքից չգիտեր՝ ինչ անել և այդ երկրից գնաց։
Գևորգ Եղոյան- «Քառակոսի երկիրը» հեքիաթի — Ալֆրեդ Հարությունյանի «Քաղաք, որտեղ ամեն ինչ թափանցիկ էր» հեքիաթի շիլաշփոթ
Մի ճամփորդող կա: Նա մի անգամ գնաց մի երկիր, որտեղ ամեն ինչ թափանցիկ և քառակուսի է: Երբ որ նա մտավ այդ երկիրը, այնտեղ և՛ ծառները և՛ արևը, մարդիկ քառակուսի և թափանցիկ էին: Ես մոտեցա և հարցրեցի.
-Կներե՛ք, կասե՞ք՝ դուք ո՞վ եք և որտե՞ղ եմ ես գտնվում:
— Ես թափանցիկ և քառակուսի մարդն եմ, դու գտնվում ես Թափաքառակուսավանում: Այստեղ գտնեվելու պատճառով ես դու դարձել քառակուսի և թափանցիկ, իսկ եթե վերադառնաս քո քաղաք, կլինես անտեսանելի: Որպեսզի դու դառնաս տեսանելի, մոտեցիր մեր աշխարհի կախարդին:
Էդգար Մուրադյան -«Երկիր, որտեղ ամեն ինչ հավասար էր» Հրայր Մալեք Դանղյանի «Քառակուսի աշխարհում» հեքիաթների շիլաշփոթ՝
Մի աշխարհ է լինում,։Մի օր մեկը քայլում էր, բայց անհետացավ մի քաղաքում։Այնտեղ բոլորը 3կգ են ծնվում։Այնտեղ ամեն ինչ հավասար էր։Նա մի հավասարի նշան գտավ և կոտրեց , և ամեն ինչ քառակուսի եղավ։Այս աշխարհում տարբեր բաներ կաին։Անուններն էլ էին տարբեր ։Եվ այստեղ գիշերները հրեշներ էին գալիս։Սուգ անելու փոխարեն քեֆ էին անում։Քեֆ էին անում մինչև գիշեր։
Կատրինա Լալայան- «Աշխարհ, որտեղ բոլորը ուրախ են» և Ալֆրեդ Հրությունյանի «Երկիր, որտեղ բոլորը թափանցիկ են» հեքիաթների շիլաշփոթ՝
Լինում է, չի լինում մի երկիր։ Այդ եկրում բոլորը ուրախ էին, բայց մեկը կար, որ տխուր էր ու մարդկանց տխուր էր դարձնում։ Այդ մարդը ապրում էր Ջոն գյուղում։ Նա մի անգամ գնաց քաղաք, այդ քաղաքում խանութ կար, խանութում տխուր տիկնիկ կար մտավ և գնեց։ Նա ամեն օր կերակրում էր տիկնիկին, բայց տիկնիկը չէր հասկացել, թէ ի՞նչու մարդը գլուխ չուներ, բայց այդ տխուր մարդը անտեսանելի էր։ Տիկնիկը մի օր մարդուն հարց տվեց, թե ի՞նչու մարդը գլուխ չունի,մարդը պատասխանեց, որ իրենց Ջոն գյուղում ով տխուր լինի, նա անտեսանելի կլինի։ Տիկնիկը մի օր մարդու հետ գնաց զբոսնելու, նրանք գնացին և տեսան, որ բոլոր ծառերը թափանցիկ էին և տիկնիկը հասկացավ, որ Ջոն գյուղում բոլորը թափանցիկ են։ Մարդը նրան ստել էր, բայց տիկնիկը փորձեց բոլորին և հասկացավ, որ ուրախությունից նրանք դարձան տեսանելի։
Ալֆրեդ Հարությունյան- «Երկիր, որտեղ ամեն իչ թափանցիկ էր» և Հրայր Մալեք Դանղյանի «Աշխարհ, որտեղ ամեն ինչ քառակուսի էր» հեքիաթների շիլաշփոթ՝
Լինում է, չի լինում մի մարդ է լինում ,այդ մարդը ապրում էր Ջոն գյուղում։Նա մի անգամ գնաց քաղաք ։ Այդ քաղաքում ամեն ինչ քառակուսի էր և թափանցիկ ։ Մեքենաները թափանցիկ էին և քառակուսի։ Մարդիկ թափանցիկ և քառակուսի էին։ Եվ նա շատ զարմացավ , նույնիսկ, դա շատ ծիծաղելի էր։ Նա էլ էր ուզում թափանցիկ և քառակուսի լիներ և նրա երազանքը կատարվեց ։ Նա դարձավ թափանցիկ և շատ տգեղ քառակուսի։ Մի օր մեկը քայլում էր, բայց․․․ անհետացավ։ Եվ սուգ անելու փոխարեն քեֆ էին անում։ Քեֆ էին անում մինչև գիշեր։Նա գնաց իր գյուղ ։Այնտեղի մարդիկ միայն իր հագուստն էին տեսնում, վախենում էին , բայց երբ ճանաչեցին, սկսեցին հարցնել՝ ինչպես է թափանցիկ և քառակուսի դարձել ։ Այդ մարդիկ էլ էին ուզում թափանցիկ լինել ։ Բայց այդ մարդիկ չգտան այդ քաղաքը, քանի որ այն թափանցիկ էր և քառակուսի։
Լիլի Թորոսյան- «Երկիր, որտեղ ամեն ինչ շրջված է» և Կատրինա Լալայանի «Երկիր, որտեղ բոլորը ուրախ են» հեքիաթների շիլաշփոթ՝
Մի աշխարհ կար, որտեղ բոլոր մարդիկ ուրախ էին, բայց մեկը կար, որ տխուր էր ու մարդկանց տխուր է դարձնում։ Մի աղջիկ է լինում շատ էր սիրում ճամփորդել։ Մի օր նա որոշեց ճամփորդել: Նա շատ գնաց և հայտնվեց մի երկրում: Մի օր տխուր մարդը գնաց մի ճանպարհով, այդ ճանապարհը տանում էր մի խանութի մոտ:Նա տեսավ մի գյուղացու,այդ գյուղացին մի կատու վերցրեց և ասաց.
-Այս խանութում տխուր տիկնիկ կա։
-Ինչպե՞ս եք արտասանում կատուն։
-Ուրախ ուտակ։
Գյուղացին թողեց, որ գնեն ինչ -որ խաղալիք։ Երբ տեսավ մտավ խանութ և գնեց գյուղացուց այդ տիկնիկը և գնաց այդ աղջկա մոտ։ Ամեն օր նրանք տիկնիկին կերակրում էին, խաղում էին տիկնիկի հետ, մի օր էլ նկարեցին։ Նկարի մեջ տեսան, որ տիկնիկը շատ տխուր է, չի ժպտում,իրենք էլ տխրեցին։ Մի օր նա հարցրեց աղջկան․
-Ինչպե՞ս ես արտասանում վարդ։
-Դրավ- Պատասխանեց աղջիկը
-Իսկ ինչպե՞ս ես արտասանում շուն։
-Նուշ-պատասխանեց նա։
Իրենց շրջված բառերը ուրախացրեց տիկնիկին ։Մարդը և աղջիկը սկսեցին ուրախանալ, ծիծաղել,ծիծաղեցնել տիկնիկին ։ Երբ տիկնիկի հետ մարդը գնաց դուրս, մարդիկ տեսան, որ ուրախ են և զարմացան։ Ու էլ այդ աշխարում տխուր մարդ չմնաց, բոլորը կրկին ուրախ էին։
Հրայր Մալեք Դանղյան— «Քառակուսի աշխարհում» և Էդգար Մուրադյանի «Երկիր, որտեղ ամեն ինչ հավասար էր» հեքիաթների շիլաշփոթ՝
Մի մարդ գնում էր գնում, մեկ էլ մի գյուղ գտավ ու ասաց ապրող մարդկանց․
-Ջուր կտա՞ք։
-Այո, վերցրեք, սա քառակուսի ջուր է։
Գյուղն էլ էր քառակուսի։ Մարդը Քայլում էր բայց․․․ քառակուսի անտառ գտավ, հսավ քաղաք, քաղաքն էլ էր քառակուսի, ասաց․
-Ջուր կտա՞ք։
-Այո՛։
Տեսավ, որ այստեղ էլ ջուրը Քառակուսի է։ Շարունակեց ճանապարհը մի քառակուսի մարդ գտավ ու ասաց․
-Ինչպե՞ս եք խմում այս ջուրը, այն քառակուսի է։
Քառակուսի մարդն ասաց․
-Ես մի օր քայլում էի, և վախից անհետացա դեպի այս աշխարհ։
Ինեսա Թորոսյան- «Երկիր, որտեղ ամեն ինչ կարմիր էր» և Էլանա Շահվերդյանի «Երկիր, որտեղ ամեն ինչ սկսվում էր ճ տառով» հեքիաթների շիլաշփոթ
Լինում է չի լինում, մի զարմանալի քաղաք է լինում։ Այստեղ մարդիկ միշտ ուզում էին ջուր խմել:Նրանք բացեցին, այնտեղ «ճ»տառով բառեր էր գրված, օրինակ՝ ասում էին ճպաղպաղակ, ճանիվ, ճտորթ, ճտուն, ճքար։ Բայց մի օր որոշեցին «ճ» տառով էլ բառերը չասել, որոշեցին ասել «է»- ով։ Որոշեցին բառեր ասել «է» տառով, բայց չգտան գոնե մեկ բառ և անհանգստացան։ Եվ որոշեցին մի ուրիշ տառ մտածել։ Եվ մտածեցին, այնքան մտածեցին ,որ «կարմիր » բառն ընտրեցին։ Կարողացան լիքը բառեր հորինել ,ասացին այնքան բառեր կարմիրով սկսված նույնիսկ անուններ դրեցին իրենցից մեկին՝ Կճարմիրմարկ ։ Եվ որ անունը հորինեցին այդ անունով մարդ հայտնվեց Ըմարկը։ Եվ Ըմարկը հանդիպեց մի մարդու, այդ մարդու անունը Ճէմմա էր։ Ճէմման ասաց ․
—Քո անունը ի՞նչ է։
— Ես Ըմարկն եմ։
Ճէմման ասաց․
— Դու, այսինքն, խառը տառերի քաղաքից ես եկել։
— Չգիտեմ, -ասաց Ըմարկը։
Բայց Ճէմմման ասաց ․
—Ինչո՞ւ չգիտես։
Ճէմման գիտեր, նա ասաց․
— Դու ապրում ես խառը տառերի քաղաքում, որտեղ ամեն ինչ խառն էր։
Էմիլի Շահվերդյան «Երկիր, որտեղ ամեն ինչ սկվում է թ տառով» և Մարիամ Դանղյանի «Բաղաձայնների երկիրը» հեքիաթների շիլաշփոթ
Լինում է չի լինում մի երկիր,որտեղ բոլոր բառերը սկսվում էին թ տառով, բայց բառերը բաղաձաայն էին։ բաղաձայն տառերը սկսվում էին <<թ>>-ով օրինակ՝ Թմարիամ, Թելանա, ու այդպես շարունակ։ Մի օր բաղաձայն տառերը որոշեցին տառը փոխել , մտածեցին մտածեցին և գտան այդ տառը։ Դա այբուբենի առաջին տառն էր, Ա ա տառը։ Այդ տառով էլ էին հետաքրքիր բառեր ստացվում՝ ավրձին, ատուն, ամատիտ։ Եվ մի օր նոր տառ ընտրեցին «է»-տառը։ Նրանք շատ սիրեցին «է»- տառը։ Բայց քանի , որ ամեն մեկին մի տառն էր դուր գալիս, նրանք որոշեցին բառերին էլ նոր տառեր չավելացնել։ Մի անգամ այս երկիր հյուր եկան ձայնավորները։ Նրանք ծանոթացան բաղաձայնների հետ։ Բոլորն ընկերացան և արդեն սկսեցին հասկանալ իրար։ Բ տառը ՝ բարև, Գ տառը՝ գիտունիկ, իսկ Դ տառը ՝ դպրոց։Եվ վերջում տառերը միացան իրար և դարձան այբուբեն։
Մարիամ Դանղյան -«Բաղաձայնների երկիրը» և Էմիի Շահվերդյանի «Երկիր, որտեղ ամեն ինչ սկվում է թ տառով» հեքիաթների շիլաշփոթ
Կար չկար մի երկիր կար,որտեղ բաղաձայն տառերն էին ապրում։ Այստեղ ձայնավոր տառերն էլ եկան։ Տառերը որոշեցին «թ»-վ տառով օրինակ՝Թէլանա,
Թնարեկ ու արդպես շարունակ։ Տառերը մի անգամ որոշեցին այբուբենի առաջին տառով, «Ա» տառով սկսել խոսել։
Այդ տառով էլ հետաքրքիր բառեր էր ստացվում՝ ավրձին,
ատուն, ամատիտ։ Եվ մի օր նոր տառ ընտրեցին, «է»-տառը։
Նրանք շատ սիրեցին «է»- տառը։ Բայց քանի , որ ամեն
մեկին մի տառն էր դուր գալիս, նրանք որոշեցին բառերին էլ
նոր տառեր չավելացնել։
Էլանա Շահվերդյան-«Երկիր, որտեղ ամեն ինչ սկսվում էր Ճ տառով» և Ինեսա Թորոսյանի «Երկիր որտեղ ամեն ինչ կարմիր էր» հեքիաթների շիլաշփոթ։
Մի քաղաք կար։ Այստեղ մարդիկ միշտ բառերը ասում էին «ճ» կարմիր տառով։ Ճպաղպաղակ, ճտուն, ճտորթ՝ բոլորը կարմիր էին գրվում։ Բայց մի օր որոշեցին «ճ» կարմիր տառով բառեր չասել , որոշեցին ասել «է» կարմիր տառով, բայց բառեր չգտան ։Մտածեցին ,շատ մտածեցին , բայց գոնե մի բառ չգտան։ Էլի մտածեցին-մտածեցին և գտան «ը» կարմիր տառը։ «Ը» կարմիր տառով լիքը բառեր ասացին։ Ու մի օր , երբ մի մարդ ուզեց ջուր խմել , ջուրը բացեց տեսավ կարմիր է։ Չխմեց , որովհետև շատ վախեցավ կարմիր գույնից ։ Բայց մի օր այդ մարդը հիշեց , որ իրենց հորինած վերջին տառը «ը» կարմիր տառն էր։ «Ը» տառով որոշեց իրեն անվանել Ըմարկ։ Մարդիկ մտածեցին ,որ Ըմարկը կարթնանա ու կհասկանա , որ այդ ամենը երազ էր։
Վարդան Մարտիրոսյան- «Աշխարհ, որտեղ ամեն ինչ քառակուսի էր և ոչինչ չէր կարելի»
Կար-չկար մի քառակուսի մարդ կար։ Նա ապրում էր այնպիսի աշխարհում, որտեղ ամեն բան քառակուսի էր և ոչինչ չէր կարելի։ Նրա անունը Ջեննի էր։ Այդտեղ անգամ մեքենաներն էին քառակուսի, բայց մեքենա վարել չէր կարելի, փողոցները դատարկ էին։
Մի անգամ Ջեննին շատ քաղցած էր, բայց հիշում է, որ խանութ գնալ չի կարելի։ Նա բացում է իր քառակուսի պայուսակը և ուտելիք է գտնում այնտեղ։ Հասկանալով, որ չի կարող էլ այդպես ապրել, Ջեննին գտնում է մի ուրիշ աշխարհ,որտեղ ամեն բան կարելի է և քառակուսի չէ։