2020-2021 ուսումնական տարին ֆիզիկական միջավայրում մեկնարկվեց մի փոքր ավելի ուշ՝ Աշնանային ամենամյա 15-րդ ստեղծագործական հավաքով՝ սեպտեմբերի 15-ից, մինչ այդ աշխատում էինք սովորողների հետ առցանց ուսումնական ճամբարում։ Առցանց ուսումնական ճամբարի ընթացքում առցանց անդրադարձել ենք մաթեմատիկային, քննարկել, ավելի հաճախ և արդյունավետ էր մաթեմատիկական խաղերը, բանավոր քննարկումները, տրամաբանական հարցերի շուրջ քննարկումը, սովորողները ներկայանում էին իրենց հորինած խնդիրներով, հարցերով, ուղղում էին իրենց ընկերներին, միասին պատասխանում էինք առցանց տեսադասի ընթացքում։ Մաթեմատիկա ուսումնական պարապմունքի կազմակերպումը ֆիզիկական միջավայրում մի փոքր այլ էր՝ պայմանավորված նաև համավարակի շարունակական լինելու, որոշ կանոնների պահպանման հետ։ 2020-2021 ուսումնական տարում երկրորդ դասարանի սովորողները՝ 2.1, 2.2 դասարանի սովորողները հնարավորություն ունեցան սովորելու միևնույն ուսումնական միջավայրում, տարածքում, նույն դասարանում։ Բայց ստեղծված իրավիճակով պայմանավոված սկզբնական շրջանում սկսեցինք որոշ ուսունական պարապմունքներ կազմակերպել բացօթյա տարածքներում՝ բակում կամ դպրոցի բաց լաբորատորիաներում։ Այդ պայմաններում միշտ չէ, որ համար էր սովորողներին հմակարգիչով աշխատել, այդ պատճառով բանավոր էինք աշխատում։ Այսինքն՝ մաթեմատիկան հիմնակնաում բանավոր էինք աշխատում։ Բանավոր հաշվում էինք, տեղում խնդիրներ հորինում, սկսում էինք քննարկել, լուծել , օրինակներով, քանի որ տարածքն էլ ավելի ազատ, մեր ձեռքի տակ եղած նյութերն էլ ավելի բազմազան, ավելի հեշտ էր լինում ցանկացած խնդիր լուծելիս օրինակներ բերել, ցույց տալ։ Սովորողները ավելի շատ էին ներգրավվում պարպմունքին, հաճախ հենց սովորողներն էին իրար բացատրում, օգնում։ Հետո մեր քննարկումները, խնդիրների լուծում արդեն մեր քննարկումները հիշելով աշխատում էին Word ֆայլի մեջ։ Շատ ոգևորված էին մասնակցում մաթեմատիկական խաղերի, հաշվելը ավելի հեշտ էր, թեթև երբ զուգակցում էր խաղի հետ՝ շատ ենք խաղացել մաթեմատիկական լոտո, տարբեր խաղեր։ Երկրորդ դասարանում ավելի հեշտ էր սովորողների համար, քանի որ իրենք արդեն շատ լավ տիարպետում էին համակարգչային ծրագրերի՝ Paint, Word, Power Point խնդիրենրը նկարելով, դասարանում ձեռքի տակ եղած իրերով ցույց էինք տալիս լուծում, կարևոր էր, որ կարողանում էին քննարկել խնդիրը, առանձնացնել կարևոր պայմանները, հասկանալ պահանջը, համաձայնվել ընկերների հետ կամ չհամաձայնվել, հետո իրենք են փորձում իրար համոզել ՝ ինչո՞ւ այսպես հաշվել , ոչ թե իրենց ընկերոջ տարբերակը։ Երկրորդ դասարնում արդեն մի որոշ ժամանակ զբաղվելով մաթեմատիկայով, նկատեցի, որ սովորողներն իրենք էլ շատ են սիրում և շատ լավ կարողանում են առաջադրանքներ կազմել։ Իրենք կազմում են, ուղարկում իրենց ընկրեներին, իրենք լուծում են ընկերների ուղարկածը։
Շատ է խոսվել մաթեմատիայի և մյուս առարկաների կապի մասին, ընդհանրապես մաթեմատիկան առօրյա մի մասը դարձնելու։ Մենք միշտ ենք հաշվում։ Ճամփորդությունից առաջ ուսումնասիորւմ ենք քարտեզը քանի՞ կմ է, քանի՞ ժամ կտևի ճամփորդությունը։ Թվում է թե նայեցին, տեսանք ու վերջ։ Բայց ճամփորդության ընթացքում սովորողներն իրենց նախաձեռնությամբ սկսում են հետևել ժամին, այն էլ ոչ թե քանի ժամում կհանսեն,, այլ ֆիքսում են կոնկրետ ժամը, որի մասին քննարկել էինք, գիտեին, սկսում են հետևել թե քանի՞ րոպե կմնա մինչև հասնելը, սկսում են ընկերներով խոսել, անընդհատ զգուշացնել՝ մնաց 20րոպե և այլն։ Եղանակներն ու ամիսները ուսւոմնասիրելիս էլի հաշվում ենք երկրորդ դասարանում իրենք առաջարկում են ավելի հեշտ տարբերակ բազմապատկելով, որ արագ ստացվի, գումարելով ավելի երկար է։