Posted in 2020-2021ուստարի, Մայիսյան հավաք, Ես կարողանում եմ

Ես կարողանում եմ․ ռոդարիական հորինուկ-հեքիաթներ

Սովորողների հետ շարունկում ենք ռոդարիական հեքիաթների ընթերցումը, որ ուղղեկցվում է ռոդարիական նոր հորինուկներով, հեքիաթների ամենատարբեր շիլաշփոթներով։ Ջ․ Ռոդարիի «Երկիր, որտեղ ամեն ինչ սկսվում է չ տառով», հեքիաթը ընթերցելուց, քննարկելուց հետո, սովորողները հորինեցին հետաքրքիր  նմանատիպ հորինուկ-հեքիաթներ՝ նկարված  Paint  նկարչական ծրագրով, որոնք հետո պետք է դառնան շիլաշփոթ։

Ալֆրեդ Հարությունյան-«Քաղաք, որտեղ ամեն ինչ թափանցիկ էր»

Քաղաք, որտեղ ամեն ինչ թափանցիկ էր  Լինում է, չի լինում մի մարդ է լինում ,այդ մարդը ապրում էր Ջոն գյուղում։Նա մի անգամ գնաց քաղաք ։ Այդ քաղաքում, ուր նա գնաց տեսավ , որ բոլոր ծառերը թափանցիկ էին։ Մեքենաները թափանցիկ էին։ Մարդիկ թափանցիկ էին։ Եվ նա շատ զարմացավ , նույնիսկ, դա շատ ծիծաղելի էր։ Նա էլ էր ուզում թափանցիկ լիներ և նրա երազանքը կատարվեց ։ Նա դարձավ թափանցիկ։ Նրան օգնեցին այնտեղի մարդիկ։ Նա գնաց իր գյուղ ։Այնտեղի մարդիկ միայն իր հագուստն էին տեսնում, վախենում էին , բայց երբ ճանաչեցին, սկսեցին հարցնել՝ ինչպես է թափանցիկ դարձել ։ Այդ մարդիկ էլ էին ուզում թափանցիկ լինել ։ Բայց այդ մարդիկ չ գտան այդ քաղաքը, քանի որ այն թափանցիկ էր։

Լիլի Թորոսյան- «Երկիր, որտեղ ամեն ինչ շրջված էր»

Մի աղջիկ է լինում շատ էր սիրում  ճամփորդել։  Մի օր նա որոշեց ճամփորդել: Նա շատ գնաց և հայտնվեց մի երկիրում, որտեղ ամեն ինչ շրջված էր: Նա քայլում էր երկնքով :Նա տեսավ մի գյուղացու,այդ գյուղացին մի կատու վերցրեց և ասաց.

-Տեսնո՞ւմ ես սա ինչ է:

-Այո՛, սա կատու է:

-Ո՛չ, սա ուտակ է:

-Ու՜տակ,իսկ ոնց եք արտասանում շուն:

-Նուշ-պատասխանեց գյուղացին:

-Իսկ ինչ եք արտասանում վարդը :

-Դրավ,- պատասխանեց գյուղացին

-Ինչ լավն է այս երկիրը.ես կուզեի այստեղ ապրել:

Մարիամ Դանղյան-«Բաղաձայնների երկիրը»

Անանուն (2) Լինում է չի լինում մի երկիր է լինում։ Այս երկրում ապրում էին միայն բաղաձայն տառերը։ Նրանք խոսում էին իրար հետ, բայց ոչինչ չէին հասկանում։ Բ տառը ասում էր միայն բ, Գ տառը ՝ գ։ Նրանք բոլորը միայնակ էին ապրում։ Մի անգամ այս երկիր հյուր եկան ձայնավորները։ Նրանք ծանոթացրեցին բաղաձայններին։ Բոլորն ընկերացան և արդեն սկսեցին հասկանալ իրար։ Բ տառը ասեց բարև, Գ տառը՝ գիտունիկ, իսկ Դ տառը ՝ դպրոց։ Բոլոր տառերը միացան իրար և դարձան այբուբեն։

Ինեսա Թորոսյան- «Երկիր, որտեղ ամեն ինչ կարմիր էր»share-image

Մի մարդ ուզում էր ջուր խմել: Ջուրը բացեց, տեսավ կարմիր է:Չխմեց, որովետև շատ-շատ վախեցավ կարմիր գույնից: Գնաց ասաց մյուսներին , նրանք չհավատացին: Գնացին նայելու ջուրը,այն կարմիր էր: Մյուսները մտածեցին ,որ այդ մարդն է արել , բայց չասեցին ,որ չտխրի: Մյուսները ասացին երևի ինչ-որ բան է եղել : Նրանցից մեկը գնաց տեսավ՝ այնտեղ կարմիր ներկ է : Գնաց բոլորին ասաց :Այդ մարդը նրանց ասաց ,որ երևի մեկը թափել է : Մենակ գնաց տեսավ կարմիր գիրք, արագ գնաց ասաց մյուսներին: Նրանք էլի չհավատացին և չգնացին տեսնելու: Մարդը շատ նեղվեց, մյուսները որոշեցին գնալ իր համար ծաղիկներ բերել,  գնացին տեսան ամբողջը կարմիր վարդեր է։ Մտածեցին մարդն է տնկել վարդերը և չքաղեցին։  Նորից գնացին նրա մոտ և տեսան ,որ նա քնել էր, չուզեցին  արթնացնել ,մտածեցին երբ որ արթնանա,  կհասկանա , որ դա երազ էր:

Էդգար Մուրադյան- «Երկիր , որտեղ ամեն ինչ հավասար էր»

Շատ վաղուց մի քաղաք կար , որտեղ ամեն ինչ հավասար էր։ Բոլորը ծնվում էին 3կգ։ Բոլորի տները նույնն  էին։ Բոլոր մրգերը նույն գույնի էին և նույն չափի։ Մարդկանց համար շատ դժվար էր այդպես ապրել , որովհետև չէին հասկանում ինչ են ուտելու։ 
Մի օր նրանք մեծ հավասարի նշան գտան և կոտրեցին։ Դրանից հետո ամեն ինչ կարգավորվեց։ Մարդիկ հիմա շատ ուրախ են։ 

 

Հրայր Մալեք Դանղյան- «Երկիր, որտեղ ամեն ինչ քառակուսի է»

Աշխարհ որտեղ ամեն ինչ քառակուսի էր

Մի Աշխարհ է լինում,։Այդտեղ ամեն ինչ քառակուսի էր։ Մի օր մեկը քայլում էր բայց․․․ անհետացավ։ ԵՎ սուգ անելու փոխարեն քեֆ էին անում։ Քեֆ էին  անում մինչև գիշեր։ ԵՎ շատ տարբեր բաներ կաին այս աշխարհում։ Անում էին շատ տարբեր բաներ։ ԵՎ այստեղ կյանքը մեծ-ից փոքր։ ԵՎ այստեղ գիշերները հրեշներ էին գալիս։

Էմիլի Շահվերդյան-« Երկիր, որտեղ բոլոր բառերը  սկսվում են  թ տառով»

հդւֆյեդհիւսեռԿար- չկար մի երկիր կար։ Որտեղ ամեն ինչ սկսում էր «թ»-ով ։ Այդ մարդկանց անունները սկսվում էր <<թ>>-ով ,օրինակ՝ Թէլանա, Թնարեկ ու այդպես շարունակ ։

Ու մի օր նրանք որոշեցին տառը փոխել ։ Մտածեցին,մտածեցին գտան այդ տառը ։ Դա այբուբենի առաջին տառն էր, «Ա» տառը։

Այդ տառով էլ էին հետաքրքիր բառեր ստացվում՝ ավրձին, ատուն, ամատիտ։ Եվ մի օր նոր տառ ընտրեցին «է»-տառը։ Նրանք շատ սիրեցին «է»- տառը։ Բայց քանի , որ ամեն մեկին մի տառն էր դուր գալիս, նրանք որոշեցին բառերին էլ նոր տառեր չավելացնել։

 

Գևորգ Եղոյան-«Քառակուսի երկիրը»

ՆԿԱՐ (2)

Կար-չկար մի հայտնի ճամփորդող կար: Մի անգամ նա գնաց երկիր որտեղ ամեն ինչ քառակուսի էր: Այնտեղ հանդիպեց մի քառակուսի մարդու և ասաց.

— Բարև, դու ո՞վ ես և կասես թե ես որտե՞ղ եմ:

— Բարև,  ես քառակուսի մարդն եմ, դու հիմա գտնվում ես Քառակուսի երկրում: Ինչպես տեսնում ես այստեղ ամեն ինչ քառակուսի է:

Կատրինա Լալայան- «Աշխարհ, որտեղ բոլորը ուրախ են»

ՆկարԼինում է, չի լինում մի աշխարհ։ Այդ աշխարհում բոլոր մարդիկ ուրախ էին, բայց մեկը կար, որ տխուր էր ու մարդկանց տխուր է դարձնում։ Չգիտեմ՝ ինչո՞ւ։ Մի օր տխուր մարդը գնաց մի ճանպարհով, այդ ճանապարհը տանում էր մի խանութի մոտ։ Այդ խանութում տխուր տիկնիկ կար, երբ տեսավ մտավ խանութ և գնեց։ Ամեն օր նա տիկնիկին կերակրում էր, խաղում էր տիկնիկի հետ, մի օր էլ նկարեց։ Նկարի մեջ տեսավ, որ տիկնիկը շատ տխուր է, չի ժպտում,ինքն էլ տխրեց։ Որոշեց ուրախացնել տիկնիկին։ Մարդը սկսեց ուրախանալ, ծիծաղել,ծիծաղեցնել տիկնիկին ։ Երբ տիկնիկի հետ մարդը գնաց դուրս, մարդիկ տեսան, որ ուրախ են և զարմացան։ Ու էլ այդ աշխարում տխուր մարդ չմնաց, բոլորը կրկին ուրախ էին։

 

 
Լինում է չի լինում, մի երկիրր է լինում ,այդ երկրում ամեն ինչ պղպաղակից էր։Մի տղա հայտվեց այդ երկրում,և նա շատ զարմացավ,երբ տեսավ,որ ամեն ինչ պաղպաղակից է,բոլորը ուտում էին պղաղապղակ երբ ուզեին։Գնաց այդ երկրի մարդկանց հարցնելու,թե ինչպես են ապրում պաղպաղակե տներում,ինչպես են մեքենաներում շրջում։Երբ մոտեցավ մարդկանց,պարզվեց,որ այդ մարդիկ էլ էին պաղպաղակից։Նա զարմանքից չգիտեր ի՞նչ անել։Մի անգամ իր ձեռգից օաղպաղակի հոտ զգաց,շատ վախեցավ,գնաց այդ երկրից,քանի որ ինքն էլ կդառնա պաղպաղակից։

Էլանա Շահվերդյան- «Երկիր, որտեղ ամեն ինչ սկսվում է ը տառով»

Լինում է չի լինում, մի զարմանալի քաղաք է լինում։ Այստեղ մարդիկ միշտ բառերը ասում էին «ճ» տառով, օրինակ ասում էին ճպաղպաղակ, ճանիվ, ճտորթ, ճտուն, ճքար։ Բայց մի օր որոշեցին «ճ» տառով էլ բառերը չասել, որոշեցին ասել «է»- ով։ Որոշեցին բառեր ասել «է» տառով, բայց չգտան գոնե մեկ բառ և անհանգստացան։ Եվ որոշեցին մի ուրիշ տառ մտածել։ Եվ մտածեցին, այնքան մտածեցին ,որ «ը» տառն ընտրեցին։ Կարողացան լիքը բառեր հորինել ,ասացին այնքան բառեր «ը» տառով , նույնիսկ անուններ դրեցին իրենցից մեկին՝ Ըմարկ ։ Եվ որ անունը հորինեցին այդ անունով մարդ հայտնվեց Ըմարկը։ Եվ Ըմարկը հանդիպեց մի մարդու այդ մարդու անունը Ճէմմա էր։ Ճէմման ասաց ․

—Քո անունը ի՞նչ է։

— Ես Ըմարկն եմ։

Ճէմման ասաց․

— Դու այսինքն խառը տառերի քաղաքից ես եկել։

— Չգիտեմ, -ասաց Ըմարկը։

Բայց Ճէմմման ասաց ․

—Ինչո՞ւ չգիտես։

Ճէմման գիտեր, նա ասաց․

— Դու ապրում ես խառը տառերի քաղաքում, որտեղ ամեն ինչ խառն էր։

Եվ նա որոշեց անուններ հորինել «ը» տառով, հետո որոշեց գնալ իր երկիր։

 

Վիկտորիա Բադալյան- «Հայելիներով քաղաքը»

ՀԱՅԻԼՆԵՐՈՎ քաղաք

Շատ վաղուց կար մի քաղաք, բայց այն սովորական քաղաք չէր։ Այնտեղ ամենուր հայելիներ էին։ Սակայն անտեղի հայելիները տարբեր էին, մեկին չաղ էր ցույց տալիս, մեկին կարճրահասակ, մեկին շատ բարձրահասակ, մյուսին նիհար և տգեղ։ Մարդիկ զվարճանում էին ,բայց քաղաք եկած անծանոթների համար դա շատ զարմանալի էր և տարօրինակ։ Շատերը տարբեր տեղերից լսում էին այդ քաղաքի մասին և ով կարողանում էր, գալիս էր տեսնելու այդ քաղաքը։ Հայելիները ամենուր էին մեքենաներում, փողոցների պատերին, շքամուտքում, ավտոբուսներում, դպրոցներում և խանութներում։ Այնտեղի ապրողների համար արդեն վաղուց սովորական էր,իսկ հյուրերի և զբոսաշրջիկների համար շատ տարօրինակ և զվարճալի։

Ալիկ Կարապետյան- «Երկիր, որտեղ ամեն ինչ կանաչ է»

Մի մարդ գնում էր գնում , մեկ էլ մի մի գյուղ գտավ ու ասաց այնտեղ ապրող մարդկանց․

— Ջուր կտա՞ք։

— Այո,  վերցրե՛ք,  սա կանաչ ջուր է։

Գյուղն  էլ   էր կանաչ։  Մարդը գնաց մի կանաչ անտառ գտավ, հսավ քաղաք, քաղաքն էլ էր կանաչ, ասաց ․

-Ջուր կտաք։

— Այո։

Տեսավ, որ այստեղ էլ ջուրը կանաչ է։  Շարունակեց ճանապարհը  մի կանաչ մարդ գտավ ու ասաց ․

-Ինչպե՞ս եք խմում այս ջուրը, այն  կանաչ է։

Կանաչ մարդն ասաց․

-Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ կանաչ է, ջուրը, երկինքը, ուտելիքը , փորձիր։

Մարդը փորձեց, զարմանլի է, բայց նույն ջրի համն էր գալիս, ուտելիքներն էլ նույնն էին, պարզաօես կանաչ էին։

Էդուարդ Միքայելյան- «Երկիր, որտեղ ամեն ինչ ապակուց էր»

ապակե աշխարհ

Մի անգամ ես ճամփորդելիս գտա մի երկիր։ Ես բան չէի հասկանում, որովհետև, այնտեղ ամեն ինչ ապակուց էր՝ տները, մեքենաները, լարերը, ամեն ինչ։ Մենակ ինձ մի բան էր հետաքրքրում․ ո՞նց էին մարդիկ ապրում երկրաշարժի ժամանակ։ Դու մի ասի ապակին այնքան ամուր էր, որ մի մետրանոց քար չէր  կարող կոտրել։

Մենուա Հովասափյան-«Երկիր, որտեղ ոմեն ինչ սկսվում էր գ տառով»

Կար, չկար մի քաղաք կար, որտեղ մարդիկ բառերից առաջ արտասանում էին գ : Օրինակ՝ կատուն ասում էին գ կատու , մեզ մոտ անունները կրկին գ տառով են գրվում, օրինակ Գմենուա: Մեր արձանները գ տառով են սկսվում, օրինակ գարձան և ամեն բան սկսվում է գ տառով, գկարճ, գերկար,գխոտ ու այդպես: Մի օր մի տղա հայտնվեց այդ քաղաքում, ում անունը Գենոնինո է: Երբ իր անունը ասաաց, մարդիկ զարմացան, խճճվեցին և չէին կարողանում այնպես արտասանել, որ գ տառը լսվեր: Իրենք ասում էին ամենը չ տառով :

Վարդան Մարտիրոսյան- «Աշխարհ, որտեղ ամեն ինչ չի կարելի»

Կար-չկար մի աշխարհ կար , այնտեղ չէր կարելի ավտոմեքենա վարել փողոցներըում, փողողները դատարկ էին։ Այդ փողոցով քայլում էր մարդ, որի անունը Ջեննի էր, նա ահավոր սոված էր բայց չէր կարելի խանութ գնալ ։ նա մտածեց ու հիշեց, որ իր հետ ուտելիք է բերել։ Բայց նա չեր մոռացել որ չէր կարելի պայուսակը բացել, ուտել։Նա չէր կարողանում այդպե ապրել և որոշեց գնալ մի երկիր, որտեղ ամեն ինչ կարելի էր։

Գ՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚ՉՄենուա Հովասափյան-«Քաղաք, որտեղ ամեն ինչ սկսվում է գ տառով»

Կար, չկար մի քաղաք կար, որտեղ մարդիկ բառերից առաջ արտասանում էին գ : Օրինակ՝ կատուն ասում էին գ կատու , մեզ մոտ անունները կրկին գ տառով են գրվում, օրինակ Գմենուա: Մեր արձանները գ տառով են սկսվում, օրինակ գարձան և ամեն բան սկսվում է գ տառով, գկարճ, գերկար,գխոտ ու այդպես: Մի օր մի տղա հայտնվեց այդ քաղաքում, ում անունը Գենոնինո է: Երբ իր անունը ասաաց, մարդիկ զարմացան, խճճվեցին և չէին կարողանում այնպես արտասանել, որ գ տառը լսվեր: Իրենք ասում էին ամենը չ տառով :

Էդգար Ճաղարյան- «Երկիր, որտեղ ամեն ինչ շոկոլադից էր»

շոկոլադՄի տղա շատ էր սիրում ճամփորդել։ Մի անգամ գնում է մի երկիր,որտեղ ամեն ինչ շոկոլադից է լինում։Այդ երկրեւմ բնակիչները շոկոլադից էին, ծառերի պտուղները նույնպես։ Տղան ծառից շոկոլադե միրգ էր պոկում և ուտում։Ամեն ինչ այնքան գեղացիկ էր և համեղ, որ տղան ուզում էր մնալ և ապրել այդ երկրում։

Մակարյան Դավիթ-«Ոչ մի բանից աշխարհը»

Безымянный (5)

Մի աշխարհ կար, որտեղ ամեն ինչ անգույն էր, այնտեղ սարերն էլ էին անգույն, մարդիկ էլ։ Ես, որ տեսա այնտեղ ինչ է եղել, ես շատ զարմացա։ Ես սար բարձրացա ծաղիկ քաղեցի, երբ ուզում էի գնալ այդ քաղաքից տեսա, որ իմ ձեռքերը սպիտակ են դարձել։ Ես շատ վախեցա և փորձեցի այդ գույնը մաքրել, բայց չստացվեց, ես չգիտեի ինչ անել և դարձա անգույն։ Ես որ տուն գնացի ոչմեկ ինձ չէր նկատում։  Ես սկսեցի լաց լինել և արցունքները  ինձ օգնեցին ինձ դառնալ գունավոր։

Սիրեյան Դավիթ- «Երկիր, որտեղ ամեն ինչ երկաթից էր»

Հորինուկ Մի մարդ հայտնվում է երկաթե երկիր ու այդ մարդը մի տուն տեսավ ։ Այդ տան մեջ կար մի մարդիկ ու այդ մարդը ասաց, որի անունը Ջոն էր ։

— Բարև ձեզ ես Ջոնն եմ ինչու է այս ամեն ինչ երկաթից -Դու հիմա գտնվում ես երկաթե երկրում որը ամեն ինչը երկաթից է ։ եվ նա ասաց նույնիսկ հացը երկաթից է ու այդ մարդիկ Ջոնին տարան իր տուն։

Գոռ Սմսարյան-«Շոկոլադե երկիրը»

file (1)Կար, չկար մի շոկոլադե երկիր կար: Ուրիշ քաղաքներից մարդիկ էին գալիս ու զարմանում էին: Մարդիկ զբոսնում էին ու հիանում,քաղաքում ամբողջը շոկոլադից էր ՝մեքենաները, ճանապարհները, տները: Այս զարմանալի և քաղցրահամ երկրում զով եղանակ էր ,որպեսզի շոկոլադը չհալչի: Այն իսկական հրաշք էր քաղցրասերների համար ,որոնք գալիս էին և մի կտոր պոկում էին ՝մեքենաներից,տնակներից,պարիսպներից և ուրախ թռչկոտում էին ու զվարճանում:Իսկ շոկոլադե երկիրը մյուս երկրներից բաժանում էր կաթնային սպիտակ լիճը :

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s