Թե ինչպես կապիկները ճամփորդեցին
Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:
Առաջադրանք
1.Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
2. Մեկ բառով գրեք:
Ժամ ցույց տվող-
Կողմ ցույց տվող-
Հաց թխող-
Հեռուն ցույց տվող-
Բարձր խոսող-
Միս ուտող-
Աղ ուտող-
3.Նախադասությունը ընդարձակի՛ր:
Կապիկները վազվզոցին:
Ծառերը ծաղկեցին:
Արևը շողշողում էր:
Տղաները խաղում էին:
4.Շարունակեք նախադասությունները:
Եթե մեծերը մի քիչ փոքր լինեին, …..
Եթե ամռան տաք արևը ձմռանը լիներ….
Եթե բոլոր հեքիաթները իրական լինեին….
Եթե մարդիկ միշտ զարմանային….