Posted in Ուսուցչի լաբորատորիա, Ուսուցչի օրագիր

«Ուսումնառություն աշխարհում»․ Ջոն Հոլթ

« Ուսումնառություն աշխարհում» Ջոն Հոլթ

Այն, ինչ պետք է երեխաներին, նոր և ավելի լավ ուսումնական ծրագիրը չէ, այլ իրական աշխարհի ավելի ու ավելի հասանելիությունը. շատ ժամանակ և տարածք`իրենց փորձի մասին մտածելու, երևակայություն և խաղ՝ դրանք իմաստավորելու համար, և խորհուրդներ, ճանապարհային քարտեզներ, ուղեցույցներ, որպեսզի ավելի հեշտացնենք իրենց ցանկացած վայրը գնալը (ոչ թե այնտեղ, որտեղ կարծում ենք, որ պետք է գնան), և գտնեն այն, ինչ ուզում են գտնել:   Մենք պետք է շատ սովորենք, թե ինչպես դարձնենք այն ավելի հասանելի նրանց համար, և այն ուսումնասիրելու ճանապարհին ինչպես նրանց ավելի շատ ազատություն ու հմտություն տանք:

Ջոն Հոլթի այս հոդվածը ընթերցելով ևս մեկ անագամ համոզվեցի, որ կրթությունը, ուսուցումը չպետք է կաղապարված լինեն, ուսումնական տարածութունը չպետք է սահամանափակել որևէ կանոններով, չափորոշիչներով։ Այն պետք է լինի ազատ, անսահման, հնարավորություններով ու ընտրության տարբերակներով լի։  Սովորողը պետք է հաճույք ստանա իր արած աշխատանքից՝ կարդալուց, գրելուց, նկարելուց, խոսելուց, խաղալուց։ Չպետք է վախենալ սովորողներին ավելին տալ և պահանջել, սովորողներն իրենք էլ են ոգևորվում այդ վստահությունից; Հետո սովորողն ինքն է որոշում՝ ի՞նչն է շատ կամ դժվար իր համար։ Չպետք է սահմանափակել կարողությունները, ժամանակը։ Սովորողներին ասել դու այսքանն ես կարողանում անել, քանի որ ինչ-որ տեղ այդպես է գրված, և ես էլ չեմ կարող քեզ հնարավորություն տալ փորձելու։ Ո՛չ, պետք է միշտ փորձել, հնրավորություն տալ, սովորողները սիրում են զարմացնել, իրենք ավելին կարող են, քան մենք կարող ենք պատկերացնել, պարզապես պետք է հավատով, վստահությամբ իրենց ասել․ «արեք դա, ընտրեք, արեք ինչպես կարող եք, ինչպես ճիշտ է»,   և իրենք կանեն՝ նույնիկ ավելին։ պետք է պարզապես օգնել նրանց՝ փորձեն թռչել անվնաս, մատչելի ձևերով։ Հենց այդ վստահությունն է օգնում սովորողներին, իրենք էլ սկսում են հետաքրքրվել, նոր բան փորձել , եթե անգամ չստացվի, միևնույն է իրենք սովորոելու են , նորից են փորձելու մինչև ստացվի, այնպես ինչպես իրենք են ուզում։ Համակարգչային ծրարգրեր ուսումնասիրելիս միշտ մտավախություն եմ ունեցել, որ եթե շատ բան ցույց տամ սովոորղներին, հմակարգչային ծրագրի շատ գործիքների գործառույթի մասին խոսեմ, կխճճվեն, չեն կարողանա։ Բայց միշտ հաջորդ օրը կամ նույն պարպմունքին իրենք են  ինձ սովորեցել  մյուս գործիքներից օգտվել։ Դա եղել է կարծես  իրենց բացահայտումը,  ինքնուրույն  են փորձել, ուսումնասիրել։  Ոգևորված այդ փաստից մտածել են, որ իրենք ինքնուրույն նոր բան են բացահայտել, գտել, հավանաբար իրենց ուսուցչուհին չի էլ իմացել դրա մասին, հիմա իրենք նաև կսովորեցնեն իրենց ուսուցչուհուն, իրենց ընկերներին։

Կարևոր է սովորողների համար ամեն օրը, քայլը, նախաճաշը, զրույցը դարձնել ուսումնական, իրենք պետք է սովորոեն ամեն վայրկյան, սովորեն սովորել ամենքից ու ամեն ինչից։ Հենց մեր օրինակով , որ մատածում ես քայլելն ինչ է, սովորոական քայլք, քայլում են, շատերը, անգամ, քայլելու մտքից հոգնում են, մենք սովորում ենք ։ Մինչև քայլքին անցնելը մի շարք կանոներ ենք մեզ համար սահմանում՝ ինչպես պետք է քայլենք, ի՞նչ կարևոր կետեր կան, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք, որքան օգտակար է քայլելը և ինչքան հաճելի է ընկերների հետ, ուսուցչի հետ քայլել, զրուցել ․ ծանոթանալ տեղանքին, իսկ ճանապարհին այնքան հարցեր են առաջանում, քննարկումներ։ Մեր ճամփորդությունները, շփումը, հենց այն , որ յուրաքանչյուրը իր կրթության կրողն է, այցելում է մյուս դպրոցներ, սովորեցնում է իր սովորածը։ Այնքան ոգևորված են, այքնա հաճույքով են  պատրաստվում, առաջարկում՝ ի՞նչ անել, ի՞նչ տանել,  համացանցով փնտրում տեղեկություններ, կարդում, կիսվում իրենց իմացածով։ Այսինքն՝ սովորողը պետք է հաճույք ստանա իր սովորածից, կատարած աշխատաքնից։ Այսպես սովորածը մեխվում է իմ մտքում, և դեռ այնտեղ է, որովհետև ես դեռևս անում եմ նոր բաներ, մինչ այս երեխաները անում են բաներ պարզապես «անելու» համար և հետո մոռանում են դրանք, գումարած հաճույք չեն ստանում դրանից: Բա՜: 

Իսկապես, սովորածը մեխվում է իր մտքում, և դեռ այնտեղ կմնա շատ երկար ժամանակ։  Ամենակրևորը սովորածը չպետք է մնա գրքերում, սովորողը պետք է նաև իր լսածը կամ կարդացածը տեսնի, փորձի, նոր բան սովորի, սովորեցնի։ Հոդվածում են շատ օրինակներ կային, երբ սովորողները դպրոցում չեն կարողնանում համակե

Նկատել եմ, որ իսկական «ձանձրույթի» ժամանակամիջոցները, երբ երեխաները բողոքում են, թե անելու ոչինչ չունեն, այն օրերին են, երբ ժամանակի մի հատված ծրագրված է նրանց համար:

Երբեք չպետք է վախենալ սովորողներին «պարապ» ժամանակ տալուց, հենց այդ ժամանակ է, երբ իրենք սկսում են մտածել իրենց նախասիրությունների մասին, սկսում են իրենք կազմակերպել իրենց պարապ ժամանակը՝ ազատ գործունեությունը։ Հոդվածում են շատ օրինակներ կային պարապների մասին, ովքեր հաջողությունների են հասել այն բնագավառում, որը իրենց համար, իրենց դպրոցում կամ միջավայրում պարապ մնալու արդյունք էր, պարապության զբաղմունք։

Զգալ քո արժեքը մեծահասակների աշխարհում, աշխատավոր մարդկանց հետ կողք կողքի, կա՞ ավելի մեծ պարգև: Չեմ կարծում:

Երկու տարում, առանց դպրոցական որևէ շփման, ես սովորեցի, թե ինչպես ապրեմ առանց գնահատականների և կարիք չունենամ, որ ինչ-որ մեկն ինձ «ապրես» ասի ամեն անգամ, երբ ես ինչ-որ բան էի անում: Այնպես ստացվեց, որ գնահատականներն այլևս արժեք չունեին: Ըստ էության, ես սովորեցի, որ գնահատականները ոչինչ չեն նշանակում:

Ես էլի շատ տարբեր բաներ սովորեցի, որոնք չէի սովորի, եթե լինեի հանրակրթական դպրոցներում: Հանրակրթական դպրոցները չեն կարող փորձառություն տալ: Ես սովորեցի մեծահասակների հետ ավելի լավ առնչվել ու շփվել, որովհետև այդքան ժամանակ նրանց կողքին էի. բոլոր երեխաները դպրոցում էին: Ես շատ գործնական հմտություններ սովորեցի, որոնք երբևէ չէի սովորի հանրակրթական դպրոցում:

Կարևորը երբ սովորողը տեսնում է , զգում է, որ մեծահասկաների աշխարում էլ ինքն իր տեղն ունի, իրենցից էլ են սովորում , իրենց միայն չեն սովորեցնում։ Իրենք ձեռք են բերում գործանական հմտություններ, կարողանում են փոխանցել, ունենում են փորձառություն։

Քանի դեռ իրական մարդիկ խոսում են, ոչ հեռուստատեսությամբ, երեխաները ցանկանալու են լսել նրանց ձայները և տեսնել նրանց դեմքերը և պիտի շատ բան սովորեն նրանցից:

պարապ պահերից հեռու պահել նրանց

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s