Posted in 2020-2021ուստարի, Մայիսյան հավաք, Ուսումնական նախագծեր 2020-2021

Մայիսյան 16-րդ ստեղծագործական հավաք․ «Ես կարողանում եմ»

Մայիսյան 16-րդ ստեղծագործական հավաք

Մասնակիցներ՝ 2.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Մայիս 3-ից

Նպատակը՝ ուսումնական տարվա ընթացքում ցուցաբերած կարողությունների և հմտությունների ցուցադրում: Կրթական փոխանակումների կազմակերպում իրակաացում, Բլեյան կրթական ցացնցի տարածում, փորձի փոխանակում։

Ծնողը ուսումնական պարպմունքի կազմակերպիչ՝ «Քրիստոնեական դաստիարակաություն», վարում են ծնող Մերի Մակարյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, Մայր Աթոռի Էօրնեկեան դպրոցի տեսուչ Տեր Զաքարիա Ծայրագույն վարդապետը։

Ուսումնական ճամփորդություն՝ Ուսումնական ժամերգություն Ապարանի եկեղեցիներում․ կրթական փոխանակումներ Լուսագյուղի միջնակարգ դպրոցում։

Համագործակցային նախագծեր ավագ ընկերների հետ սովորող-սովորեցնող նախագծով՝

Բլոգավորության հմտություններ

«Ես կրողանում եմ» ուսումնական նախագծի ուղղությունները՝

Ընթերցանություն + ռոդարիական հնարքներ՝

Սովոորղներից յուրաքանչյուրը  ընթերցնության ժամին ընթերցում է որևէ հեքիաթ, , միասին քննարկումն ենք, յուրաքանչյուրը կիսվում է իր տպավորությունններով, կարդում իրեն դուր եկած հատվածը։ Քննարկումից հետո կիրառում ենք ռոդարիական հնարքներ՝ հեքիաթը շրջում ենք, դարձնում ենք շիլաշփոթ, նոր ավարտ ենք հորինում։  

Ես և շրջակա աշխարհ + մեդիահմտություններ՝

Սովորողները Power Point  ծրագրով ներկայացնում Բնության երևույթները՝

Բնության երույթների, նրանց առաջացման մասին իրենց պատկերացումները գրում են Word  ծրագրի մեջ, կցում Paint  նկարչական ծրագրով նկարված բնության երևույթը, ներկայացնում Power Point  ծրագրով։

Շարունակում են առանձին կետերով ներկայացնել ճամփորդությոն կանոնները, անվտանգության կանոնները։ Առողջ ապրելակերպի կանոնները,  խնամքի, հիգիենայի մասին։

Ուրախ մաթեմատիկա + խաղ

Խաղում են մաթեմատիկական տարբեր խաղեր։

Սովորողները միմյանց համար պատրաստում են 5 մաթեմատիկական հարց։ Սովորողներից մեկը ասում է մի բառ, որը կա մեր շրջապատում, մյուսները պետք է այդ բառի շուրջ կազմեն խնդիր, առաջադրանքներ։ Առաջադրանքները սովորողները կատարում են Word  փաստաթղթի մեջ։

Զույգ թե կենտ խաղը, 50   խաղը, սկսում ենք հաշվել 2- ական,  3- ական և այլն, այն սովորողը , ով առաջինն է հասնում 50 թվին կամ անցնում , նա պարտվում է։ Սովորողները միմյանց համար պատրաստում են 5 մաթեմատիկական հարց։ Զույգ թե կենտ խաղի ժամանակ, սովոորղները պայմանավորվում են հաշվելիս ով հասնում է զույգ թվին պետք է ծափ տա, կենտ թվին՝ պարզապես արտասանի թիվը, ո՞վ շփոթվում է խաղը չի շարունակում։

Սովորողների հետ խաղում ենք մաթեմատիկական լոտո՝ այն մաթեմատիկական հարցերից կազմված խաղաթղթեր են։ Սովորողներից մեկը կարդում է մյուսները պատասխանում ենկամ կարդում է դասավանդողը սովորողները պտասխանում են։ Ով առաջինն ու անսխալ պատասխանում է հարցին, նա էլ վերցնում է խաղաթուղթը։ Ում խաղաթղթերի համար նախատեսված վանդակները ծածակված կլինեն խաղաթղթերով, նա էլ կհաղթի։

Մարզական կարողությունների ցուցադրում՝

Շարային վարժություններ՝

  • «Հավսար», «Զգաստ», «Ազատ»:
  •  Քայլով մարշ տեղում և ընթացքից:
  •  Գլուխկոնծի:
  •  Մարմնամարզական վարժություններ՝ մարզում ենք մարմնի բոլոր մասերը:
  • Քայլք նստարանի վրայով:
  • Սողալով ձգվում են նստարանի վրա:

Հեծանվավարություն՝ վարում ենք հեծանից Հարավային դպրոցի բակում։

Լողուսուցում Արևմտյան դպրոցի փակ լողավազանում՝ սովորողները ներկայացնում են՝ ի՞նչ արդյունքներ են գրացել, ինչպե՞ս են  լողում։

Մեդիահմտությունների ցուցադրում՝ Սովորեցնում են մեդիահմուտ ընկերենրը

Կերպարվեստ՝ յուրաքանչյուր սովորող ազատ թեմայով ստեղծագործում է, նկարում ենք գուաշով։

Երգ-պար-պարերգի կատարում

Արդյունքների ամփոփում՝

Մայիսյան ստեղծագործական 16- րդ հավաք արդյունքների ամփոփում՝

Ուսումնական նախագծեր՝

«Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծ

Բլոգուսուցումբլոգավարություն սովորեցնում են ավագ ընկերները

Ընթերցանություն + մեդիահմտություններ՝ Ես կարողանում եմ հորինել

Ես և շրջակա աշխարհ՝

Ուրախ մաթեմատիկա + խաղ

Ուսումնական քայլք Խաղողի և գինու դպրոց

Մարզական ստուգատես՝

Ուսումնական քայլք + լողուսուցում

Հեծանվավարություն + ինքնագլորում

Սովորեցնում են մեդիահմուտ սեբաստացիները

Ուսումնական ճամփորդություններ՝

Կրթական փոխանակումներ Լուսագյուղի միջնակարգ դպրոցի հետ

Արզական գյուղի Սուրբ Նեղուցի բարձունքի հաղթահարում +  կրթական փոխանակումներ

«Ուրախ արևներ» ռադիո շուրջատարյա նախագիծ

Հավես օր․ «Ուրախ արևներ» ռադիո#20 

Շփոթված արևները․ «Ուրախ արևներ» ռադիո#21

Հարթակում ծնողն է՝

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s