Posted in 2020-2021ուստարի, Ուսումնական նախագծեր 2020-2021

Քրիստոնեական դաստիարակություն․ ծնողը ուսումնական պարապմունքի կազմակերպիչ

Մասնակիցներ՝ Սեբաստացի տարատարիք սովորողներ, հյուրեր, ծնողներ

Ժամկետը՝ Մայիսի 6-ին, ժամը՝ 10:00

Վայրը՝ Հարավային դպրոց պարտեզի բացօթյա, հակաբացիլ միջավայրում

Ուսումնական պարպմունքի կազմակերպիչներ՝ Հայր Զաքարիա՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, Մայր Աթոռի Էօրնեկեան դպրոցի տեսուչ Տեր Զաքարիա Ծայրագույն վարդապետ,  2.2  դասարանի սովորող Արեգ Գասպարյանի մայրիկը՝ Մերի Մակարյանը:

Նպատակը՝ Խոսել քրիստոնեության մասին, կրոնի մասին՝ ինչո՞ւ ենք մենք քրիստոնյա, ի՞նչ է նշանակում լինել քրիատոնյա, ստանալ քրիստոնեկան դաստիարակություն։

Խնդիրներ՝

  • Ծնողների ներգրավվում ուսումնական գործընթացի կազմակերպանը։
  • Սովորողներին օգնել  հասկանալ , գիտակցել  ի՞նչ է քրիստոնեությունը, ինչո՞ւ ենք մենք քրիստոնյա։
  • Առանձնացնել առավելությունները, տարբերությունները քրիստոնյա և ոչ քրիստոնյա ժողովուրդների մեջ։

Ուսումնական պարապմունքի նկարագրությունը՝  կմասնակցեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարատարիք սովորողներ, հյուրեր, դասավանդողներ։ Ուսումնական պարապմունքը տեղի կունենա Հարավային դպրոց-պարտեզում՝ հակաբացիլ միջավայրում՝ բակում։ Կխոսենք թեմայի շուրջ, կքննարկենք, հարցերի միջոցով կներգրավվենք սովորողներին, կլսենք իրենց հարցերը, կարծիքը։

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s