Posted in 2020-2021ուստարի

Ծիծաղելի մարդկանց քաղաքում․ հորինուկ

Վիկտորիա Բադալյան

Ծիծաղելի մարդկանց քաղաքը    Կար-չկար մի ծիծաղելի մարդկանց քաղաք կար։ Այդ քաղաքում մարդիկ շատ տարբեր էին։ Մեկի մարմինը քառակուսի էր, գլուխը եռանկյունի, իսկ ոտքերի տեղը ձեռքեր էին։ Մյուսի մոտ գլուխը ներքև էր, իսկ ձեռքերն ու ոտքերը վերևում։ Խոսում էին նույնիսկ անհասկանալի,անգամ շորերն էին թարս հագնում՝օրինակ շատիկը ոտքերի էին հագնում, իսկ տաբատը ձեռքերին։ Մարդիկ քայլում էին օդում։

Էմիլի Շահվերդյան

Ծիծաղելի մարդկանց քաղաքում. 2

Մի անգամ ճամփորդելիս ես հայտնվեցի մի քաղաքում։ Այդ շատ գեղեցիկ և հետաքրքիր քաղաք էր։ Այդ քաղաքում բոլոր մարդիկ ծիծաղելի էին։Նրանք ձեռք ու ոտք խառնում էին։Նրանք ձեռքերով քայլում էին, ֆուտբոլ էին խաղում, իսկ ոտքերով գրում էին և ողջունում ։ Ու այդ ամենը շատ ծիծաղելի էր։

Ալֆրեդ Հարությունյան

Ծիծաղելի մարդկանց քաղաքը

Լինում է չի լինում մի ծիծաղելի քաղաք։ Այնտեղ մարդիկ շատ ծիծաղելի էին։  Մարդիկ միշտ ծիծաղում էին,որովհետև ծաղրածուների տեսք ունեին,կարծես միշտ դիմակհանդես լիներ այդ քաղաքում։Բոլոր մարդիկ շատ երջանիկ էին։Շատ հետաքրքիր և հեքիաթային էր այդ քաղաքը։

Էլանա Շահվերդյան

Ծիծաղելի մարդկանց քաղաքը

Լինում է , չի լինում մի մեծ, ծիծաղելի , շատ ծիծաղելի քաղաք։ Այդ

քաղաքի մարդիկ շատ ծիծաղելի էին։ Նրանք ունեին տարբեր

գույներ՝ կարմրակապույտ, կապտականաչ, դեղնականաչ։ Նրանք իրենց

պահարանում հագուստ չունեին։ Դրա փոխարեն նրանց պահարանը լի էր գույներով։ Նրանք միշտ իրենց հետ տարբեր գույներ էին վերցնում և քայլելիս փոխում էին իրենց գույները։ Եվ այդ մարդիկ շատ ծիծաղելի էին։ Դրա համար էլ նրանց քաղաքը բոլորը անվանում էին  «Ծիծաղելի մարդկանց քաղաք»։

Վարդան Մարտիրոսյան

Ծիծաղելի մարդկանց քաղաքը (1)

Լինում է, չի լինում մի շատ անսովոր քաղաք է լինում, որտեղ մարդիկ շատ ծիծաղելի տեսք են ունենում։ Երեխաների վարսերի փոխարեն կանաչիներ են աճում, որոնք օգտագործում են ուտեստների մեջ։

Կար մի մարդ, ում խոհարար մարդ էին անվանում։ Նրա մի ձեռքը բաղկացած էր խոհարարական պարագաներից՝ շերեփից, դանակից, պատառաքաղից։

Մի տղա կար, ով ուներ քառակուսի գլուխ։ Շատ դեպքերում նրա գլուխը որպես հեռուստացույց էր ծառայում։

Մի աղջիկ կար, ում ոտքերն այնքան բարակ էին, որ շները դրանք շփոթում էին մակարոնների հետ և հոտոտում։

Շատ մարդիկ խոսելու փոխարեն երգում էին, իսկ քայլելու փոխարեն՝ վազում։

 

Ինեսա Թորոսյան

20210409_200914

Կար-չկար մի գյուղ կար այդ գյուղում մարդիկ շատ ծիծաղելի էին , որովետև նրանք թարս էին հագնում իրենց հագուստը ։ Մի օր նրանց քաղաք հյուր եկավ մի մարդ  մի քաղաքից, որտեղ մարդիկ ծիծաղելի չէին, նրանց սովորեցրեցճիշտ հագնել իրենց հագուստները, որ ծիծաղելի չլինեն:

Լիլի Թորոսյան

Լինում է, չի լինում մի քաղաք:Այդ քաղաքի մարդիկ շատ ծիծաղելի էին:Երբ ինչ-որ մարդ մի բան էր անում, բոլորը սկսում էին ծիծաղել,բայց մի մարդ ոչ մի բանի համար չէր ծիծաղում։ Նա էր անբողջ քաղաքը ծիծաղեցնում,և մի օր նա որոշեց հեռանալ քաղաքից:Գնա՜ց ու գնա՜ց և հանդիպեց մի թփի ,այդ թփի վրա ամենածիծաղելի բաներն էր անում, իսկ մարդիկ նրան անվանեցին ամենածիծաղելի մարդը:

 

Արեգ Գասպարյան

Ես այսօր իքնաթիռով գնում էի և իքնաթիռի մեջ  մարդիկ ծիծաղելի էին։ Ես էլ սկսեցի ծիծաղել իրենց պես և նկատեցի, որ ոմանց ականջները շատ մեծ էին,ոմանց մազերը շատ բարակ էին։Նրանց դեմքի մի մասը կանանչ էր, մյուսը՝ կապույտ և այնքան ծիծաղելի էր։

Կատրիան Լալայան

սաց

Լինում է, չի լինում մի քաղաք։ Այդ քաղաքում ծնողներին երեխաներն էին տանում աշխատանքի, իսկ հետո գնում դպրոց և մանկապարտեզ։ Եվ կենդանիերը տանում էին իրենց տերերին զբոսնելու։ Գիտե՞ք մեծերը դիտում են մուլտֆիլմեր, իսկ փոքրերը ֆիլմեր։ Առանց այդ էլ մեծերը չէին կարողանում ուտել և փոքրերը ստիպված էին նրանց օգնել։

Հրայր Մալեք Դանղյան

Ծիծաղելի մարդկանց քաղաքը (2)

Մի քաղաք է լինում։ Այդ քաղաքում, երբ մարդ մի բառ էր  ասում , սկսում էր ծիծաղել։ Մի օր մի երեխա մի բան ասաց։ Նրա ծնողները սկսեցին ծիծաղել։ Երբեք ոչ մի անգամ չէին լացում։ Մի օր երբ Ամանոր էր, նրանք փորձում էին ≪բարի Ամանոր≫ ասել, նրանք ոչինչ չհասկացան , քանի որ միայն ծիծաղում էին, խոսելու փոխորեն ծիծաղում էին։

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s