Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկայի խմբի սովորողներ,քանի որ Զատկատոն է շուտով, առաջարկում եմ քննարկել և լուծել հետևյալ զատկական թեմայով խնդիրները՝
30.03-03.04.2021
- Եթե այսօր մարտի երեսունն է, օրը երկուշաբթի է։ Ապրիլի 4-ին նշվելու է Զատկի տոնը։ Քանի՞ օրից է նշվելու Զատկի տոնը։
- Մարիամը զատկական ծեսին իր ընկերների համար պատրաստեց նվերներ՝ ճուտիկներ, ձվիկներ, զատիկներ։ Ճուտիկներն ու ձվիկները միասին 7 հատ են, զատիկներն ու ձվիկները միասին 9 հատ են, ճուտիկներն ու զատիկները միասին 6 հատ են: Յուրաքանչյուրից քանի՞ հատ է պատրաստել Մարիամը։
- Զատկից երկու օր առաջ տատիկը ներկում է հավկիթները: Շաբաթվա ո՞ր օրն էր Զատիկը, եթե հավկիթները ներկում են ուրբաթ երեկոյան:
- Զամբյուղում կար 10 հատ ձու։ Երբ ընտանիքի բոլոր անդամները վերցրին մեկական ձու զամբյուղում մնաց 4 հատ ձու։ Քանի՞ մարդ կա ընտանիքում։
- Տատիկը Զատկի տոնի համար ներկեց 16 ձու։ Այդ ձվերի կեսը կարմիր ներկեց, մյուս կեսի կեսը՝ կապույտ, իսկ մնացածը՝ դեղին։ Տատիկը քանի՞ ձու դեղին ներկեց։