Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ, առաջարկում եմ կարդալ, քննարկել հետևյալ խնդիրները, թվային խաչբառը, մաթեմատիկական ռեբուսները:
01.02-05.02.2020
- Երկու հայր են, երկու որդի: Ընդամենը երեք հոգի: Հնարավո՞ է, թե ոչ:
- Անին ուներ 25 ուլունք, երբ նա 5-ը տվեց Սոնային, նրանցից յուրաքանչյուրը ունեցավ 20 ուլունք: Քանի՞ ուլունք ուներ Սոնան:
-
Ծովահենն ունի 9 մետաղադրամ։ Դրանց մի մասը նա պահեց սնդուկի մեջ։ Այնտեղ ամենաշատը դրեց ոսկե դրամ, իսկ պղնձե դրամներն ավելի քիչ՝ քան արծաթե դրամները։
Քանի՞ մետաղադրամ ծովահենը պահեց սնդուկում։
Լուծում ենք թվային խաչբառ, մաթեմատիկական ռեբուսներ
09.02-12.02.2021
- Գնացքը կազմված է 10 վագոնից:Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված որերրորդ վագոնում է գտնվում Գայանեն:
- Բժիշկը հիվանդին նշանակում է 3 ներարկում, յուրաքանչյուրը՝ կես ժամ ընդմիջումով: Որքա՞ն ժամանակ կպահանջվի բոլոր սրկսումների համար:
- Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխ նույնպես 7 մ է : Քանի՞ մետր է կոկորդիլոսը:
- Մայրն իր աղջակ և տղայի հետ, աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի՞ հոգի գնաց սունկ հավաքելու:


