Posted in 2020-2021ուստարի, Սովորողների ճամբար

Դդմային հորինուկներ

 

Դդում տղան

Մի  անգամ  մի   տղա,  անունը  Արամ,  գնում  է  բակ  խաղալու

և  մի   ծառի  ճուղին  է կպնում:   Նա  դառնում  է  դդում։ Նրա  քույրիկը՝

Աննան,   գալիս է և  ասում  է. 

— Ինչո՞ւ  ես  դու  դդում դարձել։  

Արամն  ասաց,  այստեղ   մի  ծառի  ճուղ  կա,  հենց  ես  նրան  ձեռք  տվեցի,  անմիջապես դարձա  դդում։  Աննան  ասաց.

—  Երևի  այս  ծառի  ճուղը  կախարդական  է:

 Արամը  Աննային  ասաց.

—    Դու  չկպնես  ծառին,   ավելի  լավ է  ծառը  ջրես,  կախարդանքը   կանցնի։ 

Աննան  ջրում  է  ծառը և  անցնում  է  կախարդանքը  և  նրանք  իրար   գրկում  են։ Էմիլի Շահվերդյան

Երջանիկ դդումը

Լինում է, չի լինում մի դդում է լինում:Նրա տերը մի օր ասում է .

-Ես քեզ վաղը կկտրեմ:

Բայց նա չէր ուզում, որ իրեն կտրեն: Օրը փոխվեց:Նա մտածում էր, թե ոնց անի,  որ իրեն չկտրեն:  Նրա ընկերները գալիս են նրան փրկելու: Երբ տերը լսում է, որ դդումը ուզում է փախչել,  վազում է հետևից ,որ դդումին բռնի: Վազում է, վազում է չի կարողանում բռնել: Հաջորդ օրը դդումը հասկանում է, որ պետք է հետ գնալ:  Նա գնում է տուն: Տերը շատ է  ուրախանում  և չի կտրում դդումին , որովհետև նա չէր ուզում նրան կտրել: Էդգար Մուրադյան

Դդումը և իր ընկերները

Դդումն իր ընկերների հետ գնացել էր անտառ՝ պիկնիկի։

Նրանք շատ լավ ժամանակ էին անցկացնում։ Նրանք պարում և ուրախանում էին։ Անտառ եկավ ևս մեկ ընտանիք։ Հայրը, մայրը և երեխաները։ Նրանք նույնպես լավ օր էին անցկացնում։ Հանկարծ երեխաներից մեկը նկատում է դդմին և ընկնում նրա ետևից։ Դդումը փախչում է՝ իրականում չիմանալով պատճառը։

-Սպասի՜ր, ինչու՞ ես փախչում, ես քեզ չեմ վնասի,- ասում է տղան։ Չէ՞ որ, այսօր Ղափամայի տոնն է, կմիանա՞ս մեզ, մենք շատ կուրախանանք։

Դդումը երկար մտածեց։

-Բայց ես մենակ չեմ, ընկերներս ինձ հետ են։

-Խնդիր չկա, նրանց էլ հրավիրիր։

-Լավ, քանի որ այսօր տոն է, չեմ մերժի ձեզ։

Նրանք բոլորով հիանալի ժամանակ են անցկացնում։ Դդումը պատմում է Ղափամայի տոնի մասին և հպարտանում, որ այդ տոնի գլխավոր դերում հենց ինքն է։ Վարդան Մարտիրոսյան

Դդմատոն

Շուտով մոտենում է Դդմատոնը:Մենք՝ սեբաստացիներես, մեծ շուքով ենք նշում։Այդ տոնի սեղանի զարդը գեղեցկուհի դդումն է։Այս տարվա մեծ դդումը կախարդական է,որովհետև մեծ սիրով ենք աճեցրել։ Դդմատոնին պատրաստում ենք համեղ ղափամա,տարբեր ազգային ուտեստներ։

Հանելուկ

Նարնջագույն է, կորիզոտ է,

Տոնի անբաժան մաս է,

Հեքիաթի կառք է։

Գուշակեք, թե ինչն է դա։   Ալֆրեդ Հարությունյան

Դդմի  հեքիաթային  աշխարհը

Լինում  է  մի  դդում:Նա շատ էր  սիրում  ճամփորդել:  Նա  ուզում  էր  մի տեղ  ճամփորդել , բայց    չգիտեր  ուր գնալ: Այնքան  մտածեց , մինչև  որոշեց  գնալ  Տիեզերք, մեկնել  տիեզերանավով: Երբ  որ  նա  հասավ  Տիեզերք,  տեսավ՝  բոլոր  մոլորակներին  և  նա  դա  պատմեց աստղագիտության  դասին: Լիլի Թորոսյան

Դդմիկը

Մի ժամանակ  կար  մի    դդում։  Նրա անունը Դդմիկ էր։ Նա շատ ընկերասեր էր, սակայան այժմ մենակ էր մնացել։ Մենակությունից շատ էր տխրում նա։  Ում հետ ընկերանում էր մարդիկ տանում էին նրանց։ Դդմիկը միշտ խուսափում էր մարդկանցից և վախենում էր, որ մի օր իրեն էլ կտանեն։  Ահա եկավ մի օր, երբ անտառ էին եկել  երկու աղջիկ։ Ն րանք վերցրեցին Դդմիկին և տարան իրենց տուն։ Դդումը շատ էր վախեցել և մտածում էր, որ իրեն նույնպես կեփեն և կուտեն։ Չէ՞ որ Դդումով   մարդիկ    պատրաստում են     ուտելինքներ, համեղ թխվածքներ անգամ դդումի կուտն է շատ համեղ և օգտակար։   Բայց պարզվեց, որ աղջիկները բարի են և Դդմիկին չեն վնասի, նրանք պարզապես կպահեն Դդմիկին իրենց տանը։ Մարիամ Դանղյան

Կատրինայի դդումը

Դդմատոնի օրը մայրիկը հայրիկին խնդրել էր դդում գնել, որ Ղափամա պատրաստի: Հայրիկը աշխատանքից հոգնած վերադարձել էր մոռանալով դդումը գնել: Մայրիկը տխրեց, քանի որ արդեն հյուրեր էր կանչել Ղափամա հյուրասիրելու համար: Փոքրիկ Կատրինան, որը շատ հնարամիտ էր հիշեց, որ իրենց դպրոցում իրեն դդում էին տվել Դդմատոնի ժամանակ, որ նկարազարդի: Նա շտապեց դդումը հանել պայուսակից և տալ մայրիկին: Մայրիկը պատրաստեց հաեմեղ Ղափամա և երեկոյան բոլորը համտեսեցին այն: Երեկոյան անցավ շատ լավ և ուրախ: Կատրինա Լալայան

Հորինուկ Դդումի մասին

Լինում է մի դդում ,նրան շատ էին սիրում: Դդումը շատ ուրախ էր, բայց գազարը ընկերություն չէր անում որովետև, ոչ մեկ նրան չէր սիրում ,բոլորին նեղացնում էր։ Մի փոքրիկ ելակ ծնվեց, շատ բարի էր և խելոք։ Մի օր փոքրիկ ելակը հանդիպեց գազարին և բարիացրեց գազարին։ Գազարը գնաց ընկերների հետ խոսելու և նրանք շատ ուրախացան, որ տեսան գազարը էլ չի վիճում: Կատրինա Լալայան

Դդումի արկածները

Մի   դդում  կար  քայլում  էր  ու  հանդիպեց  ինձ  և      ծանոթացանք  և      քայլեցինք  ու  մոլորվվեցինք:Գնացինք և հանդիպեցինք լոլիկին և ասացինք, որ մեզ           ցույց տա ճանապարհը:Քայլեցինք քայլեցինք և հանդիպեցինք վարունգի և  հանդիպեցինք բոլորին ու ցույց տվեցին ճանապարը ու դուրս եկանք այդ անտառից և ընկերացանք: Դավիթ Սիրեյան

Կար չկար մի դդում կար: Նա շատ փոքր էր և դժվար էր նրան տեսնել և նա շատ արագ էր, երբ նրան ուզում էին ուտել նա արագ փախչում էր և հասնում իր ընկերներին տեսնում և գալիս ամեն ինչ պատմում էր իր ընկերներին: Եկավ ամենալավ օրը, բայց պատահեց ամենավատը: Դդումի կեսը կերել էին, և ով որ կերել էր նրան, գտան և կեսը կպցրեցին դդումի  վրա: Էդուարդ Միքայելյան

Դդմի մասին

Լինում  է  մի  աղջիկ։ Այդ  աղջկա  մայրիկը  ասաց,  

-Գնա  անտառից դդում  բեր։  

Աղջիկը  համաձայնվեց։ Աղջիկը   գնաց  գնաց   գտավ   դդում։ Բայց   հետ  գալուց    ճանապարհը կորցրեց,  նստեց  մի  ծառի  տակ։ Աղջիկը  չգիտեր,  որ  այդ  ծառը  կախարդական  ծառ  է ,  այդ  ծառի  բոլոր տերևները   կախարդական  են։  Մայրիկը եկավ  անտառ  աղջկան ման  գալու ,  հանկարծ   գտավ նրան, տեսավ,  որ  աղջիկը  քնած  էր։ Մայրիկը աղջկան  արթնացրեց   և  միասին  գնացին  տուն։ Էլանա Շահվերդյան

Դդումը
Կար  մի   դդում,   նրան   շատ  էին    սիրում:   Բայց   մի  գազար   չէր   սիրում  նրան:   Դդումին    մի   լավ    գրիչ տվեցին,   գազարը  շատ  բարկացավ և   որոշեց   կոտրել  այդ   գրիչը  :Դդումը տեսավ,   որ   գազարը իր գրիչը   վերցրեց ,  բայց  նա   ուներ   ավելի   լավ   գրիչ: Դդումն էլ    այդ  լավ գրիչը   տվեց   գազարին: Եվ նրանք ընկերացան: Ինեսա Թորոսյան

Ժպտերես դդումը

Մի օր դդումն ու ձմերուկը վիճում էին թե ով է ավելի համեղ:Ձմերուկը փքված փորով հպարտ-հպարտ ասո ւմ էր. Ես ամենից քաղցրն եմ ու համեղը,մարդիկ սիրում են ինձ ուտել սառը..

Դդումը որ կախել էր գլուխն ու մտածում էր .ասաց

-իսկ ես,  իսկ ես լապտերի տեսք ունեմ,մարդիկ իմ պտուղներից պատրաստում են՝ մուրաբա,ապուրներ ,թխվածք և Ղափամա …

Ղա փա մա այդ ինչ՚ է .զարմացավ ձմերուկը..

-Այդ ես եմ ,ասաց դդումը,երբ տռուզ փորիկիս մեջ լցնում են համեղ բրինձ ,չրեր ու մեղր:

Ա՛խ ինչ անուշ բույր է ընկնում շուրջբոլորը:

Փոքրիկ տղան տատիկի հետ մոտեցավ վաճառասեղանին և ընտրեց դդումը,որը կարծես լապտերիկ լիներ և հեռվից ժպտում էր նրանց:

Դդումը տուն տարան և պատրաստեցին անուշահամ Ղափամա: Գոռ Սմսարյան

Դդումի երազը

Մի դդում է լինում, որը խանութում է ապրում: Նա մի գիշեր քնեց և երազեց։ Նա երազում շատ մեծ էր ու գլորվում էր մարդկանց  վրա,   բարևում նրանց։ Նա բարևում է , ու բարևում ու բարևում էր։ Ու հետո փոքրացավ, արթնացավ։ Հրայր Մալեք Դանղյան

Դդմային կերպարներ՝

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s