Ընթերցում ենք և կիրառում Ռոդարիական հնարքներ
Հորինում են 2.2 «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականներ
Ճամբարականները միասին հորինում են փոքրիկ պատմություն, յուրաքանչյուրը շարունակում է մյուսի միտքը:
Լիլի Թորոսյան- Երեկ ձյունը քիչ էր: Բայց այսօր , երբ որ ես գալիս էի, այն ասես հեքաթային հրաշք լիներ: Շատ գեղեցիկ էր:
Էմիլի Շահվերդյան-Եվ հետո Ձմեռ պապիկը եկավ , ու նա նվերների պարկը կորցրեց ։ Երեխաները օգնեցին գտնել Ձմեռ պապիկի պարկը, բայց չգտան։
Էլանա ՇահվերդյանՀետո մի փոքրիկ աղջիկ գտավ պարկը և վերադարձրեց Ձմեռ պապիկին: Ժամը 12-ին ձմեռ պապիկը բերեց բոլոր երեխաների ցանկացած նվերները։
Կատրինա Լալայան Երեխաները շատ ուրախացան՝ նվերները տեսնելով, և Ձմեռ պապիկին շնորհակալություն հայտնեցին:Փոքրիկ երեխան հարցրեց Ձմեռ պապիկին, թե որտեղ է ինքն ու Ձյունանուշիկը ապրում: Ձմեռ պապիկը պատասխանեց, որ իրենք ապրում են հեռավոր Լապլանդիայում:
Ինեսա Թորոսյան —Աղջիկ ասաց.
-Ես էլ եմ ուզում գալ քեզ հետ, որ տեսնեմ ձեր տունը ինչից է պատրաստված: Ես ել եմ ուզում քեզ հետ նվերներ տալ մյուս երեխաներին, որ նրանք ուրախանան:
Մարիամ Դանղյան-Ձմեռ պապիկը կատարեց աղջկա ցանկությունը, քանի որ Ամանոր էր, և բոլորի ցանկությունները իրականանում էին: Աղջիկը ճաապարհին հադիպեց հրեշտակի:
Հրեշտակը հարցրեց աղջկան.
-Ի՞նչ ես ուզում :
Աղջիկը ասաց.
-Ես ուզում եմ շոկոլադե տուն ունենալ:
Եվ հրեշտակը կատարեց աղջկա ցանկությունը: Աղջիկը շնորակություն հայտնեց ։
Էդգար Ճաղարյան- Այնտեղ նաև մի ծառ կար։ Այդ ծառի վրա կար մի տերև, որը ցանկացած երազանք կատարում էր։ Աղջիկը մոտեցավ այդ ծառին և ասաց.
— Ուզում եմ Տիեզերքում հայտնվել Ամանորին։
Նա չգիտեր, որ այդ ծառի տերևներից մեկը երազանքները կատարում էր : Առավոտյան արթնացավ և տեսավ , որ կախարդական Տիեզերքում է։
Վիկտորիա Բադայլամ-Այդ ժամանակ աղջիկը զարմացավ։ Տիեզերքում շատ լուսավոր էր, քանի որ Տիեզերքում երևում էր միանգամից բոլոր երկրները՝ Ամանորի լույսերով։
Էդգար Մուրադյան-Նա երբ տեսավ լույսերը ասաց.
-Այնքան գեղեցիկ է:
Մեկ էլ Արևը պտտվեց ասաց.
-Ինչպե՞ս ես հայտնվել այստեղ:
Աղջիկն ասաց .
Արեգ Գասպարյան -Հրեշտակն ու կարդական ծառի տերևն են օգնել ինձ: Հրեշտակին ասացի՝ ես ուզում եմ հայտնվել Տիերզեքում ,և նա ինձ ուղարկեց այստեղ։
Հրայր Մալեք Դանղյան-Դու կարող ես մնալ այստեղ,- ասաց Արևը։
-Շնորհակալ եմ,- ասաց աղջիկը։
-Բայց ինձ շատ չմոտենաս, խնդրում եմ, կայրվես-ասաց Արևը։
-Բայց չեմ կարող այստեղ շատ մնալ: Այստեղ գեղեցիկ է, բայց իմ ընկերները սպսում են ինձ:
Արևը խոստացավ աղջկան դնել իր շողերի վրա և տանել երկիր։
Բայց հետո ին՞չ պատահեց։
Ալֆրեդ հարությունյան-Հանկարծ ամպերը փակեցին Արևի ճանապարհը և մթնեց: Արևը գիտեր ինչպեց անցնել այնտեղից։ Արևը իր շողերով հրում է ամպերին և ազատվում փակ ճանապարհից: Արևը զգուշ իջեցրեց աղջկան Երկրի վրա:
Լիլի Թորոսյան-Աղջիկը, ում անունը՝ Արև էր, ջերմություն զգաց, հանկարծ աչքերը բացեց և տեսավ, որ իր ննջասենյակում է, իսկ Արևը մտել է իր սենյակ պատուհանից : Արևը նայեց պատուհանից դուրս: Երեխաները խաղում էին ձնագնդիկ, սահնակ էին քշում, իսկ վերևից շողում էր ձմռան Արևը: