«Մեր իրավունքները» վարպետության դասընթացին ճամբարականների հետ քննարկեցին՝ որոնք են մեր իրավունքները, հասկացանք՝ ինչ է նշանակում իրավունք, ովքեր են սահմանում մարդկանց իրավունքները, ինչպես և որտեղ պետք է օգտվենք մեր իրավունքներից: Միասին քննարկեցինք բազմաթիվ իրավիճակններ մեր կյանքից, քննարկեցինք այդ իրավիճակներում ինչ իրավունքներ ունեինք մենք , ինչ իրավունք չունեինք անել:
Վարպետութայն դասին անցկացրինք նաև Խաղ-քննարկումներ: Ճամբարականները նկարին նայելով ներկայացնում էին նկարում պատկերված իրավիճակնները, միասին քննարկում էինք այդ իրավիճակները՝ ո՞մ իրավունքներն են նկարում խախտված, ով ինչ իրավունք ուներ անելու կամ չանելու և ինչո՞ւ:
Խաղ-քննարկումներ՝
Խաղ-քննարկումներից հետո 2.2 Ուրախ արևներ ջոկատի ճամբարականները որոշեցին կազմել իրենց ջոկատի կանոնները՝ հետաքրքիր խաղի միջոցով:
Արդյունքում ճամբարակնները կազմեցին հետևյալ կանննները՝
- Դասարանում պետք է սովորել վարժ կարդալ:
- Դասարանում չի կարելի բղավել:
- Դասարանում պետք է լսել դիմացինին:
- Դասարանում չի կարելի վազել:
- Ես իրավունք ունեմ մարզվելու:
- Ես իրավունք չունեմ հրելու:
- Ազատ ժամանակ ես իրավունք ունեմ հեծանիվ վարել:
- Պետք է լսել ուսուցչուհուն:
- Չի կարելիդասի ժամանակ խաղալ համակարգչով:
- Կարելի համակարգչով միայն աշախատել:
- Չի կարելի վիճել:
- Չի կարելի մյուսներին խանգարել դասի ժամանակ:
- Կարելի է խաղալ, զբաղվել կենդանիների հետ ազատ ժամանակ: