Posted in Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Սովորողների ճամբար

Ազգագրության հետքերով դեպի Էջմիածին. ուսումնական ճամփորդություն

Մասնակիցներ՝ 1. 2 ջոկատի, 2.2 «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականներ

Վայրը՝ ք. Վաղարշապատ( Էջմիածին),  «Մաչանենց տուն»՝ Շահումյան 36

Ժամկետը՝ Հունվարի 27-ին, ժամը՝ 10:30-15:00

Նպատակը՝ ամփոփել Ձմեռային ազգագրական փառատոնը, ազգային մշակույթը տարածել քաղաքային թափառումներով Վաղարշապատում, ուսումնասիրել եկեղեցիները, սովորել, հիշել անունները:

Խնդիրներ՝

  • Սովորել ազգային երգ , պար, «Էջմիածին» պարերգը:
  • Տեղեկություններ գտնել քաղաքի, եկեղեցիների մասին:
  • Ծանոթանալ ազգային խոհանոցին(պատրաստել Էջմիածին քաղաքում հայտնի ուտեստ Էջմիածնի քյուֆթա, քաղցրավենիք):
  • Համագործակցել Վաղարշապատ քաղաքում բնակավող ծնողների հետ, նրանց ներգրավվել Ձմեռային ազգագրական փառատոնին:

Նկարագրությունը, ընթացքը՝

1. 2 ջոկատի, 2.2« Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականների հետ Հարավային դպրոցից շարժվում ենք Վաղարշապատ:

Առաջին կանգառ՝ ք. Զվարթնոց ՝«Զվարթնոց» հայկական միջնադարյան հուշարձան՝ քայլք, ուսումնասիրում:

Երկրորդ կանգառ՝ ք. Վաղարշապատ՝Սուրբ Հռիփսիմե եկեղեցի: Եկեղեցու բակում հանդիպում Մարիամ Դանղյանի մայրիկին՝ Լիլիթ Զաքարյանին( էջմիածնաբնակ են, ծնողը մեզ կօգնի, կծանոթացնի քաղաքին), քայլք, զբոսանք եկեղեցու բակում,  Էջմիածին պարերգի կատարում , եկեղեցում «Հայր մեր» երգի կատարում:

Քաղաքային թափառումներ քաղաքում, քայլքով դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցի: Ճամբարականների հետ կքայլենք, «Էջմիածին» պարերգի կատարում: Քայլքով կշարունակենք Սուրբ Գայանե եկեղեցի:

Մեր ուսումնական ճամփորդությունը կամփոփենք՝ այցելելով «Մաչանենց տուն», կշրջենք, կծանոթանանք այնտեղ գործող մշակութային ծառայություններին՝ պատկերասրահ, թանգարաններ, ազգային խոհանոց, Թատրոն-ստուդիա և այլն: Կսնվենք «Մաչենենց տուն» մշակույթի տանը՝ խոհանոցում:

Երթուղի՝Ծովակալ Իսակով 52/6-Փարաքար-Զվարթնոց-Վաղարշապատ(Էջմիածին)

Պատասխանատու՝ Մարգարիտ Հովնանյան

Օգնական՝ Նաիրուհի Համբարձումյան:

Անհրաժեշտ իրեր, նյութեր

  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,հեռադիտակ
  • սպորտային համազգեստ, տաք հագուստ, ձմեռային գլխարկ, ձեռնոց
  • ուսապարկ, ջուր, սնունդ,

Նախապատրաստական աշխատանքներ՝

  • Համացանցից տեղեկություններ գտնել Վաղարշապատ քաղաքի մասին, մեզ ծանոթ եկեղեցիների:
  • Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում 1.2 ջոկատի ճամբարականների հետ սովորել «Էջմիածին» պարերգը:

Ազգային ազգագրական փառատոն՝ ազգային ուտեստների պատրաստում

Ազգային ավանդական քաղցրավենիք հալվա

Մարիամ Դանղյան

Էմիլի Շահվերդյան

Էլանա Շահվերդյան

Մենուա Հովասափյան

Վիկտորիա Բադալյան

Ալիկ Կարապետյան

Աշոտ Ռուշանյան

Վարդան Մարտիրոսյան

Լուսե Բաղդասարյան

Հրայր Մալեք Դանղյան

Լիլի Թորոսյան

Դավիթ մակարյան

Ինեսա Թորոսյան

Արեգ Գասպարյան

Ալֆրեդ Հարությունյան

Էդգար Ճաղարյան

Էդգար Մուրադյան

Կատրինա Լալայան

Գոռ Սմսարյան

Էդուարդ Միքայելյան

Էդգար Մուրադյան

Արդյունքների ամփոփում՝

Քաղաքային թափառումներ ազգագրության հետքերով

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s