Ձմեռային ազգագրական փառատոն 2021
Մասնակիցներ՝ 2.2 ջոկատի ճամբարականներ, ընտանիքի անդամներ, հյուրեր
Ժամկետը՝ Հունվարի 11-31
Նպատակը՝ Ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում
Խնդիրներ՝
- փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
- «Բլեյան» կրթական ցանցով՝ ազգային փառատոնի հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում
- կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում
Ազգագրության փառատոնի ուղղություններ`
- ազգային խաղեր՝ Տնգուկ(խաղում են 4-6 հոգանոց խմբերով, սրածայր փայտերով: Փայտերը պատրաստելու ենք միասին: Խաղի մասնակիցները փայտերը հարվածում ենք այնպես, որ կանգնեն հողի կամ ձյան մեջ: Մյուս մասնակիցը իր փայտը հարավածում է այնպես, որ ընկերոջ փաայտը գցի՝ միաժամանակ ձյան մեջ կագնեցնելով իր փայտը: Եթե հաջողվում է վայր գցել ընկերոջ փայտը, ապա այդ փայտը վերցնում է իրեն:Հաղթում է նա, ով կարողանում է վայր գցել ընկերների փայտերը և վերցնել իրեն) : Սագրե-սագեր տուն եկեք՝- Սագերը խաղում են մեծ խմբով , սագ-մայրիկը նկատելով գայլին ձայն է տալիս սագերին. «Սագե՜ր, սագեր տուն եկեք, գայլը սարի հետևն է»: Սագերը վազում են դեպի տուն, հետդարձի ճանապարհին գայլը պետք է կարողանա գողանալ սագերից մեկին: Այսես այնքան մինչև գայլը կգողանա բոլոր սագերին, եթե, իհարկե, կհաջողվի գայլին: Վերևի-ներքևի խմբեր խաղը նման է «Այ լի հո» երգի բովանդակությանը: Սովորողները բաժանվում են 2 խմբի` ներքևի, վերևի խմբի: Խմերից յուրաքանչյուրը երգով մյուս խմից աղջիկ կամ տղա է ուզում տանել իր խումբ: Այն աղջիկը կամ տղան , որին ուզում է խմբերից մեկը տանել, պետք է հաղթահարի որոշակի փորձություն: Խմբից երկու սվորող իրենց ձեռքերով շղթա են կազմում: Աղջիկը կամ տղան պետք է այդ շղթան վազքով բացեն: Եթե հաջողվում է շղթան բացել աղջիկը կամ տղան այլ խումբ չի տեղափոխվում, եթե չի հաջողվում՝ տեղափոխվում է ներքևի խումբ: Այսպես մինչև խմբերից մեկը գերազանցում է թվաքանակով: Կխաղանք նաև Կարիր կոճակ, կոճ, ընկույզախաղեր և այլն:
- Ծիսական խոհանոց՝ պատրաստում ենք ազգային ավանդական քաղցրավենիքներ՝ փոխինձ, հալվա, թանապուր, խաշիլ, ուսումնասիրեւմ ենք Բարեկենդան տոնին պտրաստվող ուստեստները:
- Ազգային երգ, պար սովորում ենք ազգային պարերգ «Լորկե»
- Տարածաշրջանային բարբառներ՝ տատիկները կամ մայրիկները իրենց գյուղի, տարածաշրջանի բարբառով պատմում են որևէ հեքիաթ:
Նախագծի նկարագրությունը՝ Ձմեռային ուսումնական ճամաբարի ընթացքում ճամբարականների հետ կիրականացնենք ազգագրական փառատոնին նախատեսվող ուղղությունները՝ ազգային խաղեր կխաղանք և մեր ձեռքով կպատրաստենք խաղի համար անհրաժեշտ նյութեր, կսովորեցնենք կրտսեր սովորողներին: Խոհանոցային գործունեության ժամանակ կպատրաստենք ազգային ուտեստներ, նախօրոք ծնողներից, տատիկներից հարցազրույցի միջոցով կպարզենք ինչ ավանդական ուտեստներ են պատրաստել իրենք: Կխնդրենք տատիկներին մեզ համար իրենց բարբառով հեքիաթ պատմել դասարանում կամ տանը , ձայնագրությունը միասին կլսենք դասարանում, կքննարկենք: Կուսումնասիրենք Բարեկենդանի տոնը, կնախապատրաստվենք Դդմատոնին:
Արդյունքների ամփոփում՝