«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում լսեք «Փափուկ ձյուն» երգը, այո՛, երգը, ոչ թե բանաստեղծությունը: Գեղամ Սարյանի «Փափուկ ձյուն» բանաստեղծությունը սովորողները որոշեցին երգելով արտասանել, երգեցին, լսեց նաև ընկեր Մարիամը: Մեզ օգնեց, ուղղորդեց ՝գրելով մեղեդի բանաստեղծության համար: Արդյունքում ունեցանք ամանորյա, ձմեռանը տրամադրող, փափուկ ու տաքուկ երգ՝ «մեր երգը», կատարում են Էմիլի և Էլանա Շահվերդյանները: Մենք կունենանք նաևի երգի ձայնագրությունը: