Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականներ
Նախագիծը ժամկետը՝ Հունվարի 11-ից, 31-ը
Նպատակ՝ մասնակցություն Մարմնամարզական, Բնագիտատեխիկական, Դիջիթեք ստուգատեսներին: (Արդյունqները կամփոփենք նախագծի վերջում)
Աշխատանքի ընթացքը՝ իրականացնել հետևյալ նաագծերը՝
Սովորող-սովորեցնող նախագծեր՝
Ընթերցում ենք և կիրառում Ռոդարիական հնարքներ
Ուսումնական ճամփորդություններ՝ Մարզական խաղեր ձյունե Ջրվեժում, Ազգագրության հետքերով դեպի Էջմիածին
Վարպետության դասեր՝ «Մեր իրավունքները», Հովհ. Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի ընթերցում արևմտահայերեն:
- Մասնակցել մարմնամարզության ստուգատեսին, կազմակերպել ամենօրյա մարմնամարզության պարապմունքներ դպրոցի մարզադահլիճում՝ կատարելով հետվևյալ վարժությունները՝օղակի պտտում, ցատկեր՝ 2 ոտքով. 1 ոտքով, մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի, մարմնամարզական պատի վրա բարձրանալ:
- Խաղալ բակային խաղեր, ազգային խաղեր՝ տնգուկ(խաղում են 4-6 հոգանոց խմբերով, սրածայր փայտերով: Փայտրը պատրաստելու ենք միասին: Խաղի մասնակիցները փայտերը հարվածում ենք այնպես, որ կանգնեն հողի կամ ձյան մեջ: Մյուս մասնակիցը իր փայտը հարավածում է այնպես, որ ընկերոջ փաայտը գցիէ միաժամանակ ձյան մեջ կագնեցնելով իր փայտը: Եթե հաջողվում է վայր գցել ընկերոջ փայտը, ապա այդ փայտը վերցնում է իրեն:Հաղթում է նա, ով կարողանում է վայր գցել ընկերների փայտերը և վերցնել իրեն՞) Սագրե-սագեր տուն եկեք՝- Սագերը խաղում են , սագ-մայրիկը նկատելով գայլին ձայն է տալիս սագերին. «Սագե՜ր, սագեր տուն եկեք, գայլը սարի հետևն է»: Սագերը վազու են դեպի տուն, հետդարձի ճանապարհին գայլը պետք է կարողանա գողանալ սագերից մեկին: Այսես այնքան մինչև գայլը կգողանա բոլոր սագերին, եթե, իհարկե, կհաջողվի գայլին:Վերևի-ներքևի խմբեր խաղը նման է «Այ լի հո» երգի բովանդակությանը: Սովորողները բաժանվում են 2 խմբի` ներքևի, վերևի խմբի: Խմերից յուրաքանչյուրը երգով մյուս խմից աղջիկ կամ տղա է ուզում տանել իր խումբ: Այն աղջիկը կամ տղան , որին ուզում է խմբերից մեկը տանել, պետք է հաղթահարի որոշակի փորձությու; Խմբից երկու սվորող իրենց ձեռքերով շղթա են կազմում: Աղջիկը կամ տղան պետք է այդ շղթան վազքով բացեն: Եթե հաջողվում է շղթան բաղել աղջիկը կամ տղան այլ խումբ չի տեղափոխվում, եթե չի հաջողվում՝ տեղափոխվում է ներքևի խումբ: Այսպես մինչև խմբերից մեկը գերազանցում է թվաքանակով: Կխաղանք նաև Կարիր կոճակ, կոճ և այլն:
- Պատրաստվել Բարեկենդանին։ Տեղեկանալ համացանցից,, վերհիշել Բարեկենանի խորհուրդը:
- Կազմակերպել լողուսուցման պարապմունքը Արևմտյան դպրոցի փակ լողավազանում, հեծանիվ վարել դպրոցում(ովքեր չգիտն վարել սովորում են իրենց ընկերներից): բակային խաղեր խաղալ
- Մասնակցել մարզական ստուգատեսին
Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստում
Բնագիտական փորձեր, ուսուցողական տեսանյութերի դիտում, մուլտֆիլերի դիտում, ուսուցողական խաղերի կազմակերպում, ռադիոնյութերի ստեղծում:
Ձմեռայի խոհանոց՝ տոնական ուտեսների, թխուկների, աղցանների պատրասոտւմ, խոհանոցային խաղերի, մրցույթների կազմակերպում, :
Ծիսական խոհանոց՝ ուսումնասիրում ենք բարեկենդանի տոնի խոհանոցը, պատրաստում ենք փոխինձ, հալվա, գաթա, մածնապուր, խաշիլ:
Թխուկների պատրստում՝խոհանոցային ործունեություն
Ազգային ազգագրական փառատոնին ընդառաջ պատրաստում ենք ազգային ավանդական քաղցրավենիքներ՝ փոխինձ, հալվա:
Թխուկներ՝
Մայրիկներին խնդրում ենք պատմել թխուկների պատրաստման եղանակը, ձայնագրւմ կամ տեսագրում ենք: Բերում ենք թխուկների համար նախատեսված կաղապարներ միասին պատրաստում:
Բաղադրությւնը՝ ալյուր, շաքարավազ, ձու, կարագ:
Մեդիահմտություններ՝
Շարունակում են աշխատել Power Point ծրագրով, սովորում ենք նոր գործիքների տիրապետել: Համագործակցում ենք կրտսեր դասարանների հետ սովորեցնում ենք մեդիահմտություններ:
Ուսումնական ճամփորդության կազմակերպում՝՝ Մարզական խաղեր ձյունե Ջրվեժում, Ազգագրության հետքերով դեպի Էջմիածին
Արդյունքների ամփոփում՝ Ձմեռային ուսումնական ճամբարի ամփոփում
Ձմեռային ուսումնական ճամբարի աշխատանքային նախագծեր՝
- Ձմեռային ուսումնական ճամբար. աշխատանքային նախագիծ՝ 11.01-15.01.2021
- Ձմեռայի ուսումնական ճամբար. աշխատանքային նախագիծ՝18.01-22.01.2021
Ձմեռյին ուսումնական ճամբար.2.2 «Ուրախ արևներ» ջոկատ՝
Խաղում ենք ազգային խաղեր՝ «Հե՛յ, խմբեր, հե՛յ, խմբե՜ր, վերևի խմբեր, հե՜յ»
«Մենք ենք սովորեցնում» սովորող-սովորեցնող նախագիծ
«Հրաբխե լուսամփոփը» բնգիտատեխնիկական փորձ
Սովոր-սովորեցնող նախագիծ՝ սովորեցնում ենք բնագիտական որձ կատարել
Ուսումնական ճամփորդություն՝ Ձյունոտ օր ձյունե Ջրվեժում
Մարզական ստուգատես՝ Լողի ստուգատես
Վարպետության դաս՝ «Մեր իրավունքները», դասընթացավարներ՝ Լուսինե Լալայան, Նինա Հակոբյան