Posted in 2020-2021ուստարի, Ռադիոնյութեր

«Ուրախ արևներ»ռադիո#10. Տեղեկություններ Ամանորի մասին

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում ամանորյա թողարկում է: Երկրորդ դասարանի սովորողները համացանցից գտել են տեղեկություններ Ամանորի մասին՝ ինչպե՞ս են նշում և նշել Ամանորը Հայաստանում և այլ երկրներում: Յուրաքանչյուրը առանձնացրել է իր համար իրեն հետաքրքրող փաստեր, տեղեկություններ: 

Մարիամ Դանղյան

Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր հները Ամանորն անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապել է գարնան զարթոնքի հետ, հնագույն ժամանակներից արեգակնատենչիկ կոչվող հայերն Ամանորը նշել են հենց Արեգ ամսի Արեգ օրը։

Էդգար Մուրադյան -Ամանորը Իտալիայում

Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել: Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին:

Էլանա Շահվերդյան

Ամանորը գեղեցիկ ու երկար սպասված տոն է՝ հատկապես մանուկների համար։ Ամանորն անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Բայց միշտ էլ տոնը խորհդանշել է տարվա սկիզբը։ Հին Հայաստանում տոնը նշել են մարտ ամսին՝ գարնան գալուստի հետ, քանի որ գարունը նոր կյանքի սկիզբն է։

Հիմա Ամանորի խորհրդանիշը եղևնին է։ Նախկինում այն զարդարել են քաղցրեղենով, չրերով , կոնֆետներով։ Հիմա այն զարդարում են խաղալիքներով և լույսերով։ Ամանորը հրաշքների տոն է։

Էմիլի Շահվերդյան

Ամանորը բոլոր մարդկանց սիրելի տոնն է։ Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Հայերը միշտ նշել են Ամանորը։ Հնում տոնը նշել են գարնանը։ Եղևնու փոխարեն մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառն է եղել տոնի խորհրդանիշը ։ Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և քաղցրեղեն էին հավաքում։։ Ամանորյա սեղաններին պարտադիր էին տոլման, տարեհացը, գաթաները, աղանձը։

Ամանորի երեխաների սիրելի կերպարները Ձմեռ պապն ու Ձյունանուշն են։ Ձմեռ պապին տարբեր երկրներում տարբեր անուններով են կոչում, օրինակ Սանտա Կլաուս , Պեր Նոյել։ Իսկ հայերը Ձմեռ պապին Կաղանդ Պապ կամ Մեծ Պապուկ են ասել:

Վարդան Մարտիրոսյան

Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոն, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։

Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով՝ աղանդերով լցնեին դրանք։

Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկներ։

Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»: Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»:

Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։

Լիլի Թորոսյան

Չինաստանում Ամանորն ամենահայտնի ազգային տոնն Է , որը նշվում է երկու անգամ հունվարի 1-ին , ինչպես քրիստոնեական երկրների մեծամասնությունը,և նորալուսին ժամանակ՝ այսպես կոչված << Գարնան տոնը>>:

Իսլանդացիներն ըստ ավանդույթի՝ Ամանորին խարույկ են վառում, պարում և երգում խարույկի շուրջ: Ամենուր կարելի է տեսնել զարդարված «տրոլլեր» և «էլֆեր»:  Այստեղ Ձմեռ Պապիկների քանակը բավական բազմաթիվ է, նրանց մեջ են մտնում նաև 13՝ այսպես կոչված «ամանորյա պատանիները»՝ Յոուլասվեյնները:

Հունաստանի բնակիչները սիրում են Նոր տարուն հյուր գնալ՝ իրենց հետ տանելով քար, ընդ որում՝ քարը որքան ծանր լինի, այնքան ավելի լավ: Հյուրերն այն նետում են շեմին և ասում հետևյալ խոսքերը. «Թող որ տանտիրոջ հարստությունը լինի այնքան շատ, որքան այս քարն է ծանր»:

Արգենտինացիները վերջին աշխատանքային օրը պատուհաններից դուրս են նետում ավելորդ թղթեր և հին օրացույցներ: Տոնածառը զարդարում են դեկտեմբերի 8-ին` ձևավորելով դասական ոճով, առանց ավելորդ տարրերի:

Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա և շամպայն: Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 գիլա՝ողկույզ: Յուրաքանչյուր ողկույզ խորհրդանշում է տարվա ամիսը:

Շոտլանդիայում Ամանորյա գիշերը, զանգերից անմիջապես հետո բացվում են տան դուռը, որպեսզի հին տարին գնա և գա նորը:

Նոր տարին տարբեր երկրներում՝ 2.1 դասարան

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s