Posted in Ուսումնական նախագծեր 2020-2021

Ամանորը կրթահամալիրում. ամանորյա նախագիծ

«Լույսեր, գույներ, ղողանջներ, ազդեցություններ». կրթահամալիրում արդեն սկսել է հնչել Ամանորյա ղողանջները, ձմռան առաջին օրվանից Ամանորյա գույներն ու ազդեցությունները ուղեկցում են բոլորիս:

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ, ընտանիք

Ժամկետը՝ 

Նպատակը՝ նախապատրաստվել Ամանորին, մասնակցել Ամնորյա տոնախմբությանը

Խնդիրներ`

  • Ամանորի ևՍուրբ Ծննդյան երգերի ուսուցում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ուսումնասիրել տոնական խոհանոցը, գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր
  • Զարգացնել որոնողական կայքերից  օգտվելու հմտությունները
  • Ամրապնդել հարցազրույցներ վարելու, տեղեկատվական նյութեր պատրաստելու կարողություններն ու հմտությունները:
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Ուսումնասիրել տոնին ծառ զարդարելու սովորության առաջացման աղբյուրները
  • Իմանալ, թե երբ է աշխարհում և Հայաստանում ստեղծվել այդ սովորույթը

Թեմաներ`

  • Տոնական խոհանոց
  •  Բացիկների, մեդիաբացիկների պատրաստում
  • Ուրախ երգեր, պարեր
  • Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
  • Ամանորը մեր ընտանիքում
  • Ամանորյա հեքիաթների ընթերցում
  • Մուլտֆիլմերի դիտում

Նկարագրությունը՝  Բանավոր խոսքի զարգացում՝ Շարունակում ենք Ընթերցանություն նախագիծը: Սովորղները կարդում են իրենց սիրելի հեքիաթը կամ հեքիաթների գիրքը, միասին քննարկում ենք: Հորինում ենք պատմություններ, ներկայացնում Power Point ծրագրով: Ձմեռ պապիկի նամակ, ձմռան, նոր տարվա, նոր սպասելիքների մասին  ռադիոնյութեր ենք ձայնագրում:

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում՝ Սովորողների հետ  կպատրաստենք տոնածառ ձեռքի տակ եղած նյութերով՝ կոներով, ծառի ճյուղերով, կպատրաստենք գունավոր թղթերով ձնեմարդ, ձմեռ պապ, բացիկներ, ամանորյա օրացույց:

Մեդիահմտությունների զարգացում՝ Paint և Power Point ծրագրերով  կստեղծենք Ամանորյա մեդիաբացիկներ, բացիկ-շնորհավորանքներ, կնկարենք Իմ Ամանորը: Համացանցից տեղեկություններ ենք գտնում Ամանորի մասին, տարբեր երկրներում ինչպես են տոնում, ինչ տարբերություններ կան: Ինչո՞ւ են զարդարումմ տոնական եղևնին:

Տոնական խոհանոց՝  Տարեգաթա ենք թխում, մեջը դնում ենք մետաղադրամ:
Ըստ ավանդույթի ում բաժին հասնի մետաղադրամը նրա համար հաջող տարի կլինի:

Ամանորի և Սուրբ Ծննդյան երգերի ուսուցում.

  • «Ավետիս»
  • «Զար զընգա»
  • «Դինգ-դոնգ»
  • «Բասեն բարի»
  • «Պատրաստել ենք մենք»
  • «Տոնածառ ջան»
  • «Համով-հոտով տոնածառ»
  • «Փաթիլներ»
    Ամանորյա պարեր

Նախագիծը կամփոփենք՝ Ամանորյա տոնախմբության մասնակցությամբ, բեմադրությամբ՝ Երազանքների ծառը: Ամանորյա ճամփորդությամբ՝ Ամանորյա ներկայացում դիտելու:

Արդյունքների ամփոփում՝

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s