Սեբաստացիների տոնին ընդառաջ 2.2 դասարանի սովորողների հետ իրականացրինք Շարոցթաթխիկի ծեսը. պատրաստեցինք ազգային ավանդական քաղցրավենիք՝ շարոց: Սովորողները մեծ ոգևորությմաբ սկսեցին ընկույզը շարել՝ պատրաստել շարոցը՝ սովորելով աշխատել ասեղով: Որին հաջորդեց Թաթխիկի ծեսը: Շփոթը պատրաստելուց հետո միասին թաթախեցինք շարոցները, իհարկե, ողջ աշխատանքի ընթացքում անհնար էր չհամտեսել քաղր շփոթը, ընկույզները: Մեր պատրաստած համեղ շարոցները կներկայացնենք ցուցահանդես-վաճառքին: