Posted in Հեռավար ուսուցում, Ուսումնական նախագծեր 2020-2021

Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2  դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ Նոյեմբեր

Նպատակը՝ Սովորել, ծանոթանալ կրթահամալիրի ծեսերին, իրականացնել, տարածել, սովորողներին մասնակից դարձնել ծեսերի, ազգային մշակույթի տարածմանը, պահպանմանը:

Խնդիրները՝

  • Մեդիահմտությունների զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում

Ընթացքը՝ Սովորողներից յուրաքանչյուրը հարցազրույցի, պատմումի միջոցով պատմում է կրթահամալիրի մասին, իր՝ սեբաստացու մասին՝

  • Պատմի՛ր կրթահամալիրի, քո դպրոցի մասին՝
  • Ինչո՞վ է տարբերվոմ քեզ ծանոթ մյուս դպրոցներից:
  • Դու սեբաստացի՞ ես:
  • Ինչպե՞ս է երևում կամ ինչպե՞ս ես դու զգում, որ սեբաստացի ես:
  • Քո շրջապատոմ կան մարդիկ, ովքեր գիտեն կրթահամալիրի մասին, հարցազրույց վերցրու, եթե չգիտեն , ինքդ պատմի՛ր:
  • Ո՞ր տոնը կամ ծեսն է քեզ շատ դուր եկել, արդյոք բոլորը գիտեն կրթահամալիրային տոների, ծեսերի մասին, չմոռանաս այդ մասին էլ հարցնել, պատմել :
  • Հորինի՛ր պատմություն Սեբաստացիները կամ այլ վերնագրով:

Թթուդրիկի ծեսը սեբաստացու օրերին՝

Ծեսը իրականացնելուց առաջ նախ ընտանիքի անդամներից տեղեկություններ ենք հավաքում, գրում թթվի նոր բաղադրատոմս: Տատիկները պատմում են՝ իրենք ինչպես են թթու դրել, սովորղները մուտքագրում են կամ ձայնագրում, որպեսզի Թթուդրիկի ծեսը իրականացնելիս առաջնորդվենք այդ բաղադրատոմսով: Զուգահեռ տատիկները կարող են պատմել՝ ինչպես են պատարաստել անուշեղեն:

Մայրենի + տեխնոլոգիա՝ Թթվի բաղադրիչների մասին հորինուկների ստեղծում, մուտքագրում,   Paint  նկարչական ծրագրով մեդիանկարների ստեղծում, ամբողջական ներկայացում  Power Point  ծրագրով:

Մաթեմատիկա՝ սեբաստացու օրերին «Թթուդրիկի ծեսը» ընտանիքի անդամների հետ իրականացնելիս, միասին կատարում եք գննումներ, գրանցում յուրաքանչյուր մթերքի գինը, ծախսած գումարը, հորինում  խնդիրներ:

Ես և շրջակա աշխարհ՝ Տեղեկություներ հավաքում բույսերի, բանջարեղենների մասին, տարվա ո՞ր եղանակին են սովորոբար թթու դնում և ինչու, թթվի օգտակարության մասին:

Մեդիահմտություն՝ Paint ծրագրով նկարում ենք «Թթուդրիկ» թեմայով նկարներ, մուտքագրում, որոնք հետո կզարդարեն մեր թթվի տարաները:

Նախագիծը կամփոփենք՝ թթուդրիկի ծեսը իրականացնելով դպրոցում:

Լավաշթխիկի ծեսին այս անգամ կփոխարինի Շարոցթաթխիկի ծեսը:

Տեխնոլոգիա+ մայրենի՝ կսովորենք աշխատել ասեղով, տեղեկություններ իմանալ շարոցի մասին, ինչպես են պատրաստում, ինչի մեջ են թաթախում, ինչպես են այն անվանում:

Արդյունքների ամփոփում՝

Թթուդրիկի և Շարոցթաթխիկի ծեսը սեբաստացու օրերին

Աշնան համեղ թթուդրիկ

Թթվային խնդիրհորինուկներ

«Թթուդրիկները հեքիաթից» թթվային պատմություններ, մեդիանկարներ՝ ներկայացված Power Point   ծրագրով:

 Շարոցթաթխիկ՝ Համեղ ու քաղցր շարոցթաթխիկ

Էկոքայլք ուսումնական Ագարակ

Իմ դպրոցը

Աշնանային ռոդարիական թափառումներ Ջրվեժի անտառապուրակում

Ցուցահանդես-վաճառք

«Ուրախ արևներ» ռադիո՝  «Մենք սեբաստացի ենք» 

Լավաշթխիկ կամ գաթաթխիկ ընտանեկան դպրոցում

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s