Posted in Հեռավար ուսուցում, Ուսումնական նախագծեր 2020-2021

«Թթուդրիկի և Շարոցթաթխիկի» ծեսը սեբաստացու օրերին

Մասնակիցներ՝2.2  դասաանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետ՝ Նոյեմբեր ամիս

Նպատակը՝  անհատական և խմբային՝ լեզվական, մաթեմատիկական, բնագիտական, երաժշտական, տեխնոլոգիական գործունեությունների միջոցով նախապատրաստել և իրականացնել Թթուդրիկի և Շարոցթաթխիկի ծեսը: Վերհիշել Լավաշթխիկի ծեսը, ծեսի երգերը, պատմությունները:

Խնդիրներ՝

  • Հարցազրույցի միջոցով գրի առնել թթվի  նոր բաղադրատոմս:
  • Զարգացնել գրավոր և բանավոր խոսքը: Հորինել թթվային պատմություններ:
  • Թթվի օգտակարության մասին տեղեկություններ գտնել համացանցից, բանաջարեղենների մասին:
  • Տատիկներից իմանալ ինչ է շարոցը, ինչպես են պատրաստում, ինչպես են թաթխում, ինչի մեջ, էլ ինչ անունով է այն հայտնի:
  • Էլ ինչ ավանդական քաղցրավենիքներ գիտեն:
  • Նախագծերի իրականացմանը ներգրավվել ընտանիքի անդամներին

Թթուդրիկ

Ծեսը իրականացնելուց առաջ նախ ընտանիքի անդամներից տեղեկություններ ենք հավաքում, գրում թթվի նոր բաղադրատոմս, տատիկները պատմում են իրենք ինչպես են թթու դրել, սովորղները մուտքագրում են կամ ձայնագրում, որպեսզի Թթուդրիկի ծեսը իրականացնելիս առաջնորդվենք այդ բաղադրատոմսով: Զուգահեռ տատիկները կարող են պատմել ինչպես են պատարաստել անուշեղեն:

Մայրենի + տեխնոլոգիա՝ Թթվի բաղադրիչների մասին հորինուկների ստեղծում, մուտքագրում ,   Paint  նկարչական ծրագրով մեդինկարների ստեղծում, ամբողջական ներկայացնում  Power Point  ծրագրով:

Մաթեմատիկա՝ սեբաստացու օրերին «Թթուդրիկի ծեսը» ընտանիքի անդամների հետ իրականացնելիս, միասին կատարում եք գննումներ, գրանցում յուրաքանչյուր մթերքի գինը, ծախսած գումարը, հորինում  խնդիրներ:

Ես և շրջակա աշխարհ՝ Տեղեկություներ հավաքում բույսերի, բանջարեղենների մասին, տարվա ո՞ր եղանակին են սովորոբար թթու դնում և ինչո՞ւ, թթվի օգտակարության մասին:

Մեդիահմտություն՝ Paint ծրագրով նկարում ենք «Թթուդրիկ» թեմայով նկարներ, մուտքագրում, որոնք հետո կզարդարեն մեր թթվի տարաները:

Նախագիծը կամփոփենք թթուդրիկի ծեսը իրականացնելով դպրոցում:

Շարոցթաթխիկի 

Տեխնոլոգիա-կսովորենք աշխատել ասեղով, թելի վրա կանցկացնենք ընկույզը , կպատրաստենք շարոցներ:

Մայրենի՝ տեղեկություններ իմանալ շարոցի մասին, ինչպես են պատրաստում, ինչի մեջ են թաթախում, ինչպես են այն անվանում:

Մաթեմատիկա՝ կհաշվենք քանի՞ կգ ընկույզից քանի շարոց է ստացվում:

Սովորղները իրենց  ցանկությամբ կիրականացնեն նաև Լավաշթխիկի ծեսը  տանը, ընտանեկան խոհանոցում:

Ընթացքը՝ Սովորողները «Լավաշթխիկի» ծեսը իրականացնում են տատիկների, ընտանիքի անդամների հետ: Տատիկների հետ, գյուղում, թոնրի առաջ օգնում ենք թխել լավաշը՝ երգելով  «Լավաշթխիկի» ծեսի խաղիկները, երգերը, պատմում ենք ավանդազրույցները, կիսվում   մեր հավաքած տեղեկությամբ, հարցազրույց վերցնում լավաշի մասին, լավաշի օգտակարության մասին: Կարող ենք սիրելի տոնի կապակցությամբ իրականացնել բառթխիկ՝ չմոռանալով երգերի, ավանդազրույցների մասին, խմորի , լավաշի մասին: Պատրաստել խմորից դպրոցի անվանմամբ կամ սեբաստացի,  mskh թխվածքաբլիթներ, որոնք ցուցասրահում մեր թթվի հետ ներկայացնենք:

Արդյունքների ամփոփում՝

Աշնան համեղ թթուդրիկ

Թթվային խնդիրհորինուկներ

«Թթուդրիկները հեքիաթից» թթվային պատմություններ, մեդիանկարներ՝ ներկայացված Power Point   ծրագրով:

Շարոցթաթխիկ՝ Համեղ ու քաղցր շարոցթաթխիկ

Լավաշթխիկ կամ գաթաթխիկ ընտանեկան դպրոցում

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s