Posted in Ընտրովի մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա հոկտեմբեր

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի սովոորողներ, առաջարկում եմ կատարել հետևյալ առաջադրանքներ, հորինել խնդիրներ:

1.Կենդանաբանական այգում ապրում են այնքան դեղին թութակ, որքան երկնագույն:
Երկնագույներն այնքան են, որքան կարմիրները:
Ընդամենը քանի՞ թութակ կա կենդանաբանական այգում, եթե կարմիրներն երեքն են:
2. Մարինեն ունի 3 եղբայր և  2 քույր: Քանի՞ եղբայր և քույր ունի նրա եղբայր Հայկը:
3. Ես գտնվում եմ 20 և 30 թվերի միջև: Եթե գումարես իմ թվանշանները, կստանաս 10:
4. Ես 15 և 25 թվերի միջև ընկած զույգ թիվ եմ: Այդ միջակայքում ինձնից փոքր միայն մեկ զույգ թիվ կա:

  1. Երկու հայր ևերկու որդի ունեն ընդամենը 3 գլխարկ: Նրանցից յուրաքանչյուրն ունի մեկ գլխարկ: Ինչպե՞ս դա կարող է լինել:
  2. Եռանիշ թվի թվանշանների գումարը 4 է: Այս պայմանին բավարարող քանի՞ թիվ կա:

13.10-16.10.2020

Արան ու նրա երկու եզբայրները զբոսնում էին հեծանիվներով: Կար 3 հեծանիվ, բայց 7 ակ: Ինչպե՞ս դա կարող էր պատահել:

Օգտագործելով չորս հատ 3 թվանշան և գործողության նշաններ, գրեք արտահայտություն, որի արժեքը հավասար լինի 7:

Պատասխանիր հարցերին՝

Ո՞րն է՝ ամեամեծ միանիշ թիվը:

Ո՞րն է ամենամեծ երկնիշ թիվը:

Ո՞րն է ամենափոքր միանիշ թիվը:

Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը:

Որո՞նք են 15ից մինչև 25 թվերի միջև ընկած զույգ երկնիշ թվերը:

20.10-30.10.2020

Հորինի՛ր խնդիրներ: Լուծի՛ր ընկերներիդ հետ:

Կռահի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս երեք թիվ։

12, 14, 16,

11, 13, 15,

Անվանի՛ր այն թվերը, որոնք 54 և 60 թվերի մեջ են:

Մաթեմատիկական խնդիրներ լուցկու հատիկներով:

Տեղաշարժելով 1 լուցկու հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն։

v5_1
v2_1

Դպրոցական մեկ սեղանի շուրջ կարող է նստել 2 հոգի: Այս պահին դասասենյակում կա 6 սեղան, իսկ սովորողները 18-ն են: Քանի՞ սեղան է պակասում:

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s