Posted in Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան օրեր ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ:
Ժամանակացույց՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը:

Ունկնդրման փաթեթ

Կոմիտասյան օրեր՝ Կրտսեր դպրոցի երգերի փաթեթ

Նախագծի նպատակը  `Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

Խնդիրները

  • Ծանոթացում Կոմիտասի բանաստեղծություններին, երգերին
  • Բանաստեղծությունների, երգերի ընթերցում, բացատրում, քննարկում
  • Երգերի բերանացի ուսուցում, տարածում
  • Զարգացնել սովորողների գրական, երաժշտական ճաշակը, ստեղծագործական հմտությունները, բանավոր խոսքը, մեդիահմտությունները:

Paint նկարչական ծրագրով նկարել «Այ, արևը», «Կաքավիկ» «Լորիկ» ստեղծագործությունը, պատրաստել կարաոկե, դասարանական միասնական երգեցողություն:

Ընտանեկան նախագիծ- բարեկամների, հարազատների համար երգել Կոմիտասի երգերից, նկարահանել, պատրաստել տեսանյութ :

Բանաստեղծություն

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

Դասարան համույթի երգերի տեքստերը

Այ, արևը

Այ, արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:

1. Հենց որ ծագի արևը,
Այ, արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ում տամ տանի բարևը:

Այ, արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:

2. Արև ելավ էն սարից,
Այ, արևը, արևը,
Կաքավ կանչեց էն սարից,
Ում տամ տանի բարևը:

Այ, արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:

3. Պուճուր թըփին լեն տերև,
Այ, արևը, արևը,
Պաչեմ ունքերիդ վերև,
Ում տամ տանի բարևը:

Այ, արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:

4. Արի ցավիս ճար արա,
Այ, արևը, արևը,
Հենց դու ըլիս կյանք-արև,
Ում տամ տանի բարևը:

Այ, արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:

Ա՛յ ինդիլո

Ա՛յ ինդիլո, ինդիլո,
Էս ձորն ի վեր ծնեբակ,
Շաքարով անուշ դիլո,
Դու նմանիս արեգակ,

Ա՛յ ինդիլո, ինդիլո,
Արեգակը դուս գալուս,
Շաքարով անուշ դիլո,
Մեկտեղ գնանք դարիդուս,

Ա՛յ ինդիլո, ինդիլո,
Արեգակի թև ախպեր,
Շաքարով անուշ դիլո,
Շաքար մաղեմ՝ կեր, ախպեր,

Ա՛յ ինդիլո, ինդիլո,
Շաքարը մաղած պիտի,
Շաքարով անուշ դիլո,
Ղանդով շաղախած պիտի:

 

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s