Պատասխանատուներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ, ծնողներ
Ժամկետը՝ շուրջտարյա
Նախատեսվում է` ամսական 2 ռադիոթողարկում՝ առօրյա, գրական և տեղեկատվական թեմաների շուրջ: Ռադիոթողարկումները կլինեն հարցազրույցի, զրույց-պատումի, գրական ընթերցումների, ռադիոթատրոնների տեսքով:
Նպատակ՝
- բանավոր խոսքի զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
- ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
- թվային գործիքները ուսումնական գործընթացում կիրառելու հմտությունների զարգացում
Խնդիրներ՝
- Ուսումնական ռադիոյի միջոցով զարգացնել սովորողների ազատ, անկաշկանդ և գրագետ խոսքը:
- Սովորողների հետաքրքրությունների հիման վրա զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:
Ընթացք՝Սովորողների հետ ընտրում ենք թողարկման թեման, յուրաքանչյուր սովորող պատասխանատու է լինում իր բաժնի համար: Յուրաքանչյուր ռադինյութի պատասխանատու սովորող ինքն է ընտրում թեման, ռադիոնյութը ներկայացնում ենք հարցազրույցի միջոցով կամ նեկայացնում է հենց սովորողը: Ամեն ամիս սովորղների հետ կընտրեք մի թեմա և այդ թեմայի շուրջ կթողարկենք ռադիոնյութեր:
«Ես և իմ մոլորակը» թեմայով ռադիոնյութ ենք թողարկում: Սովորղները ծնողների հետ հարցազրույց են վերցնում իրենց մասին, իրենց մանկության, նախասիրությունների, ինչով են տարբերվում, ինչ յուրահտուկ կարողությամբ են օժտված: Սովորղներն էլ իրենց հերթին ներկայացնում ենք իրենց «մոլորակը»: Նկարագրում ինչպիսին է կամ ինչպիսին կցանկանային տեսնել, գուցե շատերը արդեն ունեն:
Արդյունքների ամփոփում