Posted in Ուսումնական ճամփորդություններ, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021

Բարձունքի հաղթահարում դեպի Դիդի Կոնդ

Երթուղի՝ Արգավանդ-Մուսալեռ-Զվարթնոց տաճար-Վաղարշապատ-Այգեշատ-Օշական-Աշտարակի ջրաղաց-Երևան

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.1,  2.2 դասարանի սովոորղներ

Վայրը՝Օշական ՝ Դիդի Կոնդ

Ժամկետը՝ Սեպտեմբերի 4-ին, ժամը 09:30-17:00

Պատասխանատու՝ Մարգարիտ Հովնանյան

Օգնական՝ Նաիրուհի Համբարձումյան

Նպատակը՝ Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում»: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Անհրաժեշտ ճամփորդական իրեր ուսապարկում

  • Սպորտային համազգեստ՝ մարզահագուստ,
  • արևային գլխարկ, ճամփորդական պայուսակ,
  • հեռադիտակ, բջջային հեռախոս, ֆոտոխցիկ
  • ջուր, սնունդ,
  • անհրաժեշտության դեպքում բժշկական դիմակ, ախտահանիչ նյութեր, թաց և չոր անձեռոցիկ:
  • գնդակ, պարան, օղակ:

Ճամփորդ-ճամբարականը

  • ջերմաչափվում է
  • պահպանում է համաճարակային բոլոր նորմերը
  • չի ուշանում
  • չի տրտնջում
  • ի հոգնում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում
  • իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր:

Նախապատրաստական աշխատանքներ

Խոսք, զրույցի միջոցով սովոորղների հետ քննարկում ենք, ուսումնասիրում տարածքը, կարդում համացանացում տեղեկություններ Օշականի, Դիդի Կոնդի մասին, ովքեր ընտանիքի անդամների հետ արդեն ճամփորդել են, կիվում են իրենց տպավորություններով: Առցանց տեսդասի ժմանակ սովորում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը:

Ճամփորդության ընթացքը՝  1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող

2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, փորձում գտնել մեր անվան առաջին տառը:

3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի նվաճում

4-րդ կանգառ՝ Աշտարակի ջրաղաց, գետի ափ՝ ուտում ենք բրդուճները,  խաղերի կազմակերպում, հանրօգուտ աշխատանք, լուսանկարել բնության տեսարաններ:  

Արդյունքում՝

  • Սովորողները կսովորեն, կիմանան, որ հայերեն տառերը գրել է Մեսրոպ Մաշտոցը:
  • Օշականը սրբատեղի է Մեսրոպ Մաշտոցի անունով:

Օրվա մասին պատմող տեսանյութը կտեղադրեմ դասրանական բլոգում:

Դիդի Կոնդի բարունքի հաղթահարում

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s