Սիրելի սովորղներ՝ մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի սովորղներ, առաջարկում եմ Ուսումնական ճամբարի ընթացքում կատարել հետևյալ մաթեմատիկական առաջադրանքները, խնդիրները: Կարող ես ինքդ էլ առաջարկել մաթեմատիկական խաղեր, խնդիրներ, կարող ես խաղալ ընտանիքի անդամների հետ , կիսվել տեսանյութով կամ ընկերներիդ հետ:
- Ճամփորդության ժամանակ կամ այլ վայր այցելելիս հաշվի՛ր քայլերիդ թիվը, գրանցիր, ժամանակին հետևի՛ր: Գրանցիր ՝թե տվյալ ժամանակահատվածում, տվյալ կետին կամ վայրը հասնելու համար քանի քայլք կատարեցիր: Համեմատի՛ր ընկերոջդ գրանցած արդյունքների հետ: Կիսվիր տեսանյութով:
- Հարավային դպրոցի առաջին դասարանցիները երեկ լողացին ծածկած լողավազանում: Վաղը հինգշաբթի է: Շաբաթվա ո՞ր օրը լողացին առաջին դասարանցիները:
- Դավիթը, Լիլին, Մարիամը ու Տիգրանը ուսումնական ճամփորդության ժամանակ պայմանավորվեցին, լուսանկարեցին իրար: Նրանցից յուրաքանչյուրը պետք է առանձին-առանձին լուսանկարեր մյուս երեքին։ Ընդամենը քանի՞ լուսանկար ստացվեց:
- Չորս ընկերներ 10 կոնֆետն այնպես բաժանեցին, որ ամեն մեկը ստացավ տարբեր թվով կոնֆետ: Ընկերներից յուրաքանչյուրը քանի կոնֆետ ստացավ:
Առցանց տեսադաս խաղում են մաթեմատիկական լոտո խաղը: