«Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբար օգոստոսի 26-28 ժամը՝ 10:00-13:00
Նախագիծ` «Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող նոր սովորողներից։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝2-3-րդ դասարանի սովորողը, մասնակցում է 3-օրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։
Ճամբարի բովանդակությունը՝
- Առավոտյան ընդհանուր պարապմունք. երգ-պարերգ
- Շրջակա միջավայրի, պարտեզի խնամք, բնագիտական փորձ
- Հեծանվավարություն, լող, մարզական խաղեր
- Տեխնոլոգիա
- Կառուցողական խաղեր
- Խաղ-բեմադրություն
- Ճաշի ընդմիջում
Անհրաժեշտ միջոցներ՝ «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը պետք է իր հետ ունենա`
- մարզահագուստ
- լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, լողի գլխարկ, ջրային ակնոց, արևապաշտպան քսուկ
- ընդմիջում անելու համար սնունդ
- ջուր, ջրի շիշ
- պաշտպանիչ բժշկական դիմակ, ախտահանիչ հեղուկներ
- ճամփորդական թեթև ուսապարկ/ճամփորդական պարագաներով/
- անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք
Հասցե՝ Իսակովի 52/6,
Հեռախոսահամարներ՝ 010 -73-61-00, 094211291, 077-02-96-77
Ճամբարի ղեկավար՝ Մարգարիտա Հովնանյան
Ծրագրում`
Չորեքշաբթի՝ 26.08.2020
09:30-10:00` Սովորողների դիմավորում, Ընդհանուր պարապմունք
10:00-10:30՝ միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանքներ
10:30-11:00` Լող, հեծանվավարություն, բակային, ազգային խաղեր
11:00-12:30` Փառատոնային քննարկում՝ «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմի դիտում , «Սասնա ծռեր» էպոսի ընթերցում, քննարկում լողափին:
12:30` Ընդմիջում
13:00` Սովորողների ճանապարհում,օրվա ամփոփում:
Հինգշաբթի՝ 27.08.2020
09:30-10:00` Սովորողների դիմավորում, Ընդհանուր պարապմունք
10:00-11:00՝ Մեդիագրագիտություն՝ աշխատում ենք Word, Paint համակարգչային ծրագրերով՝ Կարդում ենք Ջ. Ռոդարիի «Կոնֆետի անձրևը», սովոորղները լսելուց հետո նկարում են Paint ծրագրով, դուր եկած հատվածները մուտքագրում Word ծրագրով, կցում նկարը:
11:00-12:30` Տեխնոլոգիական աշխատանք՝ Քանդակում ենք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում: Քայլք Սարալանջով դեպի Քանդակի դպրոց:
12:30` Ընդմիջում
13:00`Սովորողների ճանապարհում, օրվա ամփոփում:
Ուրբաթ՝ 28.08.2020
09:30-10:00` Սովորողների դիմավորում, Ընդհանուր պարապմունք
10:00-11:00՝ Մեդիագրագիտություն, աշխատում ենք Paint, Word համակարգչային ծրագրերով:
11:30 Ընդմիջում
12:00-13:00`Լող՝ լողում ենք լողափին, նկարում ենք, գունավորում լողափի քարերը, ընթերցում
Սովորողների ճանապարհում, օրվա ամփոփում:
Արդյունքների ամփոփում
«Մուտք կրթահամալիր». օր առաջին