Posted in 2020-2021 ուսումնական ծրագիր, Նախագիծ, Ուսումնական ծրագիր

2020-2021 ուսումնական ծրագիր

2019-2020 թ. ուսումնական փաթեթ

Ուսումնական պլան`

1-3-րդ դասարաններ

«Իմացումի հրճվանք» ծրագրի նկարագրությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

Ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում՝սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Ուսուցումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև հեռավար և տնային ուսուցման ձևեր։

Մեդիան իր գործիքներով (նեթբուք, պլանշետ, համացանց և այլն) և հնարավորություններով ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

Սովորողը հետևում ու մասնակցում է դասարանական բլոգի, կայքի, ենթակայքի աշխատանքներին, առաջին դասարանից սկսած ունի էլեկտրոնային փոստ ու գործածում է այն:

Գնահատումն իրականացվում է սովորողի անհատական (գործունեության) զարգացման բնութագրով՝ տարին չորս անգամ՝ ուսումնական չորս շրջաններին համապատասխան։ Երրորդ դասարանի ավարտին սովորողը ներկայանում է իր ուսումնական բլոգով։։

Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է:

Դասարանի ծրագիրը ղեկավարում է դասվարը։

Ծրագրի մանրամասն նկարագրությունը՝ ուսումնական պլանի պարզաբանումներում։

 

«Իմացումի հրճվանք» ծրագրի դասվարը

Սովորողի անհատական համակարգչին ներկայացվող պահանջներ

Սովորողի գործունեության գնահատման թերթիկ

Մայրենի

  • Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում: Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Կրտսեր դպրոցի խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը: Մայրենի լեզուն ուղղված է՝ սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը. սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն. սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:
    Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝ սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զարգացում. լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացում.
    բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ խոսքի, հստակ արտահայտման կարողությունների
    զարգացում. բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում. ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում. վերլուծելու, համադրելու, հակադրելու հմտությունների զարգացում.
    լեզվական տարրական գիտելիքների յուրացում: Մայրենի լեզվի ուսուցումը պետք է սովորողին հնարավորություն տա՝ անկաշկանդ և գրագետ, գրավոր և բանավոր արտահայտել սեփական մտքերը,
    զգացմունքները. կառուցել ճիշտ և փաստարկված խոսք. զարգացնել լեզվական-ստեղծագործական երևակայությունը: Մայրենի լեզվի ուսուցման կազմակերպումը`
    ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն կապելով սովորողի
    առօրյայի, ամենօրյա գործունեության հետ:
    Մայրենի լեզուն, որպես հիմնական լեզու, անընդհատ է և ամենուր: Այն առկա է
    գործունեության բոլոր ձևերում: Ուսումնական միջավայրը նպաստում է, որ սովորողն առանց սխալվելու վախի արտահայտի իր մտքերը, կարծիքը, հույզերը:
    Ուսուցումը կազմակերպել թվային գործիքների, անհատական համակարգիչների լիարժեք
    կիրառմամբ:
    Թվային գործիքները հնարավորություն են տալիս տեսածը, լսածը, կարդացածը
    հրապարակելու, քննարկման դնելու /առցանց քննարկում/, ասելիքը տեսանյութով, ձայնագրությամբ, ֆոտոշարքով ներկայացնելու: Ստեղծել անընդհատ հաղորդակցության միջավայր:Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցում` էլեկտրոնային հասցեի, էլեկտրոնային օրացույցի, SkyDrive-ի, մեդիագրադարանի, դասարանական բլոգի, դասարանական կայքէջի միջոցով:
    Մայրենի լեզվի ուսուցման առաջին կարևոր փուլը՝տառուսուցումը, չի տարանջատվում
    մայրենի լեզվին առաջադրվող մյուս խնդիրներից, այլ համարվում է գրավոր խոսքի
    զարգացմանը նպաստող կենդանի ու արդյունավետ մեթոդ: Ուսուցման առաջին տարվա
    առաջին օրերից սովորողը սկսում է տառեր, բառեր մուտքագրել ու միաժամանակ ընթերցել:
    Համակարգիչը, էլեկտրոնային գրատախտակը, ուսումնական խաղերը հնարավորություն են
    տալիս առանց արհեստական ու պայմանական բաժանումների փոխկապակցել
    գրաճանաչության նախագրային, գրային, ետգրային փուլերը: Երեխան նկարում-պատմում է,միաժամանակ՝ երգում-վանկատում, մուտքագրում-ընթերցում: Երեխան պատմում է այն
    ամենի մասին, ինչն իրեն հետաքրքիր է, ինչն իրեն հուզում է: Պատմում է իր, ընտանիքի,
    հարազատների, տան մասին՝ ցուցադրելով նախապես թվային ֆոտոխցիկով արված
    լուսանկարները, դիտում` ընկերոջ ցուցադրած ֆոտոշարքը և տալիս իրեն հետաքրքրող
    հարցը, ֆոտոշարքից առանձնացնում որոշակի նկարներ, կոնկրետացնում խոսքը, ապա
    նկարագրում, բնութագրում, բացատրում, մեկնաբանում, հետո անվանում (տեսքտից անցում պարբերության, նախադասության, բառակապակցության, բառի, հնչյուն-տառի): Գրական նյութերի (ոտանավորներ, հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առած- ասացվածքներ) ուսուցման ժամանակ թվային միջոցների գործածումը նոր մեթոդների կիրառում է ենթադրում:
    Երեխան լսում ու դիտում է հեքիաթներն ու բանաստեղծությունները (աուդիո-գրքեր,
    մուլտֆիլմեր), ապա պատմում -ձայնագրվում թվային ձայնագրիչով ու նորից լսում, հետո
    նկարում՝ վրձնով, ինչպես նաև համակարգչով, բեմադրում-տեսագրվում՝ դառնալով հեքիաթի, ոտանավորի կերպար ու հերոս: Այդպես մեդիան ուսումնական գործընթացը ավելի արդյունավետ, ժամանակակից ու հետաքրքիր է դարձնում: Ուսուցողական այսպիսի
    միջավայրում երկրորդ, երրորդ դասարանացին ավելի համարձակ ու վստահ է
    արտահայտվում: Ավելանում են բանավոր, ինչպես նաև գրավոր խոսքին ներկայացվող
    պահանջները: Կազմակերպվում է առկա, հեռահար և առցանց ուսուցում՝ մայրենի լեզուն
    անընդհատ գործածելու ու զարգացնելու հնարավորություն տալու համար: Անընդհատ
    ընթերցելու, վերլուծելու, քննարկելու, գրելու, արտահայտվելու, հարցնելու հնարավորություն է տալիս mskh-ը՝ իր թվային գրադարանով, ենթակայքերով, դասարանական կայքէջերով, բլոգներով: Սովորողի վրձնով կամ Paint ծրագրով նկարած նկարը, ֆոտոշարքը, ձայնագրությունն ու տեսաֆիլմը, հորինած պատմությունները պարբերաբար հայտնվում են դպրոցի կայքէջում, բլոգում: Սովորողը գիտի, որ իրեն հետևում են` սպասում են իր նոր նկարին կամ պատմությանը, ընթերցած նյութի վերաբերյալ իր կարծիքին, ընկերոջ հորինածի մասին իր մեկնաբանությանը: Կրտսեր դպրոցում մայրենի լեզվի խնդիրը խոսքային հմտությունների,
    կարդալու կարողությունների զարգացումն է: Իսկ սովորողը կարդում ու գրում է անընդհատ, բոլոր դասաժամերին: Այստեղ ևս մեկ անգամ ընդգծվում է մայրենիի անընդհատ ուսուցումը. մաթեմատիկայի դասին՝ խնդրի պայմանների վերլուծության, բացատրության, պահանջի ձևակերպման, պատճառաբանության, պատասխանի, բնագիտության դասին՝ փորձի ներկայացման, դիտարկման, արդյունքների գրանցման, ուսումնական ճամփորդության ժամանակ՝ տեսածը պատմելու, ներկայացնելու, հարցադրումներ անելու տեսքով: Ընթերցանության նյութերի ընտրությունն էլ ինքնանպատակ չէ: Կրտսեր դպրոցականի խոսքը զգայուն է: Հայ դասական ստեղծագործությունների ուսուցումը փոխանցում է այնպիսի լեզվական կաղապարներ, որոնք նպաստում են լեզվամտածողության զարգացմանը:
    Համաշխարհային մանկական գրականությունից ընտրվում են այնպիսի նմուշներ, որոնց
    ընթերցումը խթանում է սովորողի ստեղծագործական միտքը, նպաստում երևակայության
    զարգացմանը:Սովորողի կատարած աշխատանքը դպրոցում և տանը`
    Կարդալ սովորում են կարդալով, գրել՝ գրելով:
    Կարդալ: Կարդալ, դեռ չի նշանակում հասկանալ: Կարևոր է կարդացածը հասկանալ: Իրեն
    հասկանալի տեքստը հասկանալի ներկայացնել դիմացինին: Կարդալիս առանձնացնել
    հիմնական ասելիքը, միտքը, գաղափարը: Բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառն ու դարձվածքը, գտնել հանդիպած բառերի հոմանիշներն ու հականիշները, պատմելիս դրանք փոխարինել համապատասխան բառով կամ արտահայտությամբ: Դասագիրքը չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում էթվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները: Կարդում են դասական ստեղծագործություն, գիտահանրամատչելի նյութ, լուր, տեղեկություն, խնդիր, առաջադրանք:
    Գրել: Սովորողը պիտի ցանկանա գրել իրեն ծանոթ, իրեն հարազատ, իրեն մոտ, հետաքրքիր, իրեն առնչվող թեմաների մասին: Երեխան պիտի գրի իր մասին, իր ապրումների, իրեն շրջապատող աշխարհի, մարդկանց ու իրեն հուզող ու հետաքրքրող երևույթների, իրադարձությունների մասին: Նման թեմաների շուրջ երեխաներն անընդհատ կարող են գրել: Կարող են գրել նկարագրական շարադրություններ, պատրաստել տեղեկատվական նյութեր, օրվա մասին պատմել, գրել նամակներ, ինչպես նաև՝ հայտարարություններ ու շնորհավորանքներ:
    Հորինել: Երեխաների միտքը և երևակայությունն անսահման են, հորինած պատմությունները՝ հետաքրքիր ու անսովոր: Կարևոր է, որ երեխան կարողանա սեփական միտքը ձևակերպել՝ գտնել համապատասխան բառեր, արտահայտություններ, ապա գրանցել, իսկ հետո՝ ներկայացնել: Երեխաները պակաս հետաքրքրությամբ չեն լսում իրենց հասակակիցների հորինած պատմություններն ու հեքիաթները: Երեխաներին հասակակիցների ստեղծագործություններն ավելի են հետաքրքրում ու զարմացնում, ծիծաղեցնում ու ոգևորում: Հորինած պատմությունը գրելուց հետո երեխան այն ներկայացնում է՝ կարդում, նկարում, պատրաստում իր հեքիաթի էլեկտրոնային նկարազարդ էջը, աուդիո տարբերակը, ներկայացումը /հերոսն էլ ինքն է, իր ընկերները, ընտանիքի անդամները/ հեքիաթի հիման վրա պատրաստած մուլտֆիլմը, որի հերոսներին նույնպես պատրաստել է սեփական ձեռքերով /պատրաստել գունավոր թղթով, կտորով, ձեռնոցով, կավով կամ պլաստիրինով/: Մյուս երեխաները հետաքրքրությամբ լսում են, հարցեր տալիս հենց հեղինակին, համոզում ավարտը փոխել, նոր հերոս ներմուծել և այլն:
    Նամակներ: Երեխաները շատ են սիրում նամակներ գրել ոչ միայն ծանոթ մարդկանց, այլև
    հեքիաթի հերոսին, կերպարին, ամենաանսպասելի մեկին: Նամակի բովանդակությունն էլ
    կարող է լինել տարբեր: Նամակներում երեխաները շատ են սիրում խոստովանություններ
    անել, արտահայտել իրենց հույզերը` սերը, զարմանքը, բողոքը, պահանջը, խնդրանքը:
    Նամակները կարող են լինել խորհուրդ տալու կամ հրավիրելու, բարկանալու կամ ոգևորելու
    համար: Երեխաների երևակայությունը ազատելը և ստեղծագործական միտքը զարգացնելը
    կրտսեր դպրոցի կարևոր խնդիրներից է: Այդ խնդիրները լուծելու համար առաջարկում ենք
    կարդալ հայտնի մանկագիր, մանկավարժ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական
    երևակայության քերականություն» աշխատությունը:
    Գնահատում: Կարևոր է, երբ կատարած աշխատանքը, գործադրած ջանքերը գնահատվում են:
    Գնահատականը պիտի ոգևորի սովորողին և առաջ մղի: Դասարանական բլոգում բոլոր
    սովորողներն ունեն անհատական էջեր, իսկ երրորդ դասարանից սկսած՝ անհատական
    բլոգներ, որտեղ հրապարակվում են իրենց կողմից ստեղծված ուսումնական նյութերը,
    կատարված առաջադրանքները: Բացի այդ, կայքում բոլոր սովորողներն ունեն իրենց
    անձնական կայքէջերը, որտեղ նյութեր թողարկելը հնարավորություն է տալիս բոլորին
    հայտնվել հավասար պայմաններում: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունենում
    արտահայտվելու, ինչպես նաև կարդալու, կարդացածի վերաբերյալ վերաբերմունք, կարծիք
    հայտնելու: Երեխաները կարդում են ընկերոջ ստեղծագործությունը, ապա ծավալում առցանց քննարկում, որին մասնակցելու հնարավորություն է ունենում յուրաքանչյուր սովորող:
    Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները ամփոփվում են կիսամյակային ու
    տարեկան ստուգատեսներին՝ «Ես կարողանում եմ», «Բնագիտա-տեխնիկական»,
    «Հանրակրթական Դիջիթեք», երաժշտական, թատերական փառատոններին ներկայացված անհատական, դասարանական, ընտանեկան նախագծային աշխատանքներով:Երկրորդ դասարանցուն ներկայացվող պահանջները, բնականաբար, ավելանում են:
    Կարևորվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում նոր բառերի,
    արտահայտությունների ներմուծումը, միտքն ավելի գեղեցիկ , պատկերավոր և հասկանալի
    ներկայացնելու, սեփական կարծիքը հիմնավորելու և պաշտպանելու, դիմացինին լսելու և
    հարցադրումներ անելու կարողությունների ձևավորումը:
    Երկրորդ դասարանում բանավոր պատումներից բացի, սովորողը սկսում է պատմել նաև
    գրավոր` Պատմել իր, ընտանիքի, ընկերների, օրվա և նախասիրությունների մասին` հաղորդելով կոնկրետ տվյալներ.
    1.Մի քանի բառով նկարագրել և բնութագրել իրեն և մյուսներին.
    2.Խոսքի մեջ օգտագործել ծանոթ բառերի հոմանիշներն ու հականիշները.
    3.Պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը` համապատասխան մեջբերումներ անելով.
    4.Բնութագրել, նկարագրել հերոսներին` օգտագործելով նոր բառեր, բառակապակցություններ.
    5Պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին, պատասխանը
    հիմնավորել.
    6Վերաբերմունք, կարծիք արտահայտել հեքիաթի, հերոսների, մարդկանց, արարքների
    վերաբերյալ.
    7.Պաշտպանել սեփական կարծիքը.
    8Հարցադրումներ անել լսածի վերաբերյալ.
    9Տեսածի, լսածի, իր հետ կատարվածի մասին կարծիք հայտնել.
    10 Բարդ բառեր կազմել`միացնելով մի քանի անսպասելի բառեր և բացատրել դրանց իմաստը.
    11.Փոփոխել ծանոթ հեքիաթները` ա) ավելացնել կամ պակասեցնել հերոսներ բ) փոփոխել
    իրադարձությունները գ) փոփոխել սկիզբը, ավարտը դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր հեքիաթ հորինել
    12Հորինել նոր, երևակայական հերոսներ, նկարագրել, բնութագրել նրանց.
    13Փոփոխել ծանոթ առած- ասացվածքները` դրանց բաղադրիչները միացնելով իրար.
    14 Հորինել հանելուկներ, շուտասելուկներ, առած-ասացվածքներ, պատմություններ.
    15.Ստեղծագործաբար մշակել տրված հեքիաթը կամ պատմությունը:

Մաթեմատիկայի ծրագիր, 2-րդ դասարան

 Տարրական դպրոցի մաթեմատիկա առարկայի նպատակներն են` սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանական, լեզվական և ալգորիթմական մտածողություն, կռահելու կարողություն, սովորեցնել ձեռք բերած գիտելիքները և կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս, զարգացնել սովորողի ուշադրությունը, դիտողականությունը,հիշողությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, սերմանել վստահություն սեփական ուժերի նկատամբ:

Ուսումնական գործիքներ.

Էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, համակարգիչ (ներբեռնված Smart Notebook ծրագրով), նոթբուք-նեթբուքեր (ներբեռնված Smart Notebook ծրագրով)քանոն, մետր, ժամացույց, վայրկյանաչափ, հաշվեձողիկներ, դիդակտիկ նյութեր, համրիչներ:

Առաջին դասարան -144 ժամ

 Կրթական ընդհանուր խնդիրներ

Երկրորդ դասարան -144 ժամ Ուսումնասիրել 20-ից մեծ երկնիշ և եռանիշ թվերը,դրանց համեմատումը, գումարման և հանման գործողությունները 1000-ի սահմանում, գաղափար տալ բազմապատկման և բաժանման գործողությունների մասին, շարունակել ծանոթացումը երկրաչափական մարմինների, պատկերների, մեծությունների, դրանց չափման միավորների հետ, ձևավորել հարց ձևակերպելու կարողություն:

Երկնիշ թվեր: Աղյուսակներ: Դրանց օգտագործումը երկնիշ թվերի գրության համար: 20-ից մեծ երկնիշ թվեր, դրանց գրառումը.տասնավորներ և միավորներ: Տարվա ամիսները և դրանց օրերի քանակը:

Երկնիշ թվերի համեմատումը: Երկնիշ թվերի գումարումը և հանումն առանց կարգային
անցումների: Երկնիշ թվի կլորացումը մինչև մոտակա տասնյակը: Գումարման գործողության հատկությունները: Երկնիշ թվերի գումարումը և հանումը, որոնց արդյունքը կլոր թիվ է: Երկնիշ թվերի գումարումն ու հանումը: Տվյալների հավաքագրում հարցումների միջոցով: Տվյալների ներկայացում աղյուսակների միջոցով:

Խնդիրների լուծում: Եռանիշ թվեր Հարյուրյակ: Հաշվում հարյուրյակներով:
Կլոր հարյուրյակների անվանումը և գրառումը:

Եռանիշ թվերի համեմատումը.
Եռանիշ թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով: Հազարի սահմանում թվերի գումարումն ու հանումը: Խնդիրների լուծում: Հայտնի և անհայտվյալներ: Գծապատկերների , աղյուսակների օգտագործումը խնդիրների լուծման ընթացքում: Բազմապատկում և բաժանում Բազմապատկման գործողությունը:
Բազմապատկման տեղափոխական հատկությունը:

Բազմապատկում 1-ով և 0-ով:
Բազմապատկում 2-ով: Բաժանման գործողության իմաստը:

Զույգ և կենտ թվեր:

3-ովբազմապատկելու և 3-ի վրա բաժանելու աղյուսակ:

Բազմապատիկներ: 4-ով բազմապատկելու և 4-ի վրա բաժանելու աղյուսակ: Մի քանի անգամ մեծացնելուն և փոքրացնելուն վերաբերող խնդիրներ:

5-ով բազմապատկելու և 5-ի վրա բաժանելու աղյուսակ:

Բաժանարարներ: 6-ով բազմապատկելու և 6-ի վրա բաժանելու աղյուսակ:
7-ով բազմապատկելու և 7-ի վրա բաժանելու աղյուսակ:

8-ով բազմապատկելու և 8-ի
վրա բաժանելու աղյուսակ:

9-ով բազմապատկելու և 9-ի վրա բաժանելու աղյուսակ:
Բաժանման և բազմապատկման բոլոր դեպքերի օրինակներ: Առանց փակագծերի
արտահայտություններում գործողությունների որոշման կարգը:

10-ով և 100-ով բազմապատկում և 10-ի և 100-ի վրա բաժանում: Բազմապատկման զուգորդական հատկությունը: Կլոր թվերի բազմապատկումը և բաժանումը: Մեծություններ
Երկարություն:Երկարության չափման միավորներ. սանտիմետր, մետր, կիլոմետր:
Զանգված.կշեռք, կիլոգրամ, գրամ: Ժամանակ. Ժամացույց.

Ես և շրջակա աշխարհ

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի նպատակն է սովորողների մեջ ձևավորել շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները, նպաստել հաղորդակցվելու, համագործակցելու, շրջապատող մարկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: «Ես և շրջակա աշխարհը» առարկան սերտորեն կապված է «Իմացումի հրճվանք» ծրագրով նախատեսված մյուս առարկաների հետ:
Ծրագիրն ընգրկում է ուսումնական տոնացույցով նախատեսված օրերի թեմաները, որոնք սերտորեն կապված են Իմացումի հրճվանքի մյուս բաղադրիչների հետ:
1-4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկան ներառում է «Ինձ շրջապատող մարդիկ», «Բնագիտություն», «Տիեզերք», «Բույսերի և կենդանիների խնամք», «Անվտանգ երթևեկություն», «Առողջություն» դասընթացները «Ես և շրջակա աշխարհը» առարկան
1. Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը:
2. Նպաստում է սովորողների ինքնաճանաչման, ինքնադրսևորման ու ինքնակազմակերպման հմտությունների զարգացմանը:
3. Ձևավորում է առողջ, անվտանգ ապրելակերպին նպաստող վարքագիծ:
4. Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք:
5. Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու
հմտությունների ձևավորմանը:
6. Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք
բերելու կարողությունների ձևավորմանը :
1. Ինձ շրջապատող մարդիկ
Ես, իմ տունը, իմ ընտանիքը, իմ ընկերները
Իմ թաղը, բակը /որտեղ եմ ապրում/
Ծեսեր, տոներ, միջոցառումներ
2. Բնագիտություն
Կենդանի և անկենդան բնություն
Բնագիտական փորձեր
Եղանակային փոփոխություններ
Օրացույց
3. Տիեզերք
Արև, լուսին
4. Բույսերի և կենդանիների խնամք
Բույսերի տնկում, խնամք
Կենդանիների խնամք
Ծառատունկ, ծաղկատունկ
Բակ-պարտեզի խնամք
5. Անվտանգ երթևեկություն
Անվտանգ երթևեկության տարրական կանոններ
6. Առողջություն
Անձնական հիգիենա
Առողջ սնունդ, մարզանք
Վատ սովորությունների դեմ պայքար
Անվտանգությունը տանը և դրսում
Ուսումնական գործունեություն, որն իրականացվում է կրտսեր դպրոցում
Խնամում է ծաղիկները, ծառերը, կենդանիներին և թռչունններին:
Դիտարկումներ և բնագիտական փորձեր է կատարում, հետևում է
արդյունքերին, հետևություններ անում:
Դիտարկումներ, հաշվառումներ է կատարում, կազմում բույսի, կենդանու
անձնագիր, գրանցում փոփոխությունները:
Որոշ բնագիտական հետևություններ և դատողություններ է կատաում
բնության մեջ կատարվող երևույթների, փոփոխությունների վերաբերյալ:
: Ներկայացնում է բնության որոշ երևույթների առաջացման պայմաններն ու
պատճառները` ձյուն, անձրև, քամի…

Նախագծային աշխատանքներ
Ուսումնական գործունեությունն իրականացվում է նախագծերի միջոցով: Նախագծի
թեմաներն ընտրվում են ինչպես ուսումնական օրացույցից, այնպես էլ առարկայի մեջ
ընդգրկված դասընթացներից: Թեման, առարկայական դասընթացը կարող են որպես
նախագիծ իրենց շուրջը հավաքել «Իմացումի հրճվանք» ծրագրի մեջ ընդգրկված մյուս
առարկաները, այնպես էլ դառնալ որևէ այլ նախագծի բաղկացուցիչ:

Ուսումնական ճամփորդություններ
Ուսումնական ճամփորդությունը ծրագրի բաղկացուցիչ է:
Ճամփորդություններն ինքնանպատակ չեն, դրանք ուղղված են սովորողների
ճանաչողությանը, գիտելիքների ձեռքբերմանն ու զարգացմանը: Ճամփորդություն
իրականացնելուց առաջ նախապես պլանավորում ենք մեր անելիքները:
Սովորողներին հանձնարարվում է ուսումնական, հետազոտական աշխատանք՝
ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել այն տարածքի մասին, որտեղ պետք է
այցելել:
Նախապես կատարում ենք աշխատանքի բաժանում. մի խումբը ընթացքում պետք է
գծի ճանապարհի քարտեզը, մի խումբը՝ ժամանակին հետևի, մյուսները հարցազրույց
վերցնեն տեղի բնակիչներից…
Ուսումնական ճամփորդության ամփոփումն իրականացվում է հետևյալ սկզբունքով՝
ի՞նչ գիտեի,
 ի՞նչ չգիտեի,
 ի՞նչ իմացա
 ի՞նչ հարցեր ունեմ:
Վերադառնալուց հետո ճամփորդությունն ամփոփվում է ֆոտոշարքով, ֆիլմով,
ռադիոլուրով, որոնք հրապարակվում են դպրոցի ենթակայքում, բլոգու

Ֆիզկուլտուրա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական դաստիարակության հիմնական
նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի
կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է: Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝

1.Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում:

2.Շարժողական ընդունակությունների /արագաշարժություն, ուժ, դիմնացկունություն,
ճկունություն/ մշակում:
3. Տեսական գիտելիքների ձեռք բերում:
4.Սովորողների մեջ՝ պատասխանատվություն, ընկերասիրություն, փոխօգնություն և այլ հատկանիշների դաստիարակում 5.Առողջ ապրելակերպի պահպանումը և վնասակար
սովորություններից խուսափելը:
6.Ֆիզիկական վարժություններով պարբերաբար պարապելու պահանջմունքի
դաստիրակում:
Ընդհանուր տեղեկություններ մարմնակրթության և սպորտի, նրա նշանակության
վերաբերյալ: Կոփման կանոնները և նշանակությունը: Դասերի ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը: Տեղեկություններ օլիմպիական խաղերի և շարժման վերաբերյալ: Տեղեկություններ անվանի և ազատամարտիկ մարզիկների մասին: Առաջին բուժօգնությունը վնասվածքների դեպքում: Հոգնածության կանխարգելման միջոցները: Արդարացի խաղի նշանակությունը: Որպես կանոն սովորողները մարմնակրթության դասերին պետք է մասնակցեն մազահագուստով ևմարզակոշիկներով: Դահլիճներում պետք է պահպանել սանիտարահիգենիկ
պահանջները և անվտանգության կանոնները: Ֆիզիկական դաստիարակության գործընթացի արդյունավետությունը ուսումնասիրելու և զարգացման արդյունքները գնահատելու համար ուսումնական տարվա սկզբին, առաջին և երկրորդ ուսումնական շրջանի ավարտին  պետք է անցկացնել ստուգատեսներ: Մարզիչը պետք է ունենա սուլիչ, կարողանա հրահանգները տալ պարզ և արտահայտիչ:
1-2-3 դասարան
Գիտելիքների հիմունքներ 6-ժամ Ֆիզիկական կուլտուրայի ծագումը: Պատկերացում
օլիմպիական խաղերի մասին: Մարմնամարզական վարժություններ և շարային վարժություններ 34-ժամ ՝Շարում տողանով, միասյուն: Տալ հրահանգներ «Շարվել,ցրվել,քայլո-վ մարշ, կանգ ա’ռ», շարափոխումներ օրինակ՝ տողանից շրջանի,  միասյունից երկսյուն, կատարել դարձումներ տեղում աջ և ձախ, բացազատվել կողմ կից քայլերով, տարածած ձեռքերի չափով:Կատարել տեղում քայլով մարշ, հրամանը անպայման սկսել ձախ ոտքից: Ընդհանուր զարգացնող վարժություններ հիմնական կանգ՝ կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև,
առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ /, ոտքերի հիմնական
դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/: Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով: Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, /կանգնել պատի մոտ կպնել նրան, գլխով, թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, այդ դիքը պահելով կատարել քայլ առաջ, կքանստել, գլխին դնել որևէ առարկա, բարձրանալ ոտնաթաթերի և իջնել, կամ քայլել ձեռքերը տարածած/, կարելի է կատարել վարժություններ ներքնակի վրա: Հարթաթաթության կանխարգելման վարժություններ- /քայլել ոտնաթաթերին, կրունկներին, ներբաններին, գետնին դրված պարանի վրայով, հատկապես
արդյունավետ է, եթե քայլում էս ոտաբոբիկ/: Շնչառական վարժություններ- /խորը շնչել և արտաշնչել/ Մագլցմանվարժություններ մագլցում, սողանցում մարզանստարանի
վրայով, մագլցում մարզապատի վրա,անցում մյուս մարզապատին:
Հավասարակշռությանվարժություններ կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, քայք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով: Ռիթմիկ մարմնամարզական և պարային վարժություններ կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով:
Աթլետիկական վարժություններ -30 ժամ Քայք և դրա տարատեսակները, ոտնաթաթերին արագ, դանդաղ կրունկներին,ձեռքերի տարբեր դիրքերով: Վազք տարբեր տեմպերով, մաքոքավազք/2անգամ10մ./ Ցատկեր ցատկապարանով, հեռացատկ տեղից: Գնդակի նետումներ, փոքր գնդակի նետում նպատակին, նետում հեռու, փոխանցում ընկերոջը և ընդունում: Ընդհանուր զարգացնող վարժությունների ժամանակ կարևոր է պահպանել վարժությունների հերթականությունը, պետք է սկսել մարմնի վերին հատվածներից և ավարտել ստորին հատվածներով, ժամանակ առ ժամանակ կատարել շնչառական վարժություններ: Դասվարը պետք օգտագործի անսպառ երևակայությունը որպեսզի ուրախ և աշխույժ անցնի:
Շարժախաղեր, Ազգային խաղեր, Էստաֆետներ — 38ժամ

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s