Posted in 2019-2020 ուստարի, Ուսուցչի լաբորատորիա

Մայրենի լեզվի Հանրակրթության պետական չափորոշիչի դիտարկում

Հանրակրթության պետական չափորոշիչով ներկայացված են Մայրենի լեզվի ուսումնառության հիմնական նպատակները   և յուրաքանչյուր կետում մեկնաբանվում է ուսումնառության նպատակի դրույթները, հիմունքները:

  • Հիմնական նպատակը բանավոր և գրավոր խոսք կառուցելու, տեքստ ստեղծելու ուսուցումն է:
    Բանավոր և գրավոր խոսքով հաղորդակցվելու կարողության զարգացումը:
  • Բանավոր և գրավոր խոսքի առկայություն, մշտական զարգացում և կատարելագործում:
  • Հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսումնառությունը սովորողի անձնային
    նկարագրի, կարողությունների, հմտությունների, արժեհամակարգի ձևավորման և
    զարգացմանն է ուղղված:

Ներկայացված չեն Մայրենիի ուսումնառության հիմնական խնդիրները՝ ինչ է պահանջվում դասավանդողից զարգացնել սովորողի մոտ, պահպանել և  զարգացնել ինչպիսի՞  հմտություններ, կարողություններ, ինչ հնարավորություն է տալիս սովորողին  Մայրենիի ուսումնառությունը: Ուսումնառությունը ավելի արդյունավետ դարձնելու համար Մայրենիի ուսումնառության կազմակերպան ի՞նչ ձևեր, միջոցներ կարելի է կիրառել կամ օգտվել դրանցից:

Մայրենի լեզվի ուսումնառության վերջնաարդյունքները ներկայացնելիս Ընթերցանության հասկացության Տեքստի հասկացում ենթահասկացության մեջ  կավելացնեի նաև հետևյալ պահանջները՝ Սվորողը պետք է կարողանա՝

  • 1-2 նախադասությամբ ավարտել կիսատ թողած միտքը 
  • Պատճառաբանել սեփական կարծիքը.   
  • Տեքստում անծանոթանհասկանալի բառերը գտնել և ընդգծել 
  • Նոր ավարտ մտածել հեքիաթիպատմության համար կամ փոխել ավարտը.   
  • Փոփոխել ծանոթ հեքիաթները` ա) ավելացնել կամ պակասեցնել հերոսներ բ) փոփոխել իրադարձությունները գ) փոփոխել սկիզբը, ավարտը դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր հեքիաթ հորինել   
  • Հորինել նոր, երևակայական հերոսներ:

Երկորդ դասարանի վերջնաարդյունքներում Բանավոր հաղորդակցում ենթահասկացության մեջ նշված է հետևյալ վերջնարդյունքը՝

«Արտահայտիչ արտասանի մանկական բանաստեղծություններ (ցանկություն հայտնելու դեպքում), պատմի պատմություններ, տարբեր ժողովուրդների հեքիաթներ՝ ներկայացնելով հիմնական գաղափարը կամ ուղերձը»:

Առաջին դասրանի նույն ենթահասկացության բաժնում նշված է հետևյալ վերջնաարդյունքը՝

«Արտասանի մանկական բանաստեղծություններ,չափածո հանելուկներ (ցանկություն հայտնելու դեպքում), պատմի փոքրիկ պատմություններ, հեքիաթներ՝ցույց տալով հիմնական գաղափարի կամ ուղերձի  ընկալումը»:

Վերը նշված արդյունքները համեմատելիս այն եզրակացության ենք հանգում, որ առաջին դասարանում ամենևին էլ պետք չէ կամ կարևոր չէ ուսումնական նյութը, տվյալ դեպքում որևէ ստեղծագործություն՝ հեքիաթ, բանաստեղծություն, պատմվածք ներկայացնել արտահայտիչ՝ այսինքն՝ հետևելով տեքստում առկա կետադրական նշաներին՝ գեղեցիկ և արտահայտիչ խոսել, կառուցել խոսքը, ունենալ արտահայտված հնչերանգ: Կան շատ ավելի կարևոր կետեր, վերջնարդյունքներ կամ պահանջներ, որոնք ավելի կարևոր են և նպաստում են բանավոր խոսքի զարգացմանը, քան ըստ իս` արտահայտիչ արատասանելը, ինչը չպետք է սկսել միայն երկրորդ դասարանից:

Օրինակ կարողանա՝

  • Պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը` համապատասխան   մեջբերումներ անելով:   
  • Բնութագրել, նկարագրել հերոսներին` օգտագործելով նոր բառեր, բառակապակցություններ:   

«Մնջախաղով ներկայացնի ընթերցածի, լսածի բովանդակությունը»:

Սա կարծում  եմ ամենևին էլ պարտադիր չէ, որ երկրորդ դասարանի սովորողը կարողանա նաև մնջախաղի միջոցով ներկայացնել ընթերցածը, լսածը: Իհարկե, կարելի է կիրառել, բայց որպես վերջնաարդյունք կամ երկրորդ դասարանի սովորողին ներկայացվող պահանջ դիտարկել այդքան էլ հիմնավոր չէ:

Երրորդ դասաարնի վերջնաարդյունքների Գրավոր հաղդորդակցում հասկացության մեջ նշված է հետևյալ վերջնաարդյունքը՝

«Գրի իր սիրելի զբաղմունքի, մարդկանց, խաղալիքների, մասին, բնութագրի գովազդվող առարկան, կազմի հրավիրատոմս, բացիկ»:

Առաջին դասարնի սովոորղը արդեն սկսում է գրել, մուտքագրել շնորհավորանք, բացիկ, բնութագրում է: Կարծում եմ պետք է սկսկել հենց առաջին դասարանից, այդ կարողությունը զարգացնել և արդեն երրորդ դասարանում  պահանջել մեկ-երկու նախադասության փոխարեն 4-5 նախադասությամբ կազմելշնորհավորանքը, նկարագրությունը:

Շարունակելի…

 

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s