2019-2020 ուստարում ոչ միայն մասնակցել եմ ֆլեշմոբերին՝ սովոորղների հետ քննարկել ենք, լուծել խնդիրներ, այլև մասնակցել եմ ֆլեշմոբերի կազմմանը՝ մաթեմատիկայի ֆլեշմոբ և մայրենիի ֆլեշմոբ : Ֆլեշմոբի կազմումը առաջաին հերթին նպաստում է ինքնազարգացմանը: Ֆլեշմոբի առաջադրանքները կազմելիս նախ առաջնորդվում ենք որևէ կոնկրետ թեմայով. այսինքն՝ առաջադրանքները հիմնականում կազմվում են տվյալ թեմայի շրջանակներում, իսկ թեման ընտրվում է ըստ Ուսումնական օրացույցի, ծեսերի, տոների՝ Զատիկ ուսումնական փաթեթ 1, 2, Բարձունքի հաղթահարում, Վարդավառ, Համբարձման ծես և այլն, ինչն էլ իր հերթին ավելի հետաքրքիր է դարձնում, բովանդակալից: Այսպես ֆլեշմոբ կազմողը պետք է ուսումնասիրի տվյալ թեման, մտածի հետաքրքիր հարցեր, որոնի համացամցում և ոչ միայն, կարող է օգտվել դասարանական բլոգից, մյուս մանակավարժական աշխաողների բլոգից տվյալ թեմային համապատասխան նյութ վերցնելու, առաջադրանք կազմելու համար: Բացի այդ յուրաքանչյուր ֆլեշմոբի կազմմանը մասնակցում են երկու մանկավարժական աշխատողներ, կազմում են հարցեր, քննարկում են միասին, գտնում նոր հետաքրքիր լուծումներ, որին հաջորդում է լաբորատորիայի ղեկավարի դիտարկումները, առաջարկները: Այսինքն ֆլեշմոբի կազմումից մինչև ֆլեշմոբի ներկայացումը, դասարանում կամ ընտանեկան դպրոցում ներկայացնելը անցնում է վերը նշված փուլերով, ինչը մեծ հնարավորություն է սովորելու, նոր տարբերակներ, գտնելու, ավագ ընկերներից սովորելու համար, որը նաև կիրառվում է: Ինձ համար կարևոր է և ուսանելի մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրների ներկայացման քննարկումը ՝ ինչպես պետք է ներկայացնել, սովոորղների հետ լուծել, ինչ մեթոդներով, տարբերակներով: Ֆլեշմոբի կազմման հետ կապված նոր առաջարկներ դեռ չունեմ: