Posted in Հաշվետվություն, Մանկավարժական աշխատողների ճամբար

Մարմնակրթությունը կրթահամալիրում 2019-2020 ուստարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մարմնակրթություն ուսումնական պարապմունքի հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է: Յուրաքանչյուր դասավանդող և սովորող առաջնորդվում է այս սկզբունքով: Նախ կրթահամալիրում ողջ կրթական ծրագիրն է հիմնված  վերը նշված հիմնական դրույթների վրա: Յուրաքանչյուր ուսումնական պարապմունք իր մեջ ներառում է մարմնակրթություն: Այսպես կրթահամալիրում անցկացվող Առավոտյան ընդհանուր պարապմունքը: Ընդհանուր պարապմունքի շնորհիվ ոչ միայն սովորողները նախ ծանոթանում են ազգային երգ ու պարին, դրա կրողն ու տարածողն են դառնում, սովորում են նոր ազգային երգ ու պար, նաև ընդհանուր պարապմունքը համախմբում է բոլոր սովորողներին,  և քանի որ պարը նույնպես մարմնակրթության մի մասն է , ուստի ընդհանուր պարապմունքին էլ մենք զբաղվում ենք մարմնկրթությամբ, առողջ, ուսուցողական ապրլելակերպով: Ընդ որում ընդհանուր պարապմունքն ունեում է թեմատիկ բաժանում. շաբաթվա օրերից մեկը տրամադրվում է միայն մարմնակարթությանը: Առաջին դասարանից սկսած սովորողները սկսում են կարևորել մարմնակրթությունը, մեծ սիրով, ոգևորվածությամբ են մասնակցում մարմնակարթությանը: Սովորողները իրենք են առաջարկում իրենց ընկերներին ճգնել կամ սովորեցնել նոր վարժություններ, առաջարկում են խաղեր խաղալ: Մարմնակրթության ոուսումնական պարապմունքը սովորողների մոտ ձևավորում է նաև խմբային աշխատալու կարողություն, մրցակցություն: Խմբում սովորողներից յուրաքանչյուրըփորձում է իր ուժերի ներածին չափով հանդես գալ, իր թիմի, խմբին հաջողություն բերելու համար, անգամ սկսկում են իրար օգնել, այսպես գիտակցում ու կարևորում են իրենց ընկերների հաջողությունը:2019-2020 մարմնակրթությունը անցկացնում էինք դահլիճում, բակում՝ հեծանիվ վարելով, օրվա ընթացքում հանգստանալու համար մենք հաճախ քայլում էինք դպրոցի բակում, շրջում էինք քայլքով, սովորողներից շատերը վազքով, որից հետո շարունակում էինք մեր ուսումնական պարապմունքները: Սովորողների ուրախությունը և ոգևորությունը կրկնապատկվում էր լողուսուցման պարապմունքին՝ Արևմտյան դպրոցի փակ լողավազանում, սովորողներից շատերը նաև Ընատանեկան դպրոցի շրջանում մասնակցեցին առցանց լողուսուցմանը: Սովոորղների հետ մասնակցեցինք նաև մարզական ստուգատեսին՝ Մարզական ստուգատեսային քայլ՝ դեպի  Մայր դպրոց՝  խաղացինք էստաֆետային խաղեր, կատարեցինք մարզական տարբեր արուժություններ, Քայլք կրթահամալիրում՝ սովորում էինք քայլել և սովորեցնում: Մարզական ստուգատեսային քայլքին հաջորդեցին Ձմեռային մարզական խաղերը՝ Ջրվեժի անտառապարկում, դպրոցի բակում: Մարմնակրթությունը շարունակվեց առաջնային լինել, և սովորղները նույն ոգևորությամբ ու ակտիվությամբ սկսեցին զբաղվել մարմնակրթությամբ, Ընտանեկան դպրոցի, ընտանեկան կրթության շրջանում: Սովորողների հետ սկսկեցինքՄարզական ընտանիք կամ մարզվում ենք միասին  ընտանեկան նախագիծը, որի շրջանակներում սովորղները մարզվում էին իրենց ընտանիքի անդամների հետ, խաղում մարզական խաղեր: Սովորղները իրենց մարզական կարողությունները ցուցադրեցին նաև «Ես կարողանում եմ» ուսումնական նախագծի շրջանակներում՝ Մարմնակրթություն: Եվ ի վերջո կրթել նշանակում է « Մարզանքով՝ վարժություններով զարգացնեկ, ֆիզիկական, մտավոր, բարոյական կարողություները»: 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s