Posted in Ուսուցչի լաբորատորիա

2020-2021 ուստարվան ընդառաջ. առցանց հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

Կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպման նպատակն էր ամփոփել նախ 2019-2020 ուստարին իր ձեռքբերումներով, բացթողումներով, ձախողումներով: Նախքան բուն հանդիպումը, մանակավարժական աշխատողները ներկայացնում են հաշվետվություն ամփոփման տեսքով: Այս ուսումնական տարում, մինչև չորրորդ շրջանին անցնելը, բազմիցս ամփոփել ենք ուսումնական տարին, յուրաքանչյուր ամիս(Հաշվետվություններ), ամփոփեցինք տարին, աշխատանքները նաև նախքան կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպումը: Անխոս, այս ամփոփումը՝ Մանակավարժական աշխատողների հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ, միանգամայն տարբեր էր, ևս մեկ անգամ աշխատաքնները ուսումնասիրելով , հավաքելով՝  այս ամփոփումը հնարավորություն տվեց մտորել, հետ նայել՝ ինչ արեցինք և ինչ ենք անելու, ինչ ենք մեզ հետ տանելու արդեն 2020-2021 ուստարի: Այս աշխատանքը ինձ համար կարևորվեց նաև նրանով, որ զուտ հղումների և աշխատանքների հավաքում ու ներկայացում չէր, յուրաքանչյուր աշխատանք ասելիք ուներ, այո՛, կար աշխատանք , կար ասելիք: Իսկ հաջողված է ,ըստ իս, այն աշխատանքը , որը ասելիք ունի և հիմնված է գործնական աշխատանքի վրա, իսկ արդյունքը ակնհայտ է, առանց ասելու, ներկայացնելու: Կրթամալիրի տնօրենի հետ այդքան սպասված հանդիպումը տեղի ունեցավ, իհարկե, առցանց, բայց դա չէր խանգարում փոխանցել ու զգալու աշխատանքնային ոգևորվածությունը անցնող տարվա և գալիք տարվա աշխատանքների: Առցանց հանդիպում-քննարկումը հնարավաորություն տվեց նաև ինչ-որ չափով խոսելու, ներկայացնելու անհատական աշխատանքի արդյունքները, ձեռքբերումները: Առաջին ձեռքբերումը Ընտանեկան դպրոցն էր,  ընտանեկան դպրոցի խորհրդատու լինելը: Ինձ համար բացահայատման շրջան էր, թե՛ սովորողները և թե՛ ծնողները , այս շրջանում աշխատում էին ակտիվ, ոգևորված, հանդես էին գալիս իրենց հեղինակած նախագծերով, ինչը ոգևորում էր նաև ինձ: Սովորողները ավելի ինքնուրույն ու հմուտ էին դառնում, իսկապես, ինչպես նշեցի նաև հանդիպման ժամանակ, ես հիանում էի իրենց նախաձեռնություններով, էլհասցեից օգտվելու իրենց կարողություններով: Իսկ այդ շրջանում, ես ավելի շատ սկսեցի վստահել սովորողներին, այո, ես ինքս էլ ավելի ինքնավստահ դարձա, իմ աշխատանքը ավելի ակնհայտ դարձավ սովորողների աշխտանքներով: Ամեն անգամ, երբ մտածում էի, ոգևորվում՝ ինչպես են ծնողները ու սովորողները արդեն միասին համակարգործակցում, նոր ընտանեկան նախագծեր նախաձեռնում, համոզվում էի,  որ, այո, կրթահամալիրը մի մեծ Ընտանիք է, որտեղ կրթվում և մեծանում են սեբաստացիներ, լինեն սովորողներ, թե ծնողներ: Ինձ համար կարևոր ձեռքբերում և աշխատանք է նաև մանակավարժական աշխատողի ինքնակրթությունը, որի մասին ևս կուզեի խոսել առցանց քննարկմանը, և որին այդքան մեծ կարևորություն է տալիս կրթահամալիրը: 2019-2020 ուստարին ինձ համար ձեռքբերումների տարի էր, նախ ես մուտք գործեցի կրթահամալիր, որը  ինքնակրթվելու առաջին ուղղությունն է, հնարավորությունը, քանի որ անընդհատ հնարավորություն է ընձեռնվում մանակավարժական աշխատողին զարգանալ, սովորել նոր մեդիահմտություններ, նոր փորձ ձեռք բերել: Ինքնակրթության երկրորդ կարևոր հարթակը ինձ համար Գրական ակումբն է , մեր քննարկումները, որտեղ ոչ միայն գրական ստեղծագործություներ ես վերլուծում, այլ սովորում ես ավագ ընկերներից, քանի որ իրենց վերլուծությունների մեջ միշտ ուսանելի և քո աշխատանքի համար նոր մեթոդ, նոր միտք ես գտնում: Ինչպես նաև առցան-սեմինար պարապմունքները, ընկեր Հերմինեի ուղղորդող տեսանյութերը, հնարավորություն տվեցին սովորոել նոր համակարգչային ծրագրեր: Ես նշել եմ նաև ամփոփմոն մեջ, որպես ինքնակրթույան ուղղություններ ՝ես առանձնացնում եմ հետևյալ հարթակները՝ Ուսուցչի լաբորատորիա,«Դպիր» մանակավարժական հանդես, Գրական ակումբ: Եվ որպես ամփոփում և հետագա աշխատանք` պետք է նշեմ, որ հենց ինքնակրթվելու, զարգանալու շնորհիվ ես հնարավորություն ունեցա իմ փորձը փոխանցել իմ ուսուցիչներին, այն ինչ ինձ տվել էր կրթահամալիրը, Բլեայն կրթական բաց ցանցը: Կրթական փոխանակումներն շարունակվում են, համագործակցում ենք մեր գործընկեր դպրոցի սովրողնեերի, ուսուցիչների հետ, իսկ մեր Ընտանեկան դպրոցի փորձի փոխանակումն  ու դրա վերաբերյալ նախագծի մշակումը կլինի հետագա աշխատանքները:

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s