Posted in Ուսուցչի լաբորատորիա

Ջոն Հոլթ «Միասին խոհանոցում»

Ջոն Հոլթ «Միասին խոհանոցում»

Զայրույթի պոռթկումներ

Հակառակը, ես պնդում եմ, որ ոչ միայն փոքրիկների այս թվացյալ իռացիոնալ և չափից դուրս զայրույթը՝ «զայրույթի պոռթկումները», պատճառաբանված են միայն իրենց հանդիպած դեպքերով կամ նրանով, ինչ որ ասվում և արվում է նրանց հանդեպ, այլ որ այդ բաները կբարկացնեին մեզ, եթե պատահեին մեզ հետ կամ ասվեին մեզ և արվեին մեր հանդեպ: Նույնիսկ ամենաբարի և սիրառատ ընտանիքներում երկու տարեկաններին պետք է օրը հարյուր անգամ հիշեցնեն, կա՛մ իրենց ծնողների բառերով և գործողություններով, կա՛մ դեպքերով, կա՛մ հենց իր՝ բնության կողմից, որ իրենք փոքրիկ են, թույլ, տգետ, անշնորհք, հիմար, անվստահելի, անհանգիստ, ավերիչ, գարշահոտ և նույնիսկ զզվելի:

Դա նրանց դուր չի գալիս: Ինձ էլ դուր չէր գա: Ձեզ էլ դուր չէր գա:

Երեխաներին պետք է վստահել, ճիշտ է շատ բաներ, մեն են իրենց փոխարեն, գուցե շատերս դա անում իրենց չհամարելով անզոր, այլ օգնելու, մեր հոգատարությամբ ու ջերմությամբ շրջապատելու: Բայց երբեմն անցնում ենք սահամանը, այդ հոգատարությունը այնքան շատ է լինում, որ արդյունքում չենք գիտակցում՝ ինչպես ենք կաապարում երեխային, նրա առաջ դնում արգելքներ, սահմանափակումներ: Եվ դեռ երկու տարեկանից, երեխաները իրենց ազատության, իրենց սեփական ուժի նկատմամաբ վստահության համար պայքարում են անգամ ծնողների դեմ ցուցաբերելով փոքրիկմ զայրույթի պոռթկումներ: Մենք էլ ենք ունեցել և շարունակում ենք ունենա; զայրույթի պոռթկումներ, անհամաձայնություններ, ես կանեմ, ես կարող եմ, դու մի արա, թող ինձ ես արդեն մեծ եմ: այդ վայրկյաններին , ծնողներս, չգիտակցելով որձում ենք այնպես անել, որ երեխաները մեզ լսեն, համաձայնվեն մեզ հետ, ի վերջո անեն այն ինչ մենք էինք առաջարկում իրենց, մտաշելով յդպես իրենց համար լավ կլինի: Ես միայն հետո այդ պոռթուկումից հետո երկար մտածելով հասկանում եմ՝ որքան է մեծացել իմ չորսամյա տղան, սվորել է իր կարծիք թելադրել, չամաձայնվել ինձ հետ: Այո, երեխաներին պետք է ազատություն տալ, հետևել կողքից, որ չսայթաքեն, թևեր տալ և հետևել թռիչքին, որ թևերը չկոտրվեն, եթե անգամ սխալ ուղղությամբ են թռչում, օգնել գտնել օիշտ ուղին, ոչ թե համոզել, որ դու սխալ ես, դու չես կարող գտնել ճիշտ ուղին, ո՛չ դու կարող ես , հենց քո սխալներով սովորել և առաջ գնալ:

Միասին խոհանոցում

Երեխաների հետ մարդիկ միշտ շատ անհանգստանում են ապագայի մասին՝ դուրս գալով ներկայից: Նրանք մտածում են, որ եթե ես թույլ տամ հիմա միացնել գազօջախի բռնակները, երեխաները միշտ կուզեն միացնել դրանք:

Ես ինչ-որ տեղ կարդացել եմ, որ պետք է սովորեցնեք երեխաներին կատարել ձեր ասածը, հակառակ դեպքում նրանք կարող են փողոցում լինել, մի մեքենա գա, և նրանք դուրս չգան փողոցից, երբ դուք բարկանաք նրանց վրա: Հարցը բոլորովին էլ սա չէ: Այդ իրավիճակում նրանք արձագանքում են մեծ մասամբ ձեր ձայնի մեջ եղած վախին, ոչ թե ձեր ասածին, թե պետք է ինչ-որ բան անել:

Երբ դու ասում ես, որ ինչ-որ բան վտանգավոր է, երեխաները պատասխանում են, երբ դու իսկապես վախենում ես, որ նրանք կվնասվեն այդ պահին:

Ոսկե աստղերի փոխարեն

Քանի դեռ չեն վրդովվել դաժանությունից կամ արհամարհանքից, երեխաները բնույթով ոչ միայն սիրող ու բարի են, այլև լուրջ ու նպատակասլաց:

Համարյա ամեն ինչ, որ նրանք անում են, անում են այնպես, ինչպես կարողանում են։ Բացի այն դեպքերից, երբ հոգնած են լինում կամ քաղցած, կամ  կրքի, ցավի, վախի պոռթկումների մեջ, որ նրանք համարյա միշտ ամբողջովին հետաքրքրված, վարպետորեն ու ձեռնհաս են անում և լավ արված աշխատանքի հպարտությամբ:

Կարճ ասած, եթե մենք երեխաներին բավականաչափ ժամանակ տանք, որքան հնարավոր է, ազատ դրսի կործանարար ճնշումներից, լավ հնարավորություն կա, որ նրանք մեկ անգամ ևս իրենց մեջ պատճառներ կգտնեն արժեցող բաներ անելու:

Եվ այսպես, իր ժամանակին մենք բոլորս կարող ենք:

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s