Posted in Հեռավար ուսուցում, Ուսումնական նախագծեր 2019-2020, Սովորողների ճամբար

Ամառային ուսումնական առցանց ճամբար՝ չորրորդ ուսումնական շրջան 25.05-05.06.2020

Մասնակիցներ՝   Հարավային դպրոցի 1.2  դասարանի սովորողներ, ծնողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ Մայիսի 25-ից, հունիսի5-ը

Ամառային առցանց ուսումնական ճամբարի առցանց տեսադասերի անցկացման ժամատախտակ

Ամառային ուսումնական առցանց ճամբարի անհատական աշխատաժամանակ

Ամառային ուսումնական ճամբարին շարունակվող նախագծեր

Ես կարողնում եմ ուսումնական նախագիծ

Իմ մեդիաայբբենարանը

Բանավոր մաթեմատիկա

Ամառային առցանց ուսումնական ճամբար՝ 25.05-28.05.2020

Մտածողություն և խոսքի զարգացում մուլտֆիլմով՝

Դիտի՛ր կարճամետրաժ համր մուլտֆիլմը, ներկայացրո՛ւ բանավոր, պատմի՛ր, հորինի՛ր վերնագրի՛ր, հերոսների համար անուններ հորինի՛ր, հորի՛նիր այն վայրի անունը, որտեղ ապրում և գործում են քո մուլտֆիլիմի հերոսները: Չմոռանաս մուլտֆիլմը ռոդարիական աչքերով դիտել՝ զարմանահրաշ, անիրական, հեքիաթային, երևակայական, ուսուցողկան, ինչ է սովորեցնում: Խնդրի՛ր մեծահասակներին տեսագրել , հրապարակել You Tube- ում կամ ուղարկի՛ր ձայնագրություն՝ Paint  ծրագրաով նկարված նկարի հետ: (Պատմությունը ներկայացնելուց առաջ պատմիր, որ դիտել ես կարճամետրաժ համր մուլտֆիլմ և հորինել ես պատմություն, անվանակոչել ես հերոսներին, կարող ես անգամ փոխել ընթացքը, ավարտը):

 Տեխնոլոգիական աշխատանք +  մաթեմատիկա  առցանց տեսդաս Microsoft Teams  հարթակում, ձեռքի տակ եղած՝ տեխնոլոգիական պարագաներով(մեկ անգամյա օգտագործման ափսե, մատիտներ, գունավոր թուղթ, մկրատ, սոսինձ) պատրաստում ենք ժամացույց և գրանցում ենք մեկս մյուսի ցույց տված ժամը, հորինում ենք խնդիրներ, գործածում ենք ժամացույցի թվերը մաթեմատիկական խաղեր, գործողություններ կատարելու համար: Այս աշխատանքը կարող ես նաև կատարլ տանը, ընտանիքի անդամների հետ միասին:

«Հանրապետության օրեր. բարձունքի նվաճում» 28.05.2020

Հանրապետության օրը  նշի՛ր ընտանաիքիդ անդամների հետ, ընկերներիդ բարձունք հաղթահարելով: Տեսագրի՛ր՝ ինչպես ես նշում Հանրապետության օրը, որ բարձունքն ես հաղթահարել, կիսվի՛ր քո տպավորություններով:

Բանավոր մաթեմատիկա

Ամառային ուսումնական առցանց ճամբար՝ 01.06-05.06.2020

Երկուշաբթի՝ 01.06.2020` Երեխաների պաշտպանության միջազգային օր

Իմ օրը՝ թեմայով ուղարկի՛ր տեսանյութ՝ ինչպես անցկացրի՛ր օրդ, անակնկլաներիդ մասին պատմի՛ր ներկայացրո՛ւ:

Աշխատանք ընթերցարանով՝  էջ42

Մուլտֆիլմի դիտում՝  «Սասնա ծեր»

Բանավոր մաթեմատիկա

Աշխատանք ընթերցարանով՝  էջ43,

Մուլտֆիլմի քննարկում— Ամառային ուսումնական առցանց ճամբարի տեսդաս Microsoft Teams  հարթակում(03.06.2020): Քննարկում ենք «Սասնա ծռեր» մուլտֆիլը: Քննարկումը իրականացնում ենք հետևյալ թեմաներով՝  սովորողները պատմում են հերոսների մասին, իրենց դուր եկած կերպարներն են առանձնացնում, պատմում են ՝ որ հերոսին կցանկանային նմանվել, նրա մեջ ինչ կփոխեին: Նկարում են Paint  նկարչական ծրագրով:

Աշխատանք ընթերցարանով՝էջ 48

Բակային նկարչական պլեներ— Ձեր տան բակում, այգում կամ բնության մեջ, որտեղ հաճախ ես լինում ծնողների հետ, կամ տանը, լսի՛ր Հակաբացիլ Կոմիտաս, իրականացրո՛ւ գեղանկարչական պլեներ, նկարի՛ր այն անկյունը, հատվածը, որ քեզ դուր կգա և ըստ քեզ համահունչ է այն երգին, որը այդ պահին լսում ես: Խնդրի՛ր մեծահասակներին տեսագրել ողջ ընթացքը և վերջում պատմի՛ր՝ ինչ ես նկարել, ինչու ես հենց այդ պատկերը ընտրել:

Ֆոտոպլեներ՝ Առաջարկում եմ նրանց, ովքեր կդժվարանան նկարել, ֆոտոխցիկով նկարի՛ր  ձեր բնակության վայրը, շենքերը, հետո Paint  ծրագրով նակրի՛ր դրանք այնպես , ինչպես կցանկանայիք տեսնել՝ փոխելով ամեն ինչ, անգամ գույնը:

Աշխատանք ընթերցարանով՝էջ49

Հունիսի հինգ Երկրի օր, բնության, միջավայրի խնամք ՝Առցանց տեսադաս-քննարկում Microsoft Teams  հարթակում՝ (05.06.2020)Ամառային ճամաբարի ամփոփում, ամփոփում են սովորողները, առաջարկում են հետաքրքիր խաղեր, զրույց-քննարկումներ:

Բանավոր մաթեմատիկա՝ ընտրությամբ գործունեության ստուգատես

Աշխատանք ընթերցարանով՝էջ 52

Ամառային ուսումնական ճամբարն ամփոփի՛ր քո միջավայրի խնամքով: Ընտանիքի անդամների հետ խնամի՛ր բույսերը, մաքրի՛ր քո այգին, բակը: Ուղարկի՛ր տեսագրություն:

Ջուլի Ղազարյան՝ Հակաբացիլ Կոմիտաս

Վիկտորյա Հովսեփյան-  25.05-5.06

Միլենա Մանուչարյան- 25.05

 

 

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s