Posted in Հեռավար ուսուցում, Սովորողների ճամբար, Ընտրովի մաթեմատիկա

Ամառային ուսումնական առցանց ճամաբար. Բանավոր մաթեմատիկա

Սիրելի սովորողներ, Ամառային ուսումնկան ճամաբարի ընթացքում առաջարկում եմ կատարել հետևյալ մաթեմատիկական առաջադրաքները՝

  • Տանը վերցրո՛ւ երկարության չափման սարքեր՝ քանոն, մետր, չափիր տան առարկաները, գրանցի՛ր երկարությունը, սմ դարձրո՛ւ դմ, և հակառակը: Ընթացքը խնդրի՛ր մեծահասակներին տեսագրել, ուղարկի՛ր You Tub յան հղում:
  • Գրանցած երկարությունները քանոնով և մետրով, չափիր թիզ երկարության չափման միավորը կիրառելով, համեմատի՛ր:
  • Քայլիր այգու մի ծայրից, մյուս ծայրը, հաշվիր քայլերդ, մեծերի օգնությամբ պարզի՛ր այգու, բակի, սենյակի երկարությունը:

Խոհանոց + մաթեմատիկա

  •  Մեկ բաժին ամառային աղցան պատրաստելու համար անհրաժեշտ է 2 լոիկ, 3 վարունգ: 2 բաժին պատրաստելու համար քանի լոլիկ և վարունգ կպահանջվի:
  • Տանը ընտանիքի անդամների հետ պատրաստի՛ր աղցանը, հաշվի՛ր բաղադրիչները և պարզի՛ր  2 բաժին պատրաստելու համար ինչքան պահանջվեց: Ընթացքը և լուծումը ներկայացրու տեսագրությամբ, խնդրի՛ր մեծահասակներին տեսագրել, ուղարկի՛ր You Tub յան հղում:

Միասին սովորոած մաթեմատիկական-տրամաբանակն հարցերը ուղղի՛ր ընտանիքի անդամներին, ընկերներիդ, ավագ քույր եղբայրներիդ, ում կցանկանաս: Փորձի՛ր օգնել,պատասխանը չկռահելու դեպքում  ինքդ բացատրի՛ր, ասա ճիշտ պատասխանը: Ընթացքը խնդրի՛ր մեծահասակներին տեսագրել, ուղարկի՛ր You Tub յան հղում:

  1. Ձին տեղափոխում է 10 կգ ածուխ, իսկ ավանակը 10 կգ բամբակ: Ո՞ւմ բեռն է ավելի ծանր:
  2. Ի՞նչ կա «երկրի» կենտրոնում:
  3. Ո՞վ է յուրաքանչյուրին ցույց տալիս իր դեմքը, բայց ինքը դեմք չունի:
  4. Ի՞նչ կարող ենք մենք տեսնել փակ աչքերով:
  5. Դուք մի ինքնաթիռի օդաչու եք, որ թռչում է Երկինք, վայրէջք կատարում Տիեզերքում: Քանի՞ տարեկան է այդ օդաչուն:
  6. Որտե՞ղ ծովը ջուր չունի:
  7. Որտե՞ղ է հնարավոր, որ ձին թռչի ձիու վրայով:
  8. Չորս եղբայրներից յուրաքանչյուրը ունի 1 քույր։ Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
  9. Ծառի ճյուղին նստած բոլոր թռչունները միանգամից թռան: Քանի՞ թչուն մնաց ծառին նստած, եթե գիտենք, որ թռան 10  թչուն:

Սիրելի սովորող, շարունակի՛ր խաղալ մաթեմատիկական խաղերը՝ Մտքի 21, 50՝  Առաջին խաղացողը երեքից ոչ մեծ մի բնական թիվ է ասում, երկրորդը ասված թվին գումարում է երեքից ոչ մեծ բնական թիվ և այսպես՝ հերթականությամբ՝ յուրաքանչյուր  սովորող ստացված գումարին գումարում է երեքից ոչ մեծ բնական թիվ: Հաղթում է նա, ով առաջինն է ասում 50:, ընտանիքի անդամների հետ և ուղարկի՛ր տեսանյութ:  21 Այս խաղը խաղում են 2 և ավելի մասնակիցներով: Սկսում են 2ից հաշվել 3- ական հաշվով(3, 9, 12, 16…….): Ո՞վ առաջինը ասաց 21  և գումարելով առաջինը ստացավ 21պարտվում է: Խաղը տեսագրի՛ր, ուղարկի՛ր You Tub յան հղում

  • Պատրաստի՛ր ինքնաշեն կշեռք կամ կշեռքի օգնությամբ կշռի՛ր, գրանցիր զանգվածը, ըստ դրա հորինի՛ր խնդիր: Ընթացքը տեսագրի՛ր:

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s