Posted in Հեռավար ուսուցում, Ուսուցչի օրագիր

Օրվա հերթապահները

Թագավարակից հետո ստեղծված իրավիճակում, իսկապես, դժվար էր հաղթահարել հեռավորությունը, չգնալ կրթահամալիր,  դպրոց, չհանդիպել սովորողներին, օրը չսկսել Ընդհանուր պարապմունքով, չքայլել հեծանիվ չվարել Հարավային դպրոցի գարնանային, կանաչ բակում՝ վայելելով թարմ կանաչը: Դժվար էր, բայց փորձեցինք ելք գտնել: Սկսեցինք առցանց ուսուցումը, մեր կարոտը մեղմացրինք առցանց տեսադասերի միջոցով, ուսուցիչները սկսեցին հերթապահել Հարավային դպրոցում: Առցանց հանդիպումների ընթացքում սովորողների հետ փորձում ենք լրացնել բացը, քննարկելով, հարցերի միջոցով, ամեն անգամ փորձելով երկարացնել տեսդասը: Այս ընթացքում ծնողներից շատերը սովորողների պահանջով, խնդրանքով շատ էին դիմում ինձ, հանդիպում կազմակերպելու համար: Մեզ բոլորիս շատ ոգևորեց նաև Մենուա Հովասափյանի և մայրիկի՝ Ջեննի Բալյանի այցը Հարավային դպրոց-պարտեզ, կոչը՝

«Մեր դպրոցը բաց է, ով կարոտել է , կարող է գալ և ազատ քայլել»:

Հարավային դպրոցում և կրթահամալիրում շարունակվում են հերթապահությունները, պարտիզապուրակային աշխատանքները, որոշեցինք ծնողների նախաձեռնությամբ հանդիպում կազամակերպել՝ հերթապահել դպրոցում, օգնել հերթապահ դասավանդողներին բակային աշատանքներում կամ ինչպես ծնողներն էին ասում՝  հանդիպել դպրոցում, քայլել բակում, վազվզել: Եվ այսօր էլ վերջապես հերթապահեցինք դպրոցում՝ բակում, օգնեցինք ծաղիկ տնկել, խոտը հավաքել, քաղել ,ջրեցինք մեր դասարանի «Կանաչ անկյունը»՝ մեր թաղարները՝

 

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s